Իրաքյան պատերազմում Բրիտանիայի դերակատարության մասին հետաքննության զեկույցը հրապարակվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i24985-Իրաքյան_պատերազմում_Բրիտանիայի_դերակատարության_մասին_հետաքննության_զեկույցը_հրապարակվել_է
Հետաքննությունը , որը կրում է իրաքյան պատերազմի մասին փաստահավաք խմբի ղեկավար ՝ Սըր Ջոն Չիլքաթի անունը , մեկնարկել է 2009 թվականին ՝ իրաքյան պատերազմում Բրիտանիայի դերակատարության և արաբական այդ երկրում բրիտանական ուժերի վեցամյա ներկայության հարցը քննարկելու նպատակով :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2016 14:03 Asia/Tehran
  • Իրաքյան պատերազմում Բրիտանիայի դերակատարության մասին հետաքննության զեկույցը հրապարակվել է

Հետաքննությունը , որը կրում է իրաքյան պատերազմի մասին փաստահավաք խմբի ղեկավար ՝ Սըր Ջոն Չիլքաթի անունը , մեկնարկել է 2009 թվականին ՝ իրաքյան պատերազմում Բրիտանիայի դերակատարության և արաբական այդ երկրում բրիտանական ուժերի վեցամյա ներկայության հարցը քննարկելու նպատակով :

Հետաքննիչ հանձնախումբը կյանքի է կոչել այն բանից հետո , երբ պատերազմի զոհերի հարազատները սկսեցին պնդել , որ Բրիտանիայի ժամանակի կառավարությունը պետք է բացատրություն ներկայացնի Իրաքի դեմ հարձակման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության օրինականության մասին : Հանձնախմբի անդամներն ընտրվեցին 2009 թվականին ՝ ժամանակի վարչապետ ՝ Գորդոն Բրաունի կողմից : Բացի Սըր Չիլքաթից , հանձնախմբում էին պատմաբան ՝ Մարտին Գիլբերթը , նախկին դիվանագետ ՝ Ռոդրիկ Լայնը , պատերազմական հարցերի հետազոտող ՝ Լարենս Ֆրիդմենը և իրավական ու օրինական հարցերի փորձագետ ՝ Ուշա Փրաշկարը : Հանձնախումբ առաքելություն ուներ քննարկել հարցը , թե Բրիտանիայի կառավարությունն ինչպե՞ս է որոշել մասնակցել իրաքյան պատերազմին : Քննարկվելիք մյուս հարցն էր պատերազմի նկատմամբ Լոնդոնի կողմնորոշումը և Իրաքի վեցամյա գրավումը : 2009 թ.-ին Չիլքաթը հույս էր հայտնել , որ վերջնական զեկույցը հրապարակվելու է մինչև 2010 թվականի վերջը : Չնայած զեկույցը պատրաստ էր , սակայն քաղաքական տարբեր նկատառումներով , նաև պետական որոշ պաշտոնյաների մեղավորության հարցը , զեկույցի հրապարակումն առ այսօր հետաձգվել էր :

Զեկույցը հրապարակվելուց հետո պարզվել են 2003թ.-ի պատերազմին ԱՄՆ-ի հետ Բրիտանիայի ռազմական միջամտության տարբեր կողմերը : Չիլքաթը հայտարարել է , որ Բրիտանիայի նախագիծը և պատերազմին մասնակցելու նրա պատրաստությունը եղել է ՝՝լիովին անհամապատասխան՛՛ : «2003 թվականին Բրիտանիան այնպիսի հանգամանքներում է մասնակցել իրաքյան պատերազմին , երբ խնդրի կարգավորման համար դեռևս կային խաղաղ տարբերակներ».-ասել է նա : Չիլքաթի հավաստմամբ , Իրաքի վրա ռազմական հարձակման նախագիծը մշակվել է այդ երկրում զանգվածային սպանության զենքերի առկայության կապակցությամբ սխալ տեղեկությունների հիման վրա : Եթե Չիլքաթի զեկույցն ապացուցի , որ պատերազմում Բրիտանիայի մասնակցությունը եղել է ժամանակի վարչապետ ՝ Թոնի Բլերի թերանալու պատճառով , ապա նա պետք է կանգնի դատարանի առջև : Հատկապես որ այսօր Բրիտանիայի ժամանակի կառավարության դեմ հավանական հայցերի իրավական հետաքննչական աշխատանքների համար պաշտոնական զեկույցից օգտվելու հնարավորություն է ստեղծվել : Հաշվի առնելով այս հանգամանքը , հավանաբար Բլերը փորձելու է ինքնապաշտպանվել այն պատճառաբանությամբ , որ Իրաքում զանգվածային սպանության զենքերի առկայության մասին սխալ ինֆորմացիա են իրեն տրամադրել : Իրաքյան պատերազմում զոհված բրիտանացի զինծառայողների հարազատները պատրաստ են Բլերի դեմ դատական գործ հարուցել ՝ Իրաքի դեմ անօրինական հարձակման գործում ԱՄՆ-ին հետևելու համար : Իրաքյան պատերազմը տևեց ութ տարի : Սպանվեցին 179 բրիտանացի և շուրջ 4500 ամերիկացի զինծառայողներ : Զոհվեցին նաև Իրաքի ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչներ , սակայն այդ երկրում զանգվածային սպանության զենքեր չհայտնաբերվեցին : Պատերազմն անդառնալի հետևանքներ ունեցավ այդ և հարևան երկրների համար : Պատերազմի կողքին ստեղվեց ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական ահաբեկչական խմբավորումը :