Պուտինը ցանկություն է հայտնել բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i24739-Պուտինը_ցանկություն_է_հայտնել_բարելավել_հարաբերություններն_ԱՄՆ_ի_հետ
Իր ամերիկացի պաշտոնակից՝ Բարաք Օբամային հղած ուղերձում, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել բարելավել հարաբերությունները և վերսկսել ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2016 08:58 Asia/Tehran
  • Պուտինը ցանկություն է հայտնել բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Իր ամերիկացի պաշտոնակից՝ Բարաք Օբամային հղած ուղերձում, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել բարելավել հարաբերությունները և վերսկսել ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը:

Հուլիսի 4-ի, ԱՄՆ-ի անկախության տոնի առիթով, ԱՄՆ-ի նախագահին հղած ուղերձում, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ կվերսկսվեն բանակցությունները և կբարելավվեն ԱՄՆ-Ռուսաստան կառուցողական հարաբերությունները:

Իր ուղերձում Պուտինն ասել է.«Հույս ունեմ, որ անցյալի դրական փորձը կխթանի կառուցողական բանակցությունների վերսկսումը և հետևաբար միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավումը»:

Չնայած ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առաջացած աննախադեպ լարվածությանը, Մոսկվայի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են տարաձայնությունների կարգավորման և երկկողմ հարաբերությունների նորմալացման նպատակով վերսկսել բանակցությունները:

Համենայնդեպս այնքան մեծ չեն այդ ուղղությամբ արագ փոփոխության հույսերը: Պատճառը կայանում է նրանում, որ Մոսկվան ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն տարբեր, հատկապես Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Եվրոպայում ՆԱՏՕ-ի քայլերը, հատկապես դեպի արևելք այդ կազմակերպության ընդլայնվելը, միտված են թուլացնել Ռուսաստանին:

Իրականում Մոսկվան մտադիր է ԱՄՆ-ին ուղղակի առաջարկություն ներկայացնելով, վերացնել տարաձայնություններն ու լարվածությունները սրելու մասին իրեն ուղղված մեղադրանքները:

Ռուսները գիտակցում են, որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆը ձգտում են թուլացնել Ռուսաստանին: Լարվածությունները սրվելով, կողմերը ուժ են ցուցադրում միմյանց:

Ռազմական առումով, Վաշինգտոնը թշնամական դիրքորոշում է որդեգրել Մոսկվայի դեմ : Տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով Վաշինգտոնը քարոզչական պատերազմ է հրահրել Ռուսաստանի դեմ: Այդուհանդերձ Ռուսաստանը ակտիվ ու արդյունավետ վարքագիծ է դրսևորել: Ուկրաինայի ճգնաժամի հարցով, չնայած Վաշինգտոնը ձգտում է Ուկրաինան դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց և ասոցացնել Արևմուտքին: Սակայն ռուսները կարողացել են օգտվել ստեղծված առիթից և Ղրիմի թերակղզին կցել Ռուսաստանին:

Սիրիայի ճգնաժամի հարցում ևս արևմուտքցիներին, հատկապես ամերիկացիներին թվում էր, թե զինված ընդդիմադիր խմբերին հովանավորելով, կկարողանան կործանել Սիրիայի կառավարությունը:

Բաշշար Ասադին և Սիրիայի կառավարությանը հովանավորելու նպատակով, 2015 թ. սեպտեմբերից Ռուսաստանը զինուժ է գործուղել այդ երկիր: Արդյունքում, ընդդիմությունը բազում պարտություններ կրեց և այսօր նրանք կրավորական դիրքորոշում է որդեգրել: Ուստի այսօր, հարաբերությունների վերսկսման հարցում, Ռուսաստանից առավել, ճգնաժամերի և տարածաշրջանային ու միջազգային բարդ հարցերի կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցության կարիք ունի: