Սիոնիստական ռեժիմի բանակայինները խոստովանել են , որ մահապատժի են ենթարկում պաղեստինցիներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25063-Սիոնիստական_ռեժիմի_բանակայինները_խոստովանել_են_որ_մահապատժի_են_ենթարկում_պաղեստինցիներին
Սիոնիստական ռեժիմի բանակային հրամանատարներից մեկը խոստովանել է , որ զինվորները սպանել են պաղեստինցի ևս մեկ վիրավորի :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2016 08:23 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանակայինները խոստովանել են , որ մահապատժի են ենթարկում պաղեստինցիներին

Սիոնիստական ռեժիմի բանակային հրամանատարներից մեկը խոստովանել է , որ զինվորները սպանել են պաղեստինցի ևս մեկ վիրավորի :

Պաղեստինցի երիտասարդ ՝ Աբդոլֆաթթահ Ալ-Շարիֆը վիրավորվել էր մի քանի շաբաթ առաջ , Հորդանան գետի արևմտյան ափի Ալ-Խալիլում , Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից : Այդ պահին մեկ այլ բանակային կրակելով նրա գլխին , սպանել է պաղեստինցի երիտասարդին : Սիոնիստական ռեժիմի բանակային հրամանատարներից ՝ Յարիու բին Ազրան ասել է .-«Պատճառ չկար վիրավոր պաղեստինցի երիտասարդի վրա կրակելու համար , քանզի նա չէր կարող մեզ վնասել» : Ի դեպ վերջին քննադատություններից հետո , Սիոնիստական ռեժիմը ձերբակալել է Աբդոլֆաթթահ Ալ-Շարիֆի զոհվելու համար մեղավորին և ձևական դատալսումներից հետո , ազատ է արձակել նրան : Պաղեստինի ազատագրման կազմակերպության գերիների ու ազատամարտիկների հարցերով կոմիտեի զեկույցում նշված է , որ զոհված պաղեստինցիների 85 տոկոսը սպանվել են : Կոմիտեն Իսրայելի բանակին մեղադրում է «միմիայն կասկածելու պատճառով և որպես դատավոր ու դահիճ պաղեստինցիների դիտավորյալ սպանության» մեջ : Դա միջազգային օրենքների բացահայտ խախտում և Ժնևի կոնվենցիայի 27-րդ հոդվածին հակասող քայլ է : Ժնևյան կոնվենցիան օկուպանտ ուժերին պարտավորեցնում է պաշտպանել բռնագրավյալ շրջանների բնակիչների կյանքն ու ունեցվածքը :

Վերջերս միջազգսյին հանրությունը և եվրոպական երկրները բողոքել են պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող բռնությունների դեմ: Ավելի վաղ, Շշվեդիայի ԱԳ նախարարը խստորեն քննադատել էր սիոնիստ բանակայինների կողմից իրականացվող օրինախախտումները և պաղեստինցիների սպանությունը , նշելով , որ Երուսաղեմը գրավող ռեժիմը պաղեստինցիներին առանց դատավարության է մահվան դատապարտում : Պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի քայլերը վկայում են մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունների ու ցեղասպանության մասին : Վերջին տարիներին միջազգային հանրությանը խիստ մտահոգում են սիոնիստների անմարդկային արարքները : Անտարակույս , Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի ճնշողական քայլերի տևակայումը , որոնք համարվում են Ժնևյան կոնվենցիայի բացահայտ խախտում , միջազգային հանրության համար ահազանգում է ռեժիմի քայլերի մասին :

Պաղեստինցիների դեմ սիոնիստական ռեժիմի բռնաճնշողական քայլերի մասին վերջին տվյալները խոսում են վերջին ամիսներին պաղեստինցիների դեմ սիոնիստաների իրականացրած ահավոր ոճրագործությունների մասին :

Իսրայելի ռեժիմը մշտապես փորձել է տարածամոլական քայլերով և սարսափ հարուցելու ու սպառնալիքի քաղաքականության միջոցով , տարածաշրջանում իրականացնել իր ծրագրերը , ինչի պատճառով , այսօր միջազգային հանրությունն ականատես է լինում պաղեստինցիների դեմ կատարվող ողբերգությանը :