Մամուլի տեսություն 10-07-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25588-Մամուլի_տեսություն_10_07_2016
Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ գտնվող Կալինինգրադը Կրեմլի հաղթաթուղթն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2016 18:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-07-2016

Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ գտնվող Կալինինգրադը Կրեմլի հաղթաթուղթն է։

«Շարղ»օրաթերթ

Բռնության աճը ՝ Միացյալ Նահանգներում

«Շարղ» օրաթերթը գրում է.«ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ  բողոքի երթ են անցկացրել սևամորթների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների դեմ»:

Մի երկրում ,որտեղ կիսաավտոմատ հրացան ձեռք բերելը ավելի հեշտ է քան բուժման ծառայությունը, ապա միայն փխրուն միտքը կարող է փշրել փխրուն քաղաքական մշակույթը:Եվ այդպես հինգշաբթի երեկոյան ամերիկյան Դալլաս քաղաքում «Սևամորթների կյանքը կարևորություն ունի» շարժման ակցիայի ընթացքում 25-ամյա սևամորթ պատերազմի վետերան Միկ Ջոնսոնը կրակ էր  բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել  էր 5 ոստիկան և 7-ը ստացել  էր  վնասվածքներ : Երեկ  ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են բողոքի երթին և դատապարտել են օրերս Լուիզիանայում և Միննեսոտայում ոստիկանության կողմից երկու սևամորթ երիտասարդների սպանությունը: Բողոքի ցույցեր են  տեղի ունեցել ԱՄՆ-ի մի քանի խոշոր քաղաքներում: Մոտ 300 հոգի հավաքվել են նահանգային շենքի առջև և բողոքել են ԱՄՆ սպիտակամորթ ոստիկանի կողմից այդ երկրի սևամորթների ուղղությամբ իրականացված հրաձգության դեմ: Նահանգի եկեղեցու քահանան ասել է.«Բոլորը պետք է ձեռք-ձեռքի տան այս անհանդարտություններին վերջ դնելու համար»: «Սևամորթների կյանքը կարևորություն ունի» կարգախոսի կողմնակիցները պահանջել են ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում մինչև երեքշաբթի օրը 135 ժամ նստացույց կատարել ի նշան բողոքի Միննեսոտայում  և Լուիզիանայում ոստիկանության կողմից  սևամորթների սպանության դեմ: Ինչո՞ւ 135 ժամ : Դա խորհրդանշանական է:Դա յուրաքանչյուր սևամորթի համար  այն ժամն է,որ ընթացիկ տարում սպանվել է ոստիկանության կողմից:

Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում իրականացված հրաձգության կապակցությամբ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ է արել ոստիկանության համար մշակել համակարգ՝ հաղթահարելու համար «պարբերական ռասիզմը»: Նա նաև նշել է, որ ամերիկյան հասարակությունում պառակտումը ակնհայտ է, և «անհրաժեշտ է անել շատ ավելին մի կողմից՝ ոստիկանությանը օգնելու, մյուս կողմից՝ այն անմեղ ամերիկացիներին պաշտպանելու համար, ովքեր բախվում են ոստիկանության հետ»:

«Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում 5 ոստիկանների սպանությունը և նրանց 7 գործընկերների վիրավորելը հանդիսանում է «մեր երկրի վրա հարձակում», որտեղ «կարևոր է վերականգնել օրենքն ու կարգը»: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի սևամորթները տարիներ է ինչ այդ երկրում ռասիստական քայլերի զոհ են դառնում: «Սևամորթների կյանքը կարևորություն ունի» շարժումը ներկայացնում են մեծ թվով ակտիվիստներ ու հայտնի դեմքեր,որոնք  միշտ  պատրաստ են բողոքի ակցիաներ կազմակերպել ,քանզի ԱՄՆ սևամորթ բնակչությունը հանդիսանում է ոստիկանության բռնության խոշորագույն զոհը:

 

---

Galatv.am

Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ գտնվող Կալինինգրադը Կրեմլի հաղթաթուղթն է. Reuters

«Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն ամբողջ Արեւելյան Եվրոպայում մեծացնում են ռազմական ներկայությունը, եւ դրա հետ կապված երկու կողմերի պաշտոնյաներն էլ խոսում են սառը պատերազմի տեսքով նոր առճակատման մասին,- հայտնում է Reuters գործակալության թղթակից Լիդիա Կելին։ -Ռուսաստանի համար տարածաշրջանում հիմնական ռազմավարական նշանակության կենտրոն է համարվում Կալինինգրադը։ Խորհրդային Միության այդ մասունքը, որը գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ, Կրեմլին թույլ է տալիս զորքեր տեղակայել դաշինքի հյուսիսային թեւին»։

Reuters–ի լրագրողների՝ Կալինինգրադ կատարած երեքշաբաթյա գործուղման ընթացքում ձեռք են բերվել ակնհայտ ապացույցներ ռազմական ներկայության ավելացման վերաբերյալ. բեռնատարները տեղափոխել են ռազմական տեխնիկա, ժամանել են զինծառայողներ, իրականացվել են ռազմաբազան ամրապնդելու աշխատանքներ, ինչպես նաեւ շինարարություն են իրականացրել բազաներից մեկում, որտեղ գտնվում է ռազմական ռադարային համակարգը։

«Կալինինգրադի զգալի մասն անհասանելի է օտարերկրացիների համար։ Ռազմական վերլուծաբանների եւ արեւմտյան դիվանագետների կարծիքով Ռուսաստանը պատրաստվում է Կալինինգրադում տեղակայել նոր հակաօդային համակարգեր, որոնք կարող են մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին Բալթյան երկրներում եւ Լեհաստանում,– ընդգծում է լրագրողը։ -Ռուսաստանյան ռազմական ներկայության աճը լինելու է հուլիսի 8-ի օրակարգում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կհավաքվեն Վարշավայի գագաթաժողովին։ Ռուսաստանը պնդում է, որ ստիպված է պատասխանել ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը»։

«Մենք իրոք կարող ենք նշել, որ վերջին օրերին ավելացել է ռուսաստանյան ագրեսիայի վտանգը,– Reuters գործակալությանը հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը։ -Լեհաստան եւ Բալթյան երկրներ մուտքի արգելափակումը լուրջ վտանգ է դաշինքի համար»։

«Վերլուծաբան Վլադիմիր Աբրամովի խոսքերով՝ Մոսկվան չի պլանավորել լցնել Կալինինգրադը զորքով եւ զինտեխնիկայով, այլ մտադիր է թարմացնել ռազմական ենթակառուցվածքները։ Ըստ Աբրամովի, Արեւմուտքը եւ Ռուսաստանը հավասարապես են մեղավոր այսօրվա առճակատման համար»,-փոխանցում է Reuters-ի հոդվածագիրը։

Աղբյուր՝ Reuters

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

---

News.am

Նորվեգացի վերլուծաբանները խորհուրդ են տալիս դեռեւս հինգ տարի 100 դոլարով նավթ չսպասել

 

Նորվեգական քոնսալթինգային Rystad Energy AS ընկերության կանխատեսմամբ, նավթի բարելի արժեքը 100 դոլար նիշը կգերազանցի 2020 թվականից ոչ շուտ, հայտնում է  FlashNord-ը:

«Մոտավորապես հինգ տարվա ընթացքում նավթի գները կհասնեն բարելի դիմաց 100 դոլարի: Գուցե բարելի գինը ժամանակ առ ժամանակ բարձր լինի այդ նիշից: Սակայն բարելի դիմաց տարեկան միջին 100 դոլար գին մենք կտեսնենք  2020 թվականից ոչ շուտ», — կարծում է ընկերության վերլուծությունների դեպարտամենտի ղեկավար Պեր Մագնուս Նյուսվեենը:

Էներգակիրների գների եւ պահանջարկի աճը եւս լեռների հետեւում չէ, նշում է փորձագետը: 

«Մենք նավթի պահանջարկին վերաբերող շատ հետազոտություններ ենք անցկացրել եւ տեսնում ենք, որ այն կավելանա առաջիկա 30 տարվա ընթացքում ուղեւորատար տրանսպորտի պահանջարկի աճի հետեւանքով, եւ էլեկտրոմոբիլների թվի ավելացումն այստեղ մեծ դեր չի խաղա», — հավելել է Նյուսվեենը:

Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) իրենց հերթին կարծում են, որ շուկայում ՕՊԵԿ-ի մասնաբաժնի կրճատումը նավթի գներին կօգնի 2020-ին հասնել բարելի դիմաց 75  դոլարի: