Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի արտահայտությունները Համակարգի պատասխանատուների հետ հանդիպմանը
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում և իսլամական աշխարհում պատերազմների, անապահովության և ահաբեկչության ակունքը կայսերապաշտական ուժերն են և հատկապես նրանց պարագլուխ ԱՄՆ-ն:
Չորեքշաբթի օրը Իրանի Իսլամական համակարգի պատասխանատուների ու ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ համաշխարհային կայսերապաշտության նպատակը Սիոնիստական ռեժիմի համար ապահով գոտի ստեղծելն ու պաղեստինի խնդիրը մոռացության հանձնելն է ասել է.-«Այս դավադրությններին դիմակայելու միակ ճանապարհը թշնամուն ճանաչելն ու նրա դեմ պայքարելն է»:
Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդը շնորհավորել է Ֆեթրի տոնը: Նա անդրադառնալով իսլամական աշխարհում տիրող իրավիճակին ու տարածաշրջանում տեղի ունեցող կոտորածներին,ահաբեկչական արյունալի գործողություններին և անապահովությանն ասել է.-«Կարևոր խնդիրներից մեկն այն է ,որ պետք է իսլամական ժողովուրդների մոտ դժվարություններ հարուցող և ահաբեկչությունը տարածող չար ու թաքուն ոժերին ճանաչել»:
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ չնայած բոլոր երկրներն ու ուժերը առերևույթ իրենց զորակցությունն են հայտնել ահաբեկչության դեմ պայքարում ձևավորված կեղծ կոալիցիայի նկատմամբ, սակայն մեծ ուժերը փաստորեն հովանավորում և տարածում են ահաբեչությունը:
Մեծահարգ Առաջնորդն անդրադառնալով Սիրիայի դեպքերի առաջին օրերին այդ երկրում քաղաքական տարաձայնությունները ներքին պատերազմի վերածելու նպատակով ԱՄՆ-ի դեսպանի ներկայությանն ընդդիմադիրների շարքերում հավելել է.-«Քաղաքական անհամաձայնությունները վերածեցին եղբայրասպան պատերազմի: Այնուհետև նավթի հարամ եկամուտներով սկսեցին սպառազինական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել և տարբեր շրջաններից մարդկանց տեղափոխեցին Սիրիա և Իրաք և տարածաշրջանում ստեղծեցին նեկայիս անապահովությունն ու դժվարությունները»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.-«Չնայած որոշ հայտարարություններին, Իրանը չի միջամտում Բահրեյնի ներքին հարցերում, սակայն եթէ այդ երկրում կա քաղաքական իմաստություն, չպետք է թույլ տալ քաղաքական անհամաձայնությունները ներքին պատերազմի վերածվեն»:
Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդն անդրադառանլով Եմենի դրությանը և այդ երկրի ժողովրդին, հիվանդանոցների, մզկիթների և հիմնակառույցների ռմբակոծմանն ասել է.-«Ոտնձգիչը պետք է վերջ տա հարձակմանը և Իսլամական աշխարհն էլ պետք է պատժի ոտնձգիչին»:
Նախքան Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդի արտահայտությունները, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Ֆեթրի տոնը: Նա ա:նշել է, որ ահաբեկչությունը, անապահովությունը, էմիգրացիան այսօրվա իսլամական աշխարհի խնդիրներն են: Ռոհանին կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով իսկական կոալիցիայի ձևավորման անհրաժեշտությունը:
«Իրանը զգայուն է իսլամական աշխարհի խնդիրների նկատմամբ և պաշտպանում է իսլամական ժողովուրդներին».-հավելել է Հասան Ռոհանին: