Իսլամական Իրանում Ղոդսի համաշխարհային օրվա առիթով քայլարշավ է անցկացվել
Կարևորելով Իրանի ժողովրդի կողմից Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրավունքների պաշտպանումը , ԻԻՀ նախագահը հայտարարել է .-«Իրանը երբեք Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ միայնակ չի թողնելու Պաղեստինի ժողովրդին և Դիմադրությանը» :
Ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավի ժամանակ , նախագահ Հասան Ռոհանին ասել է .-«Պաղեստինի ժողովուրդը երբեք միայնակ չի լինելու և ազատատենչ ժողովուրդների , այդ թվում Իրանի ժողովրդի օգնությամբ , Դիմադրությունը հաղթելու է» :
«Սիոնիստական ռեժիմը ՝ որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի զորակայան , չի հարգում միջազգային օրենքները և մարդկային սկզբունքները և այսօր ցանկացած երկիր , որ տարածաշրջանի անվտանգության ֆոնի վրա կպայքարի այդ ռեժիմի դեմ , հակադրվելու է համաշխարհային կայսերապաշտներին».-հավաստել է Իրանի նախագահը :
ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .-«Տարածաշրջանի գերխնդիրը ՝ բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունն է : Իսրայելի ռեժիմի բռնազավթողական քաղաքականությունն է համարվում միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված գլխավոր սպառնալիքը» : Իրանի ԱԳ նախարարի հավաստմամբ , ցավոք թաքֆիրական խմբերը և նրանց աջակիցներն անցյալ տարիների նման , այս տարի ևս Սիոնիստական ռեժիմի դեմ գործելու փոխարեն , քայլել են մուսուլմանների դեմ : Սա Իսլամ աշխարհը վտանգող գերխնդիրն է համարվում : Իրանի ԱԳ նախարարի խոսքերով , Իրանի և աշխարհի մուսուլմանները ՝ իսլամական հեղափոխության հիմնադրի թողած մեծ ժառանգությունը համարվող Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին ակտիվ մասնակցությամբ , աշխարհին ապացուցում են , որ չեն պատրաստվում ընդունել սխալ քաղաքականությունները և նրանց հետևանքները :
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ ՝ Էսհաղ Ջահանգիրին ասել է .-«Իրանի ժողովուրդը մշտապես որոշիչ ներկայություն է ունեցել Ղոդսի համաշարհային օրը և Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունը եղել է Իրանի ժողովրդի գերակայություններից մեկը» :
Դատական իշխանության պետ ՝ Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին քայլարշավի ժամանակ ասել է .-«Լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ , Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր հռչակվելու արդյունքում , լսելի է դարձել Պաղեստինի ժողովրդի ձայնը» : Նա հույս է հայտնել , որ մոտ ապագայում աշխարհի մուսուլմանների միասնության արդյունքում , Պաղեստինի ժողվուրդը կարող է իր հայրենիք վերադառնալ և ապրել խաղաղ պայմաններում :
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար ՝ Ալի Շամխանին նշել է .-«Իրանը Երուսաղմի համաշխարհային օրվա քայլարշավի անցկացման դրոշակակիրն է: Ներկա պայմաններում , երբ թաքֆիրականները փորձում են լուսանցք մղել Պաղեստինի հարցը , Իրանը կանգնած է Պաղեստինի ժողովրդի կողքին» :
Առաջնորդի բանիմացների ժողովի նախագահ ՝ Այաթոլահ Ահմեդ Ջաննաթին, Ղոմում կայացած քայլարշավի ժամանակ ասել է .-«Իսլամական Իրանի ժողովուրդը պաշտպանելու է Պաղեստինի իդեալները , քանի դեռ Պաղեստինում ներկա է Իսրայելը» :
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և հոգելույս Իմամ Խոմեյնին , ռամազան ամսվա վերջին ուրբաթը Ղոդսի համաշխարհային օր հռչակեց : Այդ օրը , Իրանից բացի , աշխարհի տարբեր երկրների մուսուլմանները հատուկ միջոցառումներ են կազմակերպում և հովանավորելով Պաղեստինի ժողովրդին , իրենց ատելությունն ու նողկանքն են բարձրաձայնում Սիոնիստական բռնագրավիչ ռեժիմի ոճրագործությունների և տարածամոլական քաղաքականությունների դեմ :