Իրանի դեմ հավակնություններ՝ միջուկային համաձայնության տարեդարձի սեմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25780-Իրանի_դեմ_հավակնություններ_միջուկային_համաձայնության_տարեդարձի_սեմին
ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհուրդը երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում Իրանին մեղադրել է միջուկային համաձայնության հարցում խաբեության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2016 08:11 Asia/Tehran
  • Իրանի դեմ հավակնություններ՝ միջուկային համաձայնության տարեդարձի սեմին

ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհուրդը երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում Իրանին մեղադրել է միջուկային համաձայնության հարցում խաբեության մեջ:

Միջուկային համաձայնության առաջին տարեդարձի սեմին հրապարակված այս զեկույցում ասված է, որ Իրանը վայելելու է միջուկային համաձայնության բոլոր առավելությունները ու հետո առավել թափով փորձելու է միջուկային զենքի տիրանալ:

Այս զեկույցը հրապարակվել է այն պայմաններում, երբ արևմուտքցիները նույնությամբ ձգտում են Իրանի միջուկային հարցը կապել հրթիռային հարցին:

Անցած շաբաթ Գերմանիայի տեղեկատվական գործակալությունն այս կողմնորոշմամբ անիրական զեկույց հրապարակեց:

Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը ոտնահարելու ուղղությամբ Իրանի քայլերը որոշ պարագաներում ներկայացվում են Կոնգրեսի որոշումների տեսքով, որը Սպիտակ տնից անկախ է աշխատում ու դրանց հանդեպ հակազդեցությունը միայն սահմանափակվում է նրանով, որ ներկայացուցիչների միջոցով վավերացված որոշումներից ու օրինագծերից որոշները, որոնք հակասում են Համատեղ ակտի համապարփակ ծրագրին կարող են վետոյի ենթարկվել ԱՄՆ նախագահի կողմից:

Այս ընթացքը շարունակվում է և դրա բացասական ազդեցությունը կարելի է նկատել միջազգային բանկերի ու ֆինանսական կառույցների հետ Իրանի բանկային ու արժութային փոխանակումների խափանմամբ և կամ Իրանի միջոցով ինքնաթիռների ու պահեստային մասին գնման ճամբին արգելքներ հարուցվելով: Սրանք բոլորն էլ դիմացի կողմի միջոցով Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոտնահարում են նշանակում: Սա ի տես այն բանի, որ ասվում է, թե հուլիսի 14-ին՝ Իրանի ու 5+1 խմբի միջոցով միջուկային համաձայնության ստորագրման տարեդարձի սեմին, ամերիկացի օրենսդիրներ հառաջիկա օրերին ներկայացուցիչների տնում քվեարկության են դնելու երեք հակաիրանական նախագծեր:

Գլխավոր նախագիծը պահանջում է հրթիռային փորձարկումների, մարդու իրավունքների ոտնահարման ու ահաբեկչության հետ կապված նոր շրջափակումներ գործադրել Իրանի դեմ:

Երկրորդ նախագիծը պահանջում է կանխել արտասահմանյան փոխանակումներում ու ֆինանսական համակարգում դոլարին Իրանի հասանելիությունը:

Երրորդ նախագիծն էլ ԱՄՆ-ի պետական ընկերություններին արգելում է ծանր ջուր գնել Իրանից:

Սակայն ինչպես ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Էրաղչին է հայտարարել Իրանի հեռուստատեսության հետ զրույցում Իրանի տնտեսության ճամբին առկա են մի շարք արգելքներ, այդ թվում ԱՄՆ-ի նախնական շրջափակումները, որոնց պատճառով Իրանի տնտեսական աշխատանքների վերականգնումը ժամանակ է պահանջում:

Էրաղչին նաև ընդգծել է այն կետը, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իրավունք չունի իր զեկույցով հարվածել Համատեղ ակտի համապարփակ ծրագրին և դա ի տես այն բանի, որ Իրանի հարցով ակնհայտ է Բան Կի-մունի վրա ԱՄՆ-ի ու արևմուտքի միջոցով գործադրվող ճնշումը:

Ամերիկացիներն իրենց տված խոստումի համաձայն չեն իրագործել միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները:

Մինչդեռ ԻԻՀ-ն կատարել է իր բոլոր պարտավորությունները և ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Ամանոն էլ, որ հաճախ միակողմանի դիրքորոշումներ է ընդունում, հաստատել է դրանք:

Սրանք վկայում են այն իրականության մասին, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը իրական խաբեության և Համատեղ ակտի համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները շրջանցելու պարզ օրինակ է համարվում: