Մարդու իրավունքները ՝ գերտերությունների արտաքին քաղաքականության լծակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26119-Մարդու_իրավունքները_գերտերությունների_արտաքին_քաղաքականության_լծակը
ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ և դեսպանը նշել է, որ մարդու իրավունքները գերտերությունների արտաքին քաղաքականության լծակն է: Նա հավելել է .-«ՄԱԿ-ն անզոր է մեծ ուժերի ճնշումների և քաղաքականությունների դեմ» :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2016 08:52 Asia/Tehran
  • Մարդու իրավունքները ՝ գերտերությունների արտաքին քաղաքականության լծակը

ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ և դեսպանը նշել է, որ մարդու իրավունքները գերտերությունների արտաքին քաղաքականության լծակն է: Նա հավելել է .-«ՄԱԿ-ն անզոր է մեծ ուժերի ճնշումների և քաղաքականությունների դեմ» :

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորեքշաբթի օրվա նիստում , Ղոլամհոսեյն Դեհղանին ասել է.-«Քաղաքականության դեմ անզորության ականատես ենք լինում այն դեպքում , երբ մեծ դեմքեր են ոտքի ելել ՝ հանուն խաղաղության ու արդարության , որպեսզի պաշտպանեն արժեքները , որոնք արմատավորվել են մարդու էության մեջ և ընդունվել են Աստվածային մարգարեների կողմից» : Դեհղանիի ելույթը վկայում էր մարդու իրավունքների տարբեր կողմերի նկատմամբ Իրանի համապարփակ դիրքորոշման մասին :

ԱՄՆ-ում և Եվրոպայում մարդու իրավունքների ներկա իրավիճակը ցույց է տալիս , որ աշխարհը դեռևս շատ հեռու է իդեալական իրավիճակից : ԱՄՆ-ում սևամորթների սպանությունը և ժողովրդական բողոքների բռնաճնշումը խոսում են այդ դառն իրողության մասին : Ինչպես ՄԱԿ-ում Իրանի ներկայացուչի խոսքերում է նշվել , աշխարհը որում երկիր մոլորակի ողջ հարստությունը գտնվում է ընդամենը 62 հոգու տրամադրության տակ , և աշխարհի բնակչության միայն մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մնացած 99 տոկոսի ունեցվածքին , անտարակույս չի կարող համարվել խաղաղ , ցանկալի ու արդար աշխարհ :

Այսօր աշխարհի գերտերությունների քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մարդու իրավունքները : Ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը , միջազգային իրավունքների անթաքույց խախտումը , շրջակա միջավայրի ու զինաթափման դաշինքի չիրականացումը և ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը , բոլորը խնդիրներ են , որոնք բացասաբար են ազդում հասարակությունների ճակատագրի վրա : Մարդու իրավունքների պաշտպան սուտ հավակնորդների տեսանկյունից , իրենց դաշնակիցներին դատապարտող ցանկացած քայլ համարվում է նրանց կարմիր գիծը , նույիսկ եթե դա լինի պատերազմական ոճրագործության ու մանկասպանության դատապարտում : Որպես ցավալի օրինակ , կարելի է նշել մանուկների իրավունքները ոտնահարողների ցուցակից Եմենի վրա հարձակումների ժամանակ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի անունը հանելու փաստը : ՄԱԿ-ը վերջերս մի զեկույցով , Սաուդյան Արաբիայի անունը ներագրառեց երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում : Սակայն Պան Գի Մունը հայտարարեց , որ ցուցակից հանել է այդ երկրի անունը : Քայլ , որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոստովանությամբ , կատարվել է ԱՄՆ-ի և սաուդյան Արաբիայի ճնշումների ներքո : Այդ իսկ պատճառով , ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է , որ ժողովուրդների իրական շահերը պաշտպանելու հարցում ՄԱԿ-ի գործունեությունը հարցերի տեղիք է տալիս : Դեհղանին հավաստել է , որ ՄԱԿ-ը դիրքորոշումները փոխելու կարիք ունի , որպեսզի կարողանա մարդու իրավունքները մարդկային սկզբունքային արժեքների ՝ հավասարության ու արդարության ուղղությամբ ծառայեցնել : ՄԱԿ-ը պետք է կարողանա մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման դեպքում գործադրվող ճնշումների դեմ , զերծ մնալ երկակի ստանդարտներից :