Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26320-Միջին_Ասիան_և_Կովկասն_անցած_շաբաթվա_ընթացքում
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարը հատկացված է տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ: --------------------
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 15:40 Asia/Tehran
  • Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարը հատկացված է տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ: --------------------

Աստանայում գումարված Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների 46-րդ նստաշրջանում Ղազախստանի ԱԳ նախարարն անվտանգությունն ու հանցագործությունների դեմ պայքարը համարեց այս նստաշրջանի գլխավոր նվաճումները:

Յարլան Էդրիսովը Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նիստում ասաց. «Այս տարածաշրջանում անվտանգությունը, օտար երկրների ներկայության կանխումը և հանցագործության դեմ պայքարն այն թեմաներն են եղել, որոնց շուրջ հիշյալ երկրները համաձայնության են հանգել և փորձում են այդ համաձայնությունների վերաբերյալ պայմանագրեր մշակել»:

Նա ընդգծել է, որ աշխատանքային խմբերի շրջագծում՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման շուրջ բանակցություններն ավելի քան 20 տարի է ինչ սկսվել են և այս ժամանակամիջոցում Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշ բաղադրիչ տարրերի շուրջ համադրումներ են կատարվել:

Մերձկասպյան հինգ երկրներն են ԻԻՀ-ն, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը:

Այդուհանդերձ հիշյալ երկրները դեռ տարաձայնություններ ունեն բոլոր երկրների իրավունքներն ապահովող իրավական հարմար մի կարգավիճակի հասնելու շուրջ, որը կապահովի ծով պիտի անվտանգությունն ու կայունությունը բոլոր երկրների համար: Կասպից ծովի անվտանգության կապակցությամբ մտահոգիչ պարագաներից մեկը օտարների միջամտությունն է տարածաշրջան, որը կարող է բացասական ազդեցություն թողնել ողջ տարածաշրջանի վրա:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն էլ դրական բնութագրելով այս նիստը, մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ կայացած համաձայնությամբ նիստի ընթացքում քննարկումները կենտրոնացավ էին այս ծովում նավարկության համակարգի, ափամերձ բաժինների սեփականության և Կասպից ծովի հատակը բաժանելու թեմաների վրա:

--------------------

Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին առընթեր ԻԻՀ և Ղազախստանի ԱԳ նախարարներն ընդգծեցին երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ղազախստանի ԱԳ նախարար Յարլան Էդրիսովի հետ հանդիպման ժամանակ կարևորել է, որ բոլոր բնագավառներում, այդ թվում հյուպատոսային ու վիզային դյուրությունների ստեղծման ոլորտում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ղազախստանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մշակման շուրջ բանակցությունները կառուցողական են եղել: Նա կարևորել է՝ Իրանի հետ բանկային, գյուղատնտեսական և տրանսպորտային ոլորտներում համագործակցության ընդլայնման նշանակությունը, առաջարկելով օրակարգում ներառել երկու երկրի միջև ուղղակի թռիչքների հավելման, տուրիստական ու առևտրական, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնման հարցերը:

Միջին Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն ԻԻՀ-ի սկզբունքային քաղաքականություններից է և կողմերի պաշտոնատարների հանդիպումները սատարում են այդ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

---------------------------

Հայաստանի քաղաքացիներն անցած շաբաթ ցույց կազմակերպելով պահանջեցին բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Մի խումբ երիտասարդներ ցույց կազմակերպելով մայրաքաղաք Երևանում պահանջեցին 2008 թվականի ցույցերից հետո ձերբակալվածներին ազատ արձակել:

Բողոքարարները մամուլի որոշ գործիչների և կուսակցությունների ներկայացուցիչների կալանավորումն այդ երկրում խոսքի ազատության սահմանափակման նշաններից համարեցին:

Ցուցարարները նաև քննադատել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության քաղաքականությունները և կառավարությանը կոչ արեցին քաղաքացիների հանդեպ հասարակական արդարություն ցուցաբերել:

Երևանի կառավարության որոշ քննադատեր համոզված են, որ Հայաստանի իշխանությունները սրելով ԼՂ-ի հակամարտությունը փորձում են սահմանափակել քաղաքական ազատությունները: Ընդդիմությունն ցույց կազմակերպելով ապացուցեց, որ լրջորեն է տրամադրված բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցի հետապնդման հարցում:

--------------------------

ԼՂ-ի հարցն էլ շարունակում է մնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծառացած գլխավոր խնդիրը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ավելի վաղ տեղեկացրել էր Վարշավայում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին առընթեր երկու երկրի նախագահների հանդիպման մասին, ինչը տեղի չունեցավ:

Փոխարենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարին, որի ընթացքում կողմերն ընդգծեցին պատերազմից խուսափելու և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարեց, որ Երևանի իշխանությունները կանխում են ստատուս քվոյի փոփոխումն ու հրադադարի մասին համաձայնագրերի գործադրումը:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևի ընդգծմամբ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխումը, որ նաև համարվում է միջազգային հասարակայնության ցանկությունը, Երևանի իշխանությունների կողմից խոչընդոտի է հանդիպում:

----------------------

Ուրբաթ օրը Թուրքիայի արտգործնախարարը՝ Բաքվում, Միացյալ Նահանգների պետքարտուղարն էլ՝ Մոսկվայում, քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Լուսինե Մուսայելյանը:

----------------------

Ղազախստանի վարչապետը վիճակագրական տվյալներ ներկայացնելով տեղեկացրեց այդ երկրի տնտեսական աճի մասին: Քարիմ Մասիմովը ներկայացնելով վերջին վեց ամիսների տնտեսական ցուցանիշերը ընդգծել է, նկատելի է որ երկրում արդեն սկսվել տնտեսական լճացումից փրկվելու և աճ արձանագրելու գործընթացը:

Նա նշել է, որ վերջին վեց ամիսների վիճակագրական տվյալների համաձայն Ղազախստանի տնտեսական աճը մինչև մայիս ամիսը բացասականից բարձրացել է զրոյի, իսկ հունիս ամսից ուշագրավ տնտեսական աճ է նկատվում:

Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը նախագահ՝ Նուրսոլթան Նազարբայևի նախաձեռնություններն ազդեցիկ է համարել տնտեսական աճում:

Ղազախստանի էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղազախստանում տնտեսական աճը բացասականից դեպի դրական է շարժվում:

Դիտորդների կարծիքով ազգային տնտեսությունը հովանավորող Ղազախստանի կառավարության տնտեսական ծրագրերն, այդ թվում փոքր վարկերի համակարգի բարելավումը, փոքր ու միջակ բիզնեսների ընդլայնումը և գործազրկության մակարդակի նվազեցումը կարևոր դերակատարություն են ունեցել Ղազախստանի տնտեսական աճի վերականգնման հարցում: Այս երկրի կառավարությունը հույս ունի, որ արտաքին ներդրումների շնորհիվ կկարողանա առաջիկաում տնտեսական կայուն աճ ապահովել, իսկ տնտեսական ցուցանիշերի բարելավումը կսատարեն Ղազախստանի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը:

----------------------------

Տաջիկստանի էմիգրացիայի վարչությունը տեղեկացրել է այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստան ու Ղազախստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը նվազելու մասին:

Տաջիկստանի էմիգրացիայի վարչության մամլո ծառայությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ 2016 թվականի սկզբից 308 600 քաղաքացիներ արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան ու Ղազախստան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 8 տոկոս կրճատվել է: Հաղորդագրության համաձայն հիշյալ քաղաքացիների ավելի քան 40 հազարը կանայք են: Հաղորդագրությունը նաև ավելացրել է, որ 305 հազար քաղաքացի արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ինչը նշանակում է թե աշխատանք որոնող տաջիկների համար Ռուսաստանը մնում է թիվ 1 ընտրությունը:

Տաջիկստանի էմիգրացիայի վարչությունը նաև հայտարարել է, որ նույն ժամանակամիջոցում արտագնա աշխատանքի մեկնած ավելի քան 160 հազար քաղաքացիներ վերադարձել են իրենց հայրենիքը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 14 տոկոսով նվազել է:

Ռուսաստանում տիրող տնտեսական վատ պայմանները պատճառ են դարձել, որ այդ երկիրը առավել դժվար պայմաններ ստեղծի Միջին Ասիայից ու Կովկասից արտագնա աշխատանքի մեկնողների ընդունումը, ինչը բացասական ազդեցություն է թողել աշխատուժ արտահանող այդ երկրների տնտեսության վրա: