Ռուսաստանը խիստ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի կողմից ճգնաժամի հարուցումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i25840-Ռուսաստանը_խիստ_քննադատության_է_ենթարկել_ՆԱՏՕ_ի_կողմից_ճգնաժամի_հարուցումը
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գլխավոր դերակատարություն ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի հրահրման և լարվածության կիզակետերի պահպանման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2016 14:08 Asia/Tehran
  • Ռուսաստանը խիստ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի կողմից ճգնաժամի հարուցումը

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գլխավոր դերակատարություն ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի հրահրման և լարվածության կիզակետերի պահպանման ուղղությամբ:

Զախարովայի հաղորդագրության մեջ ասված է. «ՆԱՏՕ-ն առկա սպառնալիքների կապակցությամբ իր գնահատականներում իրատեսական մոտեցում չի ցուցաբերում և անտեսում է բացահայտ սպառնալիքները»:

ՆԱՏՕ-ի գործունեությանն ուղղված Ռուսաստանի քննադատությունը միայն Եվրոպայի մասշտաբով չի սահմանափակվում, այլ ՆԱՏՕ-ն վերջին տարիներին իր աշխարհագրական սահմաններից այն կողմ էլ սատարել է անկայունության տարածմանը: ՆԱՏՕ-ն ոչ միայն սրելով արևելյան Եվրոպայում Ռուսաստանի հետ առճակատումը խստացրել է Եվրոպայում լարվածությունը, այլև աշխարհի այլ կետերում ու հատկապես Միջին Արևելքում բացասական դերակատարություն է ունեցել իր բաժին մասնակցությունը բերելով Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ--ի դեմ միջազգային կոալիցիայի նախագծերին: Այս կոալիցիայի նախագծերի նպատակը ԻԼԻՊ-ի թուլացումն ու ոչնչացումը լինելուց առավել ԱՄՆ-ի նպատակների շրջագծում Սիրիայի կառավարության ընդդիմադիր խմբերի կարողությունների ընդլայնումն է:

ՆԱՏՕ-ի բացասական մյուս դերակատարությունը վերաբերում է 2011 թվականին Լիբիայում կատարած ռազմական միջամտությանը, որն իրականացվեց թռիչքային արգելված գոտի ստեղծելու նպատակով, սակայն ՆԱՏՕ-ն գլխավոր դերակատարություն ունեցավ Լիբիայի բռնապետ Քադդաֆիի կործանման ու այնուհետև այդ երկրում խռովությունների տարածման գործում:

Ռուսաստանի դիտանկյունից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու Ռուսաստանին հավասարապես սպառնացող վտանգը ԻԼԻՊ-ի և թաքֆիրական այլ խմբերի այդ թվում Ալ-Նուսրայի ճակատի սպառնալիքների ընդլայնումն է: Այս սպառնալիքն առավել ցայտուն է դարձել ահաբեկիչների շարքերում ուշագրավ թվով եվրոպացի ու ռուս քաղաքացիների գոյության, իրենց երկիրը վերադառնալու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու պատճառով: ՆԱՏՕ-ն այս կապակցությամբ Մոսկվայի հետ համագործակցության փոխարեն փորձում է չափազանցել Ռուսաստանի սպառնալիքը և արևմտյան սահմաններում դիրքավորվել Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Վարշավայում ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարների նստաշրջանի արդյունքներին, ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է պատրանքների մեջ մնալ: Չնայած եվոպական խաղաղության ու կայունության պաշտպանության և իրական սպառնալիքները դիմակայելու ուղղությամբ միջազգային դերակատարների համագործակցության մասին կատարած հայտարարությանը, ՆԱՏՕ-ն իր ջանքերը կենտրոնացրել է արևելքում Ռուսաստանի կողմից զգացվող երևակայական վտանգի շուրջ: Կրեմլի ղեկավարության դիտանկյունից այն պայմաններում, երբ հարավից ահաբեկչական աննախադեպ սպառնալիքներ են ուղղված եվրոպական երկրների կողմը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցում անտեսվում են առկա իրականությունները: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատման քաղաքականություն որդեգրելով և խզելով Մոսկվայի հետ համագործակցությունը, գործնականում թուլացրել է ահաբեկչության, ծովահենության, մասսայական ոչնչացման զենքերի, թմրաբիզնեսի ու տարածաշրջանային անկայունության դիմակայմանն ուղղված միջազգային ջանքերի հնարավորությունը: Ռուսաստանի զգայնությունը գրգռած ՆԱՏՕ-ի մյուս քայլը Եվրոպայի արևելքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու միջոցով Եվրոպայի մասշտաբով ուժերի հավասարակշռության խախտումն է, որն անվտանգության ոլորտում անցանկալի հետևանքներ կարող է ունենալ:

ՆԱՏՕ-ն մի շարք նախագծեր գործադրելով, այդ թվում չորս նոր գումարտակներ տեղակայելով Լեհաստանում, Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում բցահայտ կերպով ապացուցել է իր հակառուսական կողմնորոշոմը: