ԱՄՆ-ն և Վրաստանը պաշտպանական ոլորտում հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25132-ԱՄՆ_ն_և_Վրաստանը_պաշտպանական_ոլորտում_հուշագիր_են_ստորագրել
ԱՄՆ-ն ու Վրաստանը ստորագրել են անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2016 14:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Վրաստանը պաշտպանական ոլորտում հուշագիր են ստորագրել

ԱՄՆ-ն ու Վրաստանը ստորագրել են անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագիր:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման մասին հուշագիր են ստորագրել: Հուշագրում ընդգծվել է անվտանգության ու պաշտպանության ոլորտում երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը: «Այսօրվա այցը երկկողմ հարաբերություններում հստակ արդյունք ունեցավ: Մասնավորապես, մենք կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման մասին»,-ասել է Վրաստանի վարչապետը:

ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին հուլիսի 6-ին այցելել է Վրաստան, իսկ այսօր, հուլիսի 7-ին, մեկնել է Ուկրաինա : Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումից առաջ, այդ այցերի նպատակն է Ռուսաստանի հարևան երկրներին վստահեցնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցության վերաբերյալ:

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը առթել է ՌԴ-ի դժգոհությունը: Այս բնագավառում ՌԴ ԱԳ նախարարությունը 2016 թ. մայիսի սկիզբներին հրապարակած հաղորդագրությամբ , ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մեղադրել է Վրաստանում համատեղ զորավարժություն անցկացնելով Կովկասյան տարածաշրջանը ապակայունացնելու փորձ կատարելու մեջ: Մայիսի 11-26-ին անցկացված զորավարժությանը մասնակցել էին մոտ 1300 ամերիկացի, բրիտանացի և Վրացի զինծառայողներ: ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդագրության մեջ ընդգծել է.«Մոսկվան ՆԱՏՕ-ի զինվորների կողմից Վրաստանի տարածքում զորավարժության անցկացումը համարել է հրահրիչ քայլ Կովկասյան տարածաշրջանը ապակայունացնելու նպատակով»:

Նշենք, որ Ռուսաստանը և Վրաստանը 2008 թվականին Վրաստանի հարավային Օսեթիայի հարցով ներքաշվեցին կարճատև պատերազմի մեջ: Պատերազմից հետո Մոսկվան պաշտոնապես ճանաչեց երկու անջատական տարածքներ՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը և մշտական բազաներ տեղակայեց երկու տարածքներում:

Վրաստանը 2016 թվականի հունիսին ՆԱՏՕ-ին կոչ արեց համաձայնություն տալ այդ դաշինքին իր անդամակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարար՝ Թինաթին Խիդաշելին այս կապակցությամբ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ավելի շատ ունի Վրաստանի կարիքը, քան Վրաստանը՝ ՆԱՏՕ-ի կարիքը:

«Մեզ МАР (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան) տրամադրելը կուժեղացնի ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն ավելի շատ ունի մեր կարիքը, քան մենք՝ նրանը, որպես Ռուսաստանի համար քաղաքական ազդանշան։ Իսկ եթե մենք չկարողանանք ստանալ MAP, դա չի լինի Վրաստանի վերջը, սակայն կլինի աղետ։ Այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան 2008 թվականին»,- ասել է նա։

Վրաստանի իշխանությունները քանիցս հույս են հայտնել, որ МАР կստանան ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որն անցկացվելու է 2016 թվականի հուլիսին Վարշավայում։

«ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունն օգտագործել ընդդեմ Ռուսաստանի». ասել էՎրաստանի պաշտպանության նախարարը:

Ներկայումս տարբեր պատճառներով լարվածություն է տիրում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում : Այդ պատճառներից են՝ Ուկրաինայի ճգնաժամը, արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը և ամենակարևորը` ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը: Ուստի հաշվի առնելով ,որ հուլիսին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ ի գագաթնաժողովը, Վրաստանի պաշտոնյաները համոզված են ,որ ներկայումս պատեհ առիթ է ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկությունը վերարծարծելու համար : Իհարկե Ռուսաստանը դեռ Միխայիլ Սահակաշվիլիի արևմտամետ իշխանության օրոք արծարծված այդ դիմումին դեմ հանդես եկավ : Մոսկվան Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին համարում է կարմիր գիծ Ռուսաստանի ազգային անվտանգության համար: