ԻԻՀ-ի դիրքորոշումը Թուրքիայում հեղաշրջման փորձի կապակցությամբ
ԻԻՀ-ի պաշտոնատարներն անդրադարձել են Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձին
Շաբաթ վաղ առավոտյան Թուրքիայի հեղաշրջման հեղինակները փորձել են գրավել ռազմավարական բազմաթիվ կետեր, այդ թվում բանակի շտաբի հրամանատարական կենտրոնը, վերահսկողության տակ առնել հատկապես Անկարայի ու Ստամբուլի օդանավակայաններն ու հեռուստակայանները և լիարժեք հեղափոխություն իրականացնել, սակայն ձախողել են:
ԻԻՀ ԱԳ նախարարը հակազդելով Թուրքիայի վերջին դեպքերին, խիստ մտահոգություն է հայտնել այդ երկրում ստեղծված ճգնաժամի կապակցությամբ:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ մնշել է, որ Թուրքիայի ժողովրդի անվտանգությունը, ժողովրդավարությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն: Նա ասել է. «Միասնականությունն ու ինքնազսվածությունը չափազանց կարևոր են»:
«Ժողովրդավարության ու իր կողմից ընտրված կառավարության հանդեպ Թուրքիայի ժողովրդի հովանավորությունն ապացուցեց, որ տարածաշրջանում ցանկացած հեղաշրջում դատապարտված է պարտության»,-հավելել է Զարիֆը:
ԻԻՀ ավտանգության նախարար Սեյեդ Մոհամմեդ Ալավին հույս է հայտնել, որ Թուրքիայում կայունություն ու անվտանգություն կհաստատվի:
Հակազդելով Թուրքիայի զարգացումներին, ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է. «Թուրքիայի անկայունությունը խաթարում է ժողովրդի անվտանգությունն ու անդորրը»:
«Իրանի ու Թուրքիայի օդային բոլոր սահմանները վերահսկվում են և իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,-հայտարարել է Շամխանին:
ԻԻՀ նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին նշել է. «ԻԻՀ-ն ժողովրդի և ընտրությունների արդյունքում ձևավորված համակարգերի պաշտպանությունը համարում է իր գլխավոր սկզբունքը և հավատացած է, որ Թուրքիայի մուսուլման ու հարևան երկիրը կվերականգնի իր ինքնիշխանությունը»:
Անկարայում Իրանի դեսպանությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Թուրքիայում ներկա իրանցիները պիտի ուշադիր լինեն այդ երկրի անվտանգության պաշտոնատարների զգուշացումների նկատմամբ և մինչև նոր տնօրինում խուսափեն բազմամարդ վայրերում ներկա գտնվելուց կամ այլ երկրների ներկայացուցչություններ դիմելուց:
Թեհրանի «Էմամ Խոմեյնու» անվան օդանավակայանի տեղակալ Քուրոշ Ֆաթահին նույնպես հայտարարել է, որ ուղևորների անվտանգությունն ապահովելու համար, մինչև նոր հայտարարություն առկախվել են Թուրքիայի ուղղությամբ բոլոր թռիչքները:
Միևնույն ժամանակ մինչև նոր տնօրինում, փակ են մնում Իրանն ու Թուրքիան իրար կապող բոլոր սահմանային կետերը:
Իրանի ու Թուրքիայի միջև պաշտոնական սահմանները համարվող հյուսիսում՝ Բազորգանի, ինչպես նաև Խոյում գտնվող Ռազիի և Ուրմիայում գտնվող Սարվի սահմանային անցակետերը այսօր՝ փակ են լինելու:
Աշխարհի շատ երկրներ Թուրքիայի ժողովրդական օրինական կառավարությունը պաշտպանող տրամաբանական դիրքորոշում են ընդունել և դատապարտել են այդ երկրում իրականացված հեղաշրջման փորձը:
Միջազգային լրատվամիջոցների հրապարակած պատկերներում երևում է, որ Թուրքիայի ժողովուրդն այդ երկրի ազգային դրոշը կրելով և ոստիկանության ուժերի հետ համաքայլ, պայքար է մղում զորայինների դեմ: