Վրաստանի պետական պաշտոնյաները և ընդդիմադիրները համատեղ հաղորդագրությամբ դիմել են ՆԱՏՕ-ին
Վրաստանի կառավարությունը և ընդդիմությունը միաժամանակ հանդես են եկել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու պահանջով:
Այս առնչությամբ Վրաստանի պետական պաշտոնյաները և ընդդիմադիրները համատեղ հաղորդագրություն տարածելով , ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին կոչ են արել աջակցել այդ կազմակերպությանը Թբիլիսիի ինտեգրմանը:
«Ֆրանս պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հուլիսի 8-ին այդ հաղորդագրությունը ստորագրել են Վրաստանի նախագահ՝ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և խորհրդարանի նախագահն ու ընդդիմադիր կուսակցության վեց պատգամավորներ: Վրաստանի պաշտոնյաների և Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրների համատեղ հաղորդագրությունն այն իմաստով է ,որ թե՛ երկրի իշխանությունները և թե՛ ընդդիմությունը ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությանը:
Փորձագետների կարծիքով՝ Վրաստանի պետական պաշտոնյաների ու դիվանագետների նման վերաբերմունքը վկայում է այն իրողության մասին ,որ Թբիլիսին տակավին անհանգստացած է Ռուսաստանի քաղաքականություններով:
Չնայած Թբիլիսիի կառավարությունն անցած մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնություններին վերջ դնելու համար, բայց թվում է,որ այդ քաղաքականություններն այնքան էլ ազդեցիկ չեն եղել: Այլ խոսքով Վրաստանի կառավարությունը ցանկանում է միաժամանակ կարգավորել ՌԴ-ի հետ տարաձայնությունները և կիրառել արևմտամետ քաղաքականություն՝ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու համար:
Այն դեպքում ,երբ ՌԴ-ի քաղաքականությունները չեն համընկնում Վրաստանի կառավարության արևմտամետ քաղաքականություններին , Մոսկվայի պաշտոնյաները գործնականում ցույց են տվել ,որ ամեն կերպ փորձելու են դիմակայել նման քաղաքականություններին:
Որպես օրինակ , ՆԱՏՕ-ի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները 2008 թվականին Թբիլիսիի ժամանակի պաշտոնյաներին խոստացան ընթացք տալ՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի դիմումին:
ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին ավելի վաղ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնի հովանավորությունն է հայտնել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության նկատմամբ:
Ջոն Քերին հստակեցրել է.«Այս գործընթացը կարող է տարիներ տևել»:
Այդ խոստումներն այն դեպքում են ,երբ ՌԴ կառավարությունը մտահոգ է իր սահմանամերձ տարածքներում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության կապակցությամբ և ընդդիմանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալուն:
Փաստորեն ինչքան ,որ Վրաստանի կառավարությունը մոտենում է ՆԱՏՕ-ին , Ռուսաստանի սպառնալիքները ավելի լուրջ բնույթ են ստանում,ինչի պերճախոս վկայությունն է՝ 2008 թ.-ին Թբիլիսիի կառավարության վարած քաղաքականությունը:Երբ ՆԱՏՕ-ի ղեկավարների կողմից խոստումներ տրվեցին Թբիլիսիի կառավարության պաշտոնյաներին , պատերազմ սկսվեց Վրաստանի ու ՌԴ-ի միջև և այդ հնգօրյա պատերազմի ընթացքում, Վրաստանը ծանր վնասներ կրեց, ու չնայած մեկ տասնամյակ անցնում է պատերազմից, բայց պատերազմի հետքերը դեռ չեն վերացել:
Ի դեպ Վրաստանի երկու տարածքներ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան անկախություն հռչակեցին:
Հաշվի առնելով այս իրողությունները, փորձագետները չեն բացառում Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերստին բախումների ծագումը: