ՌԴ-ն և Գերմանիան ընդգծել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i24472-ՌԴ_ն_և_Գերմանիան_ընդգծել_են_Ղարաբաղի_հակամարտության_կարգավորման_անհրաժեշտությունը
Հուլիսի երկուսին , Գերմանիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարներ՝Լավրովը և Շտայնմայերը հեռախոսով քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2016 08:05 Asia/Tehran
  • ՌԴ-ն և Գերմանիան ընդգծել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Հուլիսի երկուսին , Գերմանիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարներ՝Լավրովը և Շտայնմայերը հեռախոսով քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը:

Ավելի վաղ , ԵԱՀԿ-ի հերթական նախագահ և Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Հայաստան և Ադրբեջան այցելելով , ծանոթացել էր երկու հարևան երկրների միջև ընթացող հակամարտությանը : Հուլիսի մեկին ՝ ԵԱՀԿ-ի տարեկան խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով նա Վրաստան էր այցելել :

Երևանի և Բաքվի պետայրերի հետ հանդիպումներից հետո , Գերմանիայի ԱԳ նախարարը դրական էր գնահատել ԼՂ հակամարտության նման երկարատև խնդիրների կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի քայլերը : Ուրբաթ օրը ԽՎ-ի նիստում ունեցած ելույթում , նա ասել էր .-«ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար , առավել քան երբևէ նկատելի է դառնում կազմակերպության համագործակցության ու բանակցային միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը : Ես եղել եմ Հայաստանում և Ադրբեջանում և վերջերս ականատես ենք եղել լարվածության սրմանը , որի հետևանքով երկու կողմերն էլ զոհեր են ունեցել» :

Փորձագետները կարևոր են գնահատում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու նպատակով ԵԱՀԿ-ի կողմից տարվող նոր ջանքերը : Այդ ջանքերն այնպիսի հանգամանքներում են դրվել կազմակերպության օրակարգում , երբ ասվում է , թե սանկպետերբուրգյան նիստում , Ռուսաստանի նախագահը ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին համոզել է խաղաղ միջոցներով կարգավորել առկա հակամարտությունը : Ղարաբաղյան բանակցությունները փաստորեն կրկնվող ընթացք են ունեցել ՝ հակամարտող կողմերի միջև վստահության բացակայության պատճառով : Այդ գործընթացը կրկնվել է Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին բանակցությունները փոխանցվելուց հետո : Մինչև 1999 թվականը , խմբի գործունեությունն ընթացել է բնականոն հունով , սակայն իր նպատակներում ձախողելուց հետո , խումբը փորձել է երկու երկրի ղեկավարներին հանձնել բանակցությունը : Այդ թվականից ի վեր , երկու երկրի ղեկավարները Մինսկի խմբի շրջանակում բազմաթիվ երկկողմ բանակցություններ են անցկացրել , սակայն բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չի նկատվել : Հարևան երկրների միջև վստահության բացակայությունը համարվում է բանակցությունների անհաջողության գլխավոր պատճառը : Այնուամենայնիվ , Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսացի համանախագահները վերջին տարիներին պատրաստ չեն եղել մյուս կողմին վստահություն ներշնչել : Թվում է , թե Ռուսաստանն իր վրա է վերցրել այդ պարտականությունը և անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում , հակամարտող կողմերին վստահեցրել է այդ հարցում :