ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության հռչակագիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25336-ԵՄ_ի_ու_ՆԱՏՕ_ի_միջև_ստորագրվել_է_ռազմավարական_համագործակցության_հռչակագիրը
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ուրբաթ օրն ընդունել են համատեղ հռչակագիր, որի նպատակն է ամրապնդել անվտանգության հետ կապված մարտահրավերների, այդ թվում կիբեր հարձակումների ու փախստականների ճգնաժամի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 08:18 Asia/Tehran
  • ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է  ռազմավարական համագործակցության հռչակագիրը

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ուրբաթ օրն ընդունել են համատեղ հռչակագիր, որի նպատակն է ամրապնդել անվտանգության հետ կապված մարտահրավերների, այդ թվում կիբեր հարձակումների ու փախստականների ճգնաժամի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը:

Վարշավայոմ կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին առընթեր, հռչակագիրը ստորագրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը, ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկն ու Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ այս հռչակագիրը նոր իմաստ ու ոգի է փոխանցում երկու կառույցների միջև համագործակցությանը:

ԵԽ-ի նախագահն էլ ընդգծել է, որ միության ու ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությունը կբարձրացնի եվրոպացի քաղաքացիների անվտանգության մակարդակը:

ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմավարական համագործակցության հռչակագրի ստորագրումը կարելի է շրջադարձային համարել քաղաքական, տնտեսական ու ռազմական այս երկու կառույցների հարաբերություններում:

Նկատի առնելով, որ այս երկու կառույցների անդամների 90 տոկոսը միաժամանակ անդամակցում են երկու կառույցներին, նրանց միջև համագործակցությունը ռազմավարական տեսակետից կհանգեցնի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի համալրմանը: Վերջին երկու տարիների ընթացքում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մտահոգությունները ընդհանուր մարտահրավերներն են եղել:

Այդ մարտահրավերներից մեկը ԵՄ-ում փախստականների ճգնաժամի խորացումն է: Քանի որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն էլ ինչ-որ կերպով դիմագրավում են այդ ճգնաժամը, հետևաբար այդ կազմակերպությունն էլ գնալով մխրճվել է այդ ճգնաժամի մեջ, այնպես որ այս պահին ՆԱՏՕ-ի նավերը փախստականների մուտքը վերահսկելու նպատակով Էգեյան ծովում համատեղ գործողություն են իրականացնում Թուրքիայի և Հունաստանի ծովուժի հետ: Կարելի է ակնկալել, որ այսուհետ փախստականների ճգնաժամի ազդեցիկ դիմագրավման ուղղությամբ երկու կողմի համագործակցությունները ընդլայնվելու են :

ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի մյուս ընդհանուր խնդիրը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների դեմ ահաբեկչական սպառնալիքների ուշագրավ աճն է, որը մեծ նշանակություն ունի:

Իրականում թե ԵՄ-ն և թե ՆԱՏՕ-ն, որոնք վերջին երկու տարիների ընթացքում ջանք են գործադրել Եվրոպայի համար գլխավոր սպառնալիք ներկայացնել Ռուսաստանը, դեմ հանդիման են կանգնել թաքֆիրական ահաբեկչության դառն իրականության, որի տարածումն իհարկե պայմանավորված է եղել Սիրիայում ահաբեկչական խմբերի հանդեպ ՆԱՏՕ-ի որոշ անդամների ցուցաբերած հովանավորությամբ: Դա ի տես այն բան, որ անվտանգության ու տեղեկատվական ոլորտներում ու հատկապես ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ-ի անդամ երկրների անընդունելի գործունեությունը վկայում է այդ բնագավառում լուրջ թերությունների ու պակասությունների գոյության մասին:

Հետևաբար ակնկալվում է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև տեղեկատվական համագործակցությունների ընդլայնումը հող կնախապատրաստի ահաբեկչության և հատկապես ԻԼԻՊ-ի կողմից ահաբեկչական սպառնալիքների դիմագրավման ազդեցիկ միջոցներ խորհելու համար: Իհարկե ՆԱՏՕ-ն հավակնում է, որ ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի համագործակցությամբ կարողացել է Իրաքում ու Սիրիայում ազդեցիկ հարվածներ հասցնել ահաբեկչական այս խմբին: Այդուհանդերձ Եվրոպայում ահաբեկչական քայլերի ընդլայնման հեռանկարը պատճառ է դարձել, որ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի ղեկավարները ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրելով այս անվտանգության սպառնալիքը դիմագրավելու նպատակով առավել սերտ համագործակցություն ծավալեն: