Եվրոպական ընկերությունները հեռանում են Բրիտանիայից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26185-Եվրոպական_ընկերությունները_հեռանում_են_Բրիտանիայից
Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին չորեքշաբթի օրն ասել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական հետևանքների պատճառով, Լոնդոնում հաստատված իտալական ֆինանսական ու բժշկական որոշ հաստատություններ ու ընկերություններ կտեղափոխվեն Միլան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2016 14:45 Asia/Tehran
  • Եվրոպական ընկերությունները հեռանում են Բրիտանիայից

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին չորեքշաբթի օրն ասել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական հետևանքների պատճառով, Լոնդոնում հաստատված իտալական ֆինանսական ու բժշկական որոշ հաստատություններ ու ընկերություններ կտեղափոխվեն Միլան:

Ռենցին հավելել է, որ մոտ օրերս հանդիպելով Միլանի քաղաքապետ Բեփե Սալային, նրա հետ կքննարկի Լոնդնում հաստատված որոշ ֆինանսական ու առողջապահական ընկերությունները Միլան տեղափոխելու հնարավորությունը: Իտալիայի վարչապետը նաև նշել է, որ հավանական է ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալով կրճատվի Իտալիայի ու եվրոպական այլ երկրների տնտեսական աճը: Նա հավելել է, որ այդուհանդերձ այդ ընթացքում բրիտանացիներն ամենաշատն են զգալու «Բրէքզիթ»-ի բացասական հետևանքները:

Իտալիան միակ երկիրը չէ, որ մտադիր է իր հաստատությունները հեռացնել Բրիտանիայից: ԵՄ-ի անդամ որոշ այլ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, ևս նման ընթացք են որդեգրել: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հուլիսի 2-ին ասաց, որ կառավարությունը նախագծեր է քննարկում, որոնք նպատակ ունեն Լոնդոնում հաստատված միջազգային ներդրումային ընկերություններին գրավել Փարիզի կողմը: Վալսի ընդգծմամբ, Լոնդոնում տեղակայված միջազգային խմբերը Դուբլին, Ամեստրդամ, Ֆրանկֆուրտ ու Փարիզ տեղափոխվելու կապակցությամբ ծրագրում են կատարում:

Հուլիսի 23-ին Բրիտանիայում կազմակերպված հանրաքվեի ժամանակ ԵՄ-ից հեռանալու օգտին այդ երկրի ժողովրդի տված ձայներից հետո, մեծացել են խոշոր ընկերությունների մտահոգությունները՝ Բրիտանիայից հեռանալու կապակցությամբ: Իհարկե նրանից հետո, երբ Բրիտանիայի ֆինանսական ու բանկային ծառայությունների միջազգային ընկերություն՝ Էչ Էս Բի Սի-ն հայտարարեց, որ իր կենտրոնը պահելու է Լոնդոնում, այդ ընկերությունների գործունեությունը շարունակվելու կապակցությամբ հույսերը մեծացել են: Լոնդոնում «Institute of Directors» հաստատության սոցհարցման արդյունքները վկայում են, որ առևտրական յուրաքանչյուր հինգերորդ ընկերությունը պատրաստվում է հեռանալ Բրիտանիայից: Այդ ընկերություններից է կապի «Վոդաֆոն» ընկերությունը, որ «նոր Լոնդոն» է որոնում:

Բրիտանիայի կենտրոնական բանկը երեքշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը սպառնում է այդ երկրի ֆինանսական ու տնտեսական կայունությանն ու ֆինանսական համակարգին: Բրիտանիայի կենտրոնական բանկի տնօրեն Մարք Քարնին այս կապակցությամբ ասել է, որ թեև Բրիտանիայի ֆինանսական ու տնտեսական համակարգը բավարար չափերով ամուր է, սակայն այդ երկիրը մուտք է գործում նոր շրջան, որտեղ սպառնալիքը տիրական է և ֆինանսական ու տնտեսական հարցերը կարգավորման ու բարեփոխման կարիք ունեն: Քարնին բանկերին թույլատրված 150 միլիարդ ֆունտ ստերլինգից ավելի մեծագումար ֆինանսավորումներ կատարելու արտոնություն տալը համարում է այդ սպառնալիքի դիմակայման միջոցներից մեկը: Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները հայտարարվելուց ի վեր, մինչև հուլիսի սկիզբը, ֆունտի փոխարժեքը ամերիկյան դոլարի դիմաց շուրջ 9 տոկոս նվազել է, իսկ Լոնդոնի արժեթղթերի շուկայում բանկերի բաժնեմասերի արժեքը 20 տոկոսանոց սաստիկ անկում է արձանագրել:

Նախատեսվում է, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո կդանդաղեն Բրիտանիայի տնտեսական աճի տեմպերը: Ի հակազդեցություն Բրիտանիայի քաղաքական ու տնտեսական ապագայի կապակցությամբ մտահոգությունների սրման, Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը չորեքշաբթի օրն այդ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում հայտարարեց, որ Լոնդոնի նոր կառավարությունը շարժվելու է Բրիտանիայի ժողովրդի շահերի ուղղությամբ: