Օբաման հակազդել է սևամորթների դեմ ոստիկանության ուժերի բռնարարքների շարունակվելուն
ԱՄՆ նախագահը հակազդել է Լուիզիանա և Մինեսոտա նահանգներում սևամորթ քաղաքացիների դեմ այդ երկրի ոստիկանության ուժերի աշխատակիցների հրաձգությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցելով Լուիզիանա և Մինեսոտա նահանգներում ոստիկանների հրաձգության զոհ դարձած սևամորթների հարազատներին, ասլ է, որ երբ նման միջադեպեր են տեղի ունենում, քաղաքացիների մոտ կարող է այնպիսի զգացում առաջանալ, որ մաշկի գույնի պատճառով է իրենց հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերվում:
Օբաման խոստովանել է, որ վերջին տարիներին կատարված բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ ԱՄՆ-ում սպիտակամորթների համեմատությամբ սևամորթները 30 տոկոս ավելի շատ են գտնվում վտանգի տակ: Նա ԱՄՆ-ի ժողովրդին կոչ է արել այդ երկրի ոստիկանների աշխատակիցների և սևամորթների ու լատինական ծագումով քաղաքացիների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ առավել ջանք գործադրել:
ԱՄՆ-ի հասարակության մեջ ռասիստական հակումներն ու սևամորթների դեմ ոստիկանության ուժերի բռնարարքների շարունակվելը պատճառ են դարձել, որ ԱՄՆ դեմոկրատական ու սևամորթ նախագահ Բարաք Օբաման կրկին խոստովանի այդ մասին և պահանջի բարեփոխումներ կատարել: Գունամորթների ու հատկապես սևամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի ընդարձակ ու անսահման բրտարարքների մասին երկրի գործադիր ամենաբարձրաստիճան պաշտոնատարի խոստովանությունըվկայում է ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի սանձարձակ քայլերի մասին, որի հատկապես սևամորթ քաղաքացիների դեմ անմարդկային քայլերի համբավը հատել է ԱՄՆ-ի սահմանները և աշխարհի հասարակական կարծիքի մոտ սովորական երևույթ է համարվում: ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների հանդեպ գործադրվող բռնարարքներն արմատ ունեն հին ժամանակներից ԱՄՆ-ում գերիշխող ռասիզմի մեջ:
Օբաման, 2015 թվականի հունիսին, անդրադառնալով սևամորթների դեմ խտրականության ու բրտարարքների գործադրմանն ընդգծել էր, որ չնայած ԱՄՆ-ի տարբեր ցեղերի կապակցությամբ գոյություն ունեցող հայացքների բարելավմանը, ստրկատիրության շրջանի ժառանգությունը շարունակում է ստվեր գցել այդ երկրի հասարակության վրա և այդ ժառանգությունը դեռ մաս է կազմում ամերիկացիների ԴՆԹ-ի :
ԱՄՆ-ի իրավապաշտպանները հայտարարել են, որ սևամորթների հանդեպ ոստիկանության ուժերի խտրականության հողի վրա արարքների հավանականությունը շատ ավելի բարձր է և նրանք երկու անգամ ավելի շատ են դատապարտվում դատարանների կողմից: Սոցհարցումների արդյունքների համաձայն ամերիկացի սևամորթների 70 տոկոսը հավատացած է, որ ԱՄՆ-ում օրենքը շատ թույլ է գործում բռնարարքների դիմաց ոստիկանության ուժերի աշխատակիցների նկատմամբ: Սևամորթների դեմ ոստիկանության ուժերի բռնարարքների վերջին դեպքերը զայրույթ են պատճառել այդ փոքրամասնությանը:
Անցած չորեքշաբթի օրը ամերիկացի ոստիկանը Մինեսոտա նահանգի Ֆալքոն Հայթսի շրջանում չորս անգամ կրակելով սպանեց մի սևամորթի: Երեքշաբթի օրն էլ Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում ոստիկանության ուժերի երկու աշխատակիցներ սպանեցին իր հետ զենք չունեցող մի սևամորթ տղամարդու:
Հատկապես Բարաք Օբամայի նախագահության շրջանում սևամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի բրտարարքների հարցը կրկնապատիկ նշանակության տեր է դարձել, քանզի շատերը ենթադրում էին, որ Օբաման օրինական քայլերով կանխելու է ոստիկանության ուժերի բրտարարքների ծավալումը, սակայն նա գործնականում այդ ուղղությամբ որևէ քայլ չի վերցրել:
Միևնույն ժամանակ նկատի առնելով ԱՄՆ-ի հասարակության մեջ գունամորթների, այսինքն սևամորթների ու լատինական ծագումով քաղաքացիների թվի հավելումը, նրանց հանդեպ ոստիկանության ուժերի ծավալվող բրտարարքները առավել մեծ կարևորություն են ստանում: