ԱՄՆ պետքարտուղարությունն Արաբիայի հարցով զգուշացրել է Կոնգրեսին
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնատարները հինգշաբթի օրն այդ երկրի Կոնգրեսին տեղեկացրել են այն մասին, որ ԱՄՆ-ի մի շարք կարևոր դաշնակիցներ քննադատել են նախագիծը, որը 11-սեպտեմբերյան դեպքերի զոհերի հարազատներին թույլատրում է հատուցում պահանջել Սաուդյան Արաբիայից:
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնատարները նաև հայտարարել են, որ այս հարցն ազգային անվտանգության համար սպառնալիք է համարվում: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի մի խումբ անդամներ լրջորեն պաշտպանում են այս նախագիծը: Նախագիծն ավելի վաղ՝ 2016 թվականի մայիսին, միաձայնությամբ վավերացվել էր Սենատում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ վետո կդնի դրա վրա: Սաուդյան Արաբիայի պաշտոնատարները խիստ դեմ են այս օրինագծին:
Թվում է, որ Սաուդյան Արաբիայի կրկնակի ճնշումները և Արաբիայի դեմ 11-սեպտեմբերյան դեպքերի գործով հայց ներկայացվելու հետևանքների կապակցությամբ Ռիադի խստաոճ ազդարարությունները, պետք է կարևոր դերակատարություն պիտի ունեցած լինեն ԱՄՆ-ի պետքարտուղարության զգուշացման հարցում: ԱՄՆ պետքարտուղարության մերձավոր արևելքի հարցերով տեղակալ Ան Փաթերսոնը և պետքարտուղարության իրավական հարցերով խորհրդատու Բրայան Էգանը հայտարարել են, որ նման օրինագծի վավերացումը կարող է հանգեցել ԱՄՆ-ի դեմ դատական գործերի հարուցման և նվազեցնել ԱՄՆ-ի հետ անվտանգության ու տեղեկատվության ոլորտում համագործակցությունների: Սա ի տես այն բանի, որ Կոնգրեսի հետաքննության արդյունքը համարվող 11-սեպտեմբերյան դեպքերի մասին 28-էջանոց գաղտնի զեկույցի հրապարակման դեպքում, կքողազերծվի ահաբեկչական այդ գործողությանը Արաբիայի դերակատարությունը: Այս աղմկահարույց զեկույցի հրապարակման դեպքում, 11-սեպտեմբերյան դեպքերի զոհերի հարազատները հնարավորություն կունենան հատուցում ստանալու հայց ներկայացնել Արաբիայի դեմ: Արաբիան այս զեկույցի հրապարակման կապակցությամբ նախազգուշացրել է ԱՄՆ-ին: Ամերիկյան որոշ աղբյուրներ ասում են, որ սաուդացիների զգուշացումներից հետո, ահաբեկիչների հետ Արաբիայի համագործակցության մասին վկայող զեկույցի բովանդակության մեջ որոշակի փոփոխություն է մտցվել : Բնականաբար նման պայմաններում ԱՄՆ-ի հասարակական կարծիքը կպահանջի վերանայել Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները և դրան զուգահեռ կբարձրացվի Արաբիայի կառավարության հանդեպ օրինական քայլեր ձեռնարկելու հարցը : Դա ի տես այն բանի, որ Սենատը նախօրեին այդ ուղղությամբ և 11-սեպտեմբերյան դեպքերի զոհերի հարազատների հատուցման հայցի կապակցությամբ որոշում է ընդունել: Իհարկե սա խիստ դժգոհություն է պատճառել սաուդական կառավարությանը, որի պատճառով էլ Ռիադը սպառնացել է, որ կդիմի փոխադարձ քայլերի: Արաբիան ավելի վաղ սպառնացել էր, որ եթե նման նախագիծ ընդունվի, կվաճառի ԱՄՆ-ում ունեցած իր գույքը, այդ թվում պարտատոմսերը: Այդ սպառնալիքն իրականություն դառնալու դեպքում, ԱՄՆ-ի տնտեսությունը հանկարծակի ցնցման կենթրակվի: ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ Արաբիան 2016 թվականի մարտի վերջին իր տրամադրության տակ է ունեցել ԱՄՆ-ի գանձապահության նախարարության 170 միլիարդ դոլար արժողությամբ պարտատոմսերը: Այսպիսով կարելի է կանխատեսել, որ եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հատուցում ստանալու մասին նախագիծը վավերացվի , նկատի առնելով, որ դա արդեն ունի Սենատի հաստատումը, Օբամայի կառավարությանը կկանգնի մեծ ընտրության դիմաց: Մի կողմից նկատի առնելով մոտալուտ նախագահական ընտրությունները, Օբամայի կողմից նման նախագծի վրա վետո դրվելը կարող է ի վնաս դեմոկրատական թեկնածուի բացասական ազդեցություն գործել ամերիկացի քվեարկողների վրա և միևնույն ժամանակ դրա ստորագրումը կարող է զայրույթ պատճառել Արաբիային ու հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նրա փոխադարձ քայլերին, ինչն անցանկալի ազդեցություն կունենա ԱՄՆ-ի տնտեսության վրա: