Ադրբեջանը հայտարարել է,որ Հայաստանը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի իրագործմանը
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Հիքմեթ Հաջիևն ասել է.«Երևանի կառավարությունը խոչընդոտում է առկա վիճակի փոփոխմանը և հրադադարի հաստատման մասին պայմանավորվածությունների իրագործմանը»:
Հաջիևը հավելել է.«Սերժ Սարգսյանը Երևանում կատարած իր արտահայտություններում նախապայմաններ առաջ քաշելով խոչընդոտել է հրադադարի ռեժիմի հաստատման մասին պայմանավորվածությունների իրագործմանը և տարաձայնությունների կարգավորմանը , ինչը փաստորեն նշանակում է,որ նա խոստովանել է Ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակում Հայաստանի թույլ տված խափանարարությունները», ասել է Հաջիևը:
Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է խաղաղության համաձայնությունները խեղաթյուրելու և ժողովրդին հրահրելու մեջ, ասելով, որ Երևանի պետական պաշտոնյաները ժողովրդին խաղաղության համար նախապատրաստելու փոխարեն կողմերի միջև ատելություն են սերմանում:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն այն դեպքում է Հայաստանի նախագահի դեմ արտահայտություններ կատարում ,երբ Սերժ Սարգսյանն անցած ամիս բողոքելով այսպես կոչված արտերկրում ազերիախոս համայնքների չորրորդ համագումարում Իլհամ Ալիևի ելույթի դեմ, վերջինիս արտահայտությունները մանկական էր որակել : Սերժ Սարգսյանի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահը գտնվում է անորոշության մեջ և լուրջ հարցերի մասին խորհելու փոխարեն , դեռ շարունակում է իր մանկական խաղերը:
Փորձագետների կարծիքով, Բաքվի ու Երևանի պաշտոնատարների դիրքորոշումներն ու մեղադրանքները վկայում են կողմերի միջև լեզվակռիվը շարունակվելու մասին: Թշնամի կողմերը միջազգային նիստերում մեկը մյուսին խափանարարության մեջ մեղադրելով փորձում են դիմացի կողմին մեղավոր ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման մեջ:
Այդ վերաբերմունքներն առաջին հերթին ցույց են տալիս ,որ երկու թշնամի երկրները դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել: Ի դեպ թվում է,որ Բաքվի ու Երևանի ղեկավարները տարածաշրջանից դուրս գտնվող կառավարություններից համահավասար ակնկալիք ունեն: Փաստորեն Հայաստանն ու Ադրբեջանը համաչափ ակնկալիքներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ֆրանսիայից տարածքային տարաձայնությունների կարգավորման հետ կապված,ինչը ցույց է տալիս,որ չնայած տարածաշրջանի ժողովուրդների ակնկալիքին , ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագծերն ապարդյուն են անցնելու:
Բաքվի և Երևանի պաշտոնատարների լեզվակռիվն այն դեպքում է շարունակվում, երբ հրադադարի խախտումը շարունակում է զոհեր խլել կողմերից: Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է հայ զինծառայողների կողմից հրադադարի խախտման մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հուլիսի 10-ին տեղեկացրել է հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման մասին, հավայտարարելով ,որ հայական ուժերը 12 անգամ կրակ են բացել Գերանբոյի, Ֆիզուլիի և հարակից գյուղերի ուղղությամբ: