ՄԱԿ-ի հակասական վերաբերմունքը երեխաների իրավունքների պաշտպանության հարցի հանդեպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընդգծել է աշխարհում երեխաների դեմ բռնությունների վերացման անհրաժեշտությունը:
Պան Գի Մունը, ներկայացնելով «Վերջ տվեք երեխաների եմ բռնություններին» նախագիծը, պետություններին, մասնավոր բաժնին ու միջազգային համալսարանական կենտրոններին կոչ է արել մասնակցել աշխարհում երեխաների դեմ բռնարարքներին վերջ տալու գործին:
Պան Գի Մունն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ավելի վաղ ԱՄՆ-ի ու սաուդացիների ճնշումների ներքո հրաժարվեց Արաբիայի անունը Եմենում երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում ներառելու իր նախկին որոշումից:
Այս շրջանակում, Պան Գի Մունը որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ին Արաբիայի ֆինանսական օժանդակությունները դադարեցվելու սպառնալիքի պատճառով Եմենի դեմ սաուդյան ոտնձգող կոալիցիայի անունը հանեց Եմենի երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից:
Դա ի տես այն բանի, որ իրավապաշտպան տարբեր միջազգային կառույցների ու այդ թվում ՄԱԿ-ին կից կազմակերպությունների ու խմբերի զեկույցի համաձայն. սաուդական ռեժիմը պատասխանատու է հայտարարվել 2015 թվականին Եմենում երեխաների մահվան դեպքերի 60 տոկոսում:
2015 թվականի մարտից ի վեր, երբ սաուդական կոալիցիան ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հանդիին իշխանության վերադարձնելու նպատակով հարձակումներ սկսեց Եմենի դեմ, այդ երկրում զոհվել է ավելի քան 6500 խաղաղ քաղաքացի: Այդ զոհերի թվում են 510 երեխաներ, ևս 667 երեխա վիրավորվել Է: Մինչ միջազգային հասարակությունը շարունակում է ցավ հայտնել համաշխարհային մասշտաբով երեխաների դեմ բռնարարքների կապակցությամբ, այդ գործով զբաղվող ռեժիմները, հատկապես Սիոնիստական ռեժիմն ու Ալե Սաուդը, մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների քար լռության ու երբեմն նաև հովանավորության, ինչպես նաև ՄԱԿ-ի պասիվության պատճառով շարունակում են երեխաների դեմ բռնարարքները և առավել սարսափելի ծավալ են փոխանցում դրանց:
Հիշեցնենք, որ Սիոնիստական ռեժիմը երեխաների դեմ բռնարարքների տեսակետից առաջին տեղն է գրավում ու իրավապաշտպան կառույցների հրապարակած զեկույցների համաձայն, մանկասպան ռեժիմ է ճանաչվել: Սակայն ներկայումս կան Ալե Սաուդի նման այլ ռեժիմներ, որոնք երեխաների դեմ ոճրագործությունների ու հալածանքների տեսակետից չեն զիջում Սիոնիստական մանկասպան ռեժիմին ու երեխաների դեմ հալածանքներում Սիոնիստական ռեժիմին:
Սա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորհելու առիթ տվող քայլով, երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում չի ներառել նաև Սիոնիստական ռեժիմի անունը, որը հատկապես Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների սպանության հեղինակն է:
Երեխաների սպանության մասին բազմաթիվ զեկույցները քննարկելով պարզվում է, որ Սիոնիստական ռեժիմի ու Ալե Սաուդի նման ռեժիմներն իրենց ոճրագործություններում սահման չեն ճանաչում և առանց նկատառումների շարունակում են իրենց ոճրագործությունները և դժբախտաբար շատ երեխաներ էլ այս բիրտ ռեժիմների քաղաքականությունների զոհ են գնում:
Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է ընդգծել աշխարհում երեխաների դեմ բռնարարքների վերացման անհրաժեշտությունը: