ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվել է Լոնդոն
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր բրիտանացի պաշտոնակից Ֆիլիպ Համոնդի հրավերով և Սիրիայի ու տարածաշրջանի պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ուղևորվել է Լոնդոն:
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի գլխավորությամբ Լոնդոնում գումարվելիք նիստում քննարկվելու են Սիրիայի ժողովրդի համար հանգանակություն կատարելու, Սիրիայում ու դրա սահմաններից դուրս սիրիացի տարհանվածներին երկարաժամկետ օժանդակություններ ցուցաբերելու, տարհանվածներին աշխատանքով ապահովելու ու նաև շուրջ 700 հազար սիրիացի տարհանված երեխաների կրթության նախագծերը:
ՄԱԿ-ն ընթացիկ տարի 7 միլիարդ 730 միլիոն դոլար օժանդակություն է պահանջել Սիրիայի ժողովրդի համար:
Անցած տարի նախատեսած էր 7 միլիարդ դոլար օժանդակություն կատարել Սիրիայի ժողովրդին, սակայն հրապարակված զեկույցների համաձայն, կատարած օժանդակությունը չի գերազնցում որոշված գումարի կեսը:
Սիրիացի տարհանվածների համար նախատեսված օժանդակությունները կարճաժամկետ են, մինչդեռ փախստականների հարցերի կարգավորումն ու սիրիացի տարհանվածներին իրենց երկիր վերադարձնելու գործընթացը կարող են տարիներ տևել:
Նման քայլերը և ֆինանսական աղբյուրների հայթայթումն անկասկած գահատելի են, սակայն առավել մեծ նշանակություն ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորումը և Սիրիայի ու Իրաքի քաղաքացիների տարհանման ու փախստականի կարգավիճակ ընդունելու գործընթացի դադարեցումը, որոնք ահաբեկչական խմբերի բռնարարքների ու ծայրահեղական քայլերի զոհ են դարձել:
Արևմտյան որոշ ուժեր ու ահաբեկչական խմբերի պաշտպաններ ձգտում են խստացնելով Սիրիայի կառավարության վրա գործադրվող քաղաքական ու ռազմական ճնշումները, Դամասկոսի իշխանություններին պարտադրել ընդունել ընդդիմադիր խմբերի պահանջները: Սիրիան այսօր մի քանի կողմից ճնշման տակ է հայտնվել: Այս ճնշումները հատկապես առավել սուր տեսք են ստացել նրանից հետո, երբ ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ Ռուսաստանի ավիահարվածներին զուգահեռ Սիրիայի բանակը հրապարակային հաջողություններ է արձանագրել:
Իրականությունն այն է, որ փախստականների խնդիրները սուր տեսք են ստացել և վերջին մեկ ամսվա ընթացքում եվրոպական որոշ երկրներում գործադրված խիստ քաղաքականությունների պատճառով, այս բարդություններն ավելի են մեծացել: Այս ընթացքում, Թուրքիան չնայած նրան, որ ԵՄ-ն Թուրքիայի տարածքում փախստականներին հովանավորելու նպատակով ֆինանսական օժանդակության նախագիծ է վավերացրել, որևէ ուշագրավ քայլ չի ձեռնարկել: Սա ի տես այն բանի, որ Թուրքիան ու Արաբիան շարունակում են ահաբեկչական խմբերի հանդեպ իրենց պաշտպանությունը: Այդ քայլերն արգելում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների արդյունավորումը:
Արաբիան գործնականում որդեգրել է տարածաշրջանային համագործակցություններում խափանարարության ու լարվածությունների հարուցման քաղաքականություն: Թուրքիան էլ լարվածությունների հրահրման ուղղությամբ իր բաժին մասնակցությունն ունենալով ձգտում է ԻԼԻՊ-ի դիմակայման հարցում Ռուսաստանի ազդեցիկ դերակատարությունն իր հայտարարություններով ու ներկայացրած պատրվակներով հակակշռի տակ առնել:
Լոնդոնի համոժողովը կարելի է համարել այն ջանքերի շրջագծում, որոնք ՄԱԿ-ի կողմից ձևավորվել են սատարելու համար Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ու անհրաժեշտ է այդ կապակցությամբ քայլեր ձեռնարկել, սակայն այս ջանքերին զուգահեռ շտապ կերպով պիտի վերջ տալ տարածաշրջանում պատերազմին ու ահաբեկչությանը: