Նիսի սպանությունը ՝ նոր հարձակումներ Ֆրանսիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26248-Նիսի_սպանությունը_նոր_հարձակումներ_Ֆրանսիայում
Ֆրանսիան կրկին անգամ հայտնվել է ահաբեկչական հարձակումների թիրախում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 08:05 Asia/Tehran
  • Նիսի սպանությունը ՝ նոր հարձակումներ Ֆրանսիայում

Ֆրանսիան կրկին անգամ հայտնվել է ահաբեկչական հարձակումների թիրախում :

Հինգշաբթի հուլիսի 14-ի երեկոյան ՝ բեռնատար ավտոմեքենան Ֆրանսիայի Ազգային տոնի հրավառության ժամանակ մխրճվել է Նիսի Անգլիական լողափով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ , ապա վարորդն իջել և կրակ է բացել բազմության ուղղությամբ : Ֆրանսիայի ներքին գործերի նախարար ՝ Բեռնար Կազնյովի խոսքերով , դեպքի հետևանքով զոհվել է 80 հոգի ևս 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Թվում է , թե Ֆրանսիայում շղթայական սպանությունները շարունակվում են : Իսկ երկրի նխագահ ՝ Օլանդը խոսել էր արտակարգ իրավիճակին վերջ դնելու մասին : Ահաբեկչական նոր դեպքերն ապացուցում են , որ Ֆրանսիայի պետայրերը լավատես են եղել երկրի անվտանգության իրավիճակի վերաբերյալ : Դեպքից հետո , նախագահը հայտարարել է , որ ևս երեք ամսով երկարաձգում է գործող արտակարգ իրավիճակը : Անցյալ օրվա դեպքերը շարունակությունն են 2015 թվականին տեղի ունեցածների և կարելի է կանխատեսել , որ ահաբեկչական այդ հարձակումները ազդելու են անվտանգության քայլերի վրա ոչ միայն Ֆրանսիայում , այլև ողջ Եվրոպայում և ըստ ամենայնի , անվտանգության իրավիճակը լուրջ փոփոխություն է կրելու : Հունվարին Փարիզում տեղի ունեցած դեպքերից հետո , Ֆրանսիայում անվտանգության նոր օրենքներ սահմանվեցին ՝ այդ թվում ահաբեկչական ակտերում մեղադրվող անձանց քաղաքացիության իրավունքի չեղարկումը , ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց, հատկապես երկքաղաքացիների իրավունքներն անտեսվելու պատճառով :

Հաշվի առնելով այն հանգամանքը , որ ԻԼԻՊ-ը ստանձել է հարձակումների պատասխանատվությունը , հարց է առաջանում , թե այդ խումբն ինչո՞ւ է կրկին Ֆրանսիան ընտրել ՝ որպես իր հարձակումների թիրախը : Փարիզի դեմ իր նախկին հարձակման պատաճառների մասին ԻԼԻՊ-ը հայտարարել էր, որ դա եղել է վրեժխնդրություն ՝ խմբի դեմ ձևավորված կոալիցիային Ֆրանսիայի մասնակցության համար : Կարելի է ասել , որ Ֆրանսիան այսօր տեսնում է Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում իր նախկին քայլերի արդյունքները : Փաստորեն եվրոպացիները , հատկապես Ֆրանսիան և Բրիտանիան ՝ որպես Եվրամիության երկու կարևոր անդամներ , նաև ԱՄՆ-ը և նրա արաբ դաշնակիցները , կարևոր ու որոշիչ դեր են ունեցել Սիրիայում ԻԼԻՊ և թաքֆիրական այլ խմբավորումների ստեղծման գործում : Փորձը ցույց է տալիս , որ հարձակումները նախաձեռնվում ու կազմակերպվում են ահաբեկչական խմբավորումների կողմից : Ուստի կարող են կանխատեսել հարձակումների եղանակը և ժամանակ : Այդ իսկ պատճառով , չնայած գործող անվտանգության խիստ միջոցառումներին , տարբեր երկրների ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները հայտնվում են կատարված փաստի առջև :