Իրանը հակադարձել է ՆԱՏՕ-ի հակաիրանական արտահայտություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25681-Իրանը_հակադարձել_է_ՆԱՏՕ_ի_հակաիրանական_արտահայտություններին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հերքել է այդ երկրի հրթիռային ծրագրի մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հրապարակված եզրափակիչ հաղորդագրությունն, այն համարելով անհիմն հայտարարությունների կրկնություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2016 15:04 Asia/Tehran
  • Իրանը հակադարձել է ՆԱՏՕ-ի հակաիրանական արտահայտություններին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հերքել է այդ երկրի հրթիռային ծրագրի մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հրապարակված եզրափակիչ հաղորդագրությունն, այն համարելով անհիմն հայտարարությունների կրկնություն:

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, մեր երկրի հրթիռային կարողությունները գտնվում են Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական օրինական ծրագրերի շրջանակում և երբեք միջուկային մարտագլխիկներ կրելու նպատակով չեն նախագծվել», ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը հուլիսի 7-ին հայտարարել էր , որ անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերն , Իրանը շարունակում է միջին հեռահարությամբ հրթիռների արտադրման ու տարածման ծրագիրը :

ՆԱՏՕ-ի այդ կողմնորոշումն ապացուցում է , որ Արևմուտքն իր առջև նպատակ է դրել ճնշել Իրանին և միտում է Իրանի պաշտպանունակությունը ՝ Եվրոպային ուղղված մտահոգիչ սպառնալիք ներկայացնել : Փաստորեն նման ռազմավարությամբ , Արևմուտքը մտադիր է մի կողմից ճնշել Իրանին , իսկ մյուս կողմից դաշինքի անդամ երկրների դեմ հավանական հարձակումը կանխելու նպատակով և Իրանի շուրջ մտահոգության պատճառաբանությամբ , արդարացնել Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման ծրագիրը :

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից առաջ , ԱԽ-ը, կազմակերպության կանոնադրության 7-րդ հոդվածի ներքո ընդունված բանաձևերով , Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագիրը միջազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք էր ներկայացրել և արգելել էր այն : Սակայն Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրման արդյունքում , նոր բանաձև ընդունելով , ԱԽ-ն օրինական հայտարարեց Իրանի միջուկային ծրագիրը ՝ ներառյալ ուրանի հարստացումը : Այնուամենայնիվ , փաստերը վկայում են այն մասին , որ միջուկային հարցին փոխարինել է մեկ այլ սցենար :

Արդեն մեկ տարի է ինչ ամերիկացիները միջուկային բանակցություններին զուգահեռ հետևում են մի քաղաքականության, որի նպատակն է համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրականացումից հետո Իրանի պաշտպանունակության ամրապնդման կանխումը : Իր պաշտպանական դոկտրինայի շրջանակում , Իրանը սպառնալիքներին համապատասխան ազդեցիկ նախագիծ է մշակել և բալիստիկ հրթիռների արտադրությամբ հայտնվել է աշխարհի առաջատար երկրների տասնյակում :

ԻԻՀ պաշտպանական դոկտրինայի հիմքերն են հանդիսանում «Ակտիվ կանխարգելման համար հզորության միջոցների արտադրման» և «Ազդեցիկ ու նորարար պաշտպանության» երկու գլխավոր սկզբունքների առնչությամբ մարտավարական նպատակները : Փորձագետների համոզմամբ , Իրանը զբաղեցնում է պաշտպանական հզորության այնպիսի դիրք , որի շնորհիվ տարածաշրջանի ռազմական հավասարություններում և անվտանգության ու կայունության պահպանման ոլորտում ծանրակշիռ երկիր է համարվում : Որոշ վերլուծաբանների համոզմամբ , Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի միջուկային ծրագրի հարցի խաղաղ կարգավորման արդյունքում , խախտվել է Ասիայի արևմուտքում ուժերի հավասարակշռությունը : Ուստի պետք չէ անտեսել տարածաշրջանի իրադարձությունների ձևավորման գործում Իրանի ռազմական հզորությունը : Այդ իսկ պատճառով , իր նպատակներն իրականացնելու համար , հետշրջափակումային պայմաններում ԱՄՆ-ն նոր վարկած է առաջ քաշել , որոնցից մեկն է ՝ ՆԱՏՕ-ի և Պարսիցծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին ռազմական ոլորտում Իրանի դեմ տրամադրելը: