Սիրիան զգուշացրել է ահաբեկիչների աջակիցներին
Արևմուտքի , հատկապես ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումները շարունակում են ինտենսիվորեն հարձակվել Սիրիայի հյուսիսային բնակելի շրջանների վրա :
Շաբաթ օրը, հակադարձելով Հալեպի բնակելի շրջաննի վրա ահաբեկչական խմբերի իրականացրած հարձակումներին , Սիրիայի ԱԳ նախարարությունն առանձին բողոքի նոտաներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին: Նամակներում նշված է , որ ահաբեկչական ակտերի թիրախում են հայտնվում սիրիացի անպաշտպան քաղաքացիները : Հարձակումներն իրականացվում են Սաուդյան Արաբիայի , Կատարի , Թուրքիայի , Ֆրանսիայի , Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից սատարվող ահաբեկիչների կողմից :
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և ԱԽ-ից պահանջել է դատապարտելով այդ երկրում ահաբեկչական քայլերը և հիմք ընդունելով ԱԽ-ի բանաձևերը , քայլեր նախաձեռնել Սաուդյան Արաբիայի ,Կատարի և Թուրքիայի ահաբեկիչներին աջակցող մյուս երկրների դեմ : Շարունակվում են Հալեպի բնակելի շրջանների վրա զինյալ ու ահաբեկչական խմբերի հարձակումները : Ըստ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության , փետրվարի 27-ից ի վեր այդ երկրում հրադադարի ռեժիմ է հաստատվել : Հրադադար , որի մեջ սակայն չեն ընդգրկվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և «Ալ-Նոսրա» ճակատը : «Ջեյշ Ալ-Էսլամ» և «Ահրար Ալ-Շամ»-ը Սիրիայի հյուսիսում ակտիվ զինյալ խմբերն են , որոնք ֆինանսական ու սպառազինական օգնություն են ստանում Ալ-Ղաիդայից և ահաբեկչական մյուս խմբերից : «Ջեյշ Ալ-Էսլամ» և «Ահրար Ալ-Շամ»-ը Սաուդյան Արաբիայի , Թուրքիայի , Կատարի և արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի տեսանկյունից , չափավորական են համարվում , սակայն այդ խմբերի քայլերը հովանավորվում են ահաբեկչական մյուս խմբերի կողմից :
«Ալ-Նոսրա ճակատ»-ը , «Ջեյշ Ալ-Էսլամ» և «Ահրար Ալ-Շամ» խմբերը կրելով «չփավորական»-ի պիտակ , վկայում են ԱԽ-ի մշտական անդամ երկրների ՝ Ֆրանսիայի , Բրիտանիայի և ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի հավակնությամբ պառակտում սերմանելու նպատակով տարվող ջանքերի մասին : Սա ինքնին ապացուցում է , որ հիշյալ երկրներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկակի քաղաքականություն են որդեգրել : Ահաբեկչությունը երկու լավ ու վատ խմբերի առանձնացնելը եղել է Սիրիայում և տարածաշրջանում ահաբեկիչների գոյության շարունակման պատճառը : Իսկ սա ՝ որոշակի նպատակներին ուղղված ահաբեկչական խմբերին ցուցաբերվող աջակցության վկայությունն է : Նման քաղաքականություն , խաթարում է և՛ Սիրիայի ժողովրդի կյանքը , և՛ տարածաշրջանի ու միջազգային անվտանգությունը :
ՄԱԿ-ի ԱԽ ցուցակում «Ջեյշ Ալ-Էսլամ» և «Ահրար Ալ-Շամ» խմբերի անունը զետեղելու նկատմամբ արևմուտքի ընդդիմությունը վկայում է այն մասին , որ նրանք լուրջ չեն տրամադրված ահաբեկչության դեմ մղվող պայքարի հարցում : Այս դիրքորոշման հետևանքով , նրանք Սիրիայի Հալեպում ոճրագործություններ են իրականացնում ՝ սպանելով սիրիացի կանանց ու երեխաներին :
Ահաբեկչության նկատմամբ արևմուտքի կիրառած քաղաքականությունը չի կարող երաշխավորել համաշխարհային անվտանգությունը և այսօր նրանք , ովքեր կրելով «չափավորական»-ի պիտակ , երկրում կոտորածներ են իրականացնում , աառաջիկայում իրենց երկրներ վերադառնալով , արևմուտքի համար դառնալու են սպառնալիքի աղբյուր : Աշխարհը նրանց քայլերի ականատեսը եղավ Փարիզում և Եվրոպական այլ քաղաքներում :