Իրանն ու միջազգային կազմակերպությունները
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես գիտեք ժամանակակից աշխարհում և միջազգային հարաբերությունների հիմնական զարգացումների գործընթացում քաղաքական, տնտեսական ու մշակութային գոյության անհրաժեշտությունը թելադրում է, որ երկրները համագործակցեն և այս գործակցությունը հաճախ իրագործվում է միջազգային կազմակերպությունների միջոցով: Հետևաբար այս կազմակերպություններն իրականության մեջ միջազգային խորհրդակցության ու համագործակցության կենտրոններ են:
Միջազգային կազմակերպություններին միանալու նշանակությունն ու անհրաժեշտությունն այն պատճառով է, որ նրանցից յուրաքանչյուրը մտքեր փոխանակելու և համախոհության կենտրոն համարվելով կարողանում է բավարարել անդամների կարիքների մի մասը, որը նրանք միայնակորեն անկարող են կատարել ու կարգավորում է նրանց խնդիրների մի մասը:
Միջազգային կազմակերպությունները պետությունների միջև հարաբերություններում ժամանակակից երևույթներից են համարվում ու այդ հարաբերություններից ազդեցություն կրելով զուգահեռ իրենք էլ ազդում են դրանց վրա: Թեև պետություններն ընդհանրապես հրաժարվում են իրենց իշխանական ուժի մի բաժինը միջազգային կազմակերպություններին փոխանցելուց, սակայն անկարող են դա անտեսել ու աչքաթող անել դրանց անդամակցելու առավելությունները: Այս գործընթացը ժամանակակից աշխարհում այնքան է զարգացել, որ միջազգային կազմակերպություններին անդամակցելն ու նրանց շրջագծում աշխատանք տանելը համարվում են պետությունների հզորության, ազդեցություն բանեցնելու և օրինականության չափանիշներից և պետությունների համար այլընտրանք լինելուց առաջ միջազգային հարաբերություններում ներկայության անհրաժեշտություններից է համարվում:
Այսօր միջազգային կազմակերպությունների գաղափարը խոսքով ու գործով առավել բարդանում ու մեծ նշանակություն է ստանում: Թեև պետությունները պատրաստ չեն լինում իրենց իշխանական ուժն ամբողջությամբ փոխանցել միջազգային կազմակերպություններին, սակայն իրենց պարտավոր են զգում մյուսների նկատմամբ որոշ պարտավորություններ ստանձնել: Նույնիսկ նորանկախ պետությունները որևէ քայլի դիմելուց առաջ իրենց ցանկությունն են հայտնում անդամակցելու միջազգային կազմակերպություններին՝ հատկապես ՄԱԿ-ին: Միևնույն ժամանակ չնայած սաստիկ տարաձայնությունների ու տարբեր տեսակետների գոյությանը չի թվում, որ գերպետություններն էլ այս կազմակերպություններից հրաժարվելու ցանկություն ունենան, քանի որ այսօր բոլոր պետությունները հարմար են նկատում միջազգային կազմակերպություններում իրենց տեսակետները ներկայացնելու, միմյանց հետ շփվելու և իրենց կարիքների մի մասը վերացնելու համար:
Իհարկե պիտի նկատի ունենալ, որ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո միջազգային կազմակերպությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկը խաղաղության ու անվտանգության հաստատումն է եղել և այդ ժամանակահատվածում շատ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների վերցրած քայլերը կենսական նշանակություն են ունեցել, քանի որ այդ կազմակերպություններից շատերը որպես վերազգային կառույցներ ունեն միջազգային հասարակայնության վրա ազդեցիկ և բոլորի կողմից ընդունելի դերակատարություն ունենալու կարողությունն ու օրինականությունը: Հետևաբար կարելի է խաղաղության հարցն այդ կազմակերպությունների առաջացման հիմնական դրդապատճառը համարել: Իհարկե այսօր համաշխարհային մեծ հասարակայնության մեջ միջազգային կազմակերպությունները ոչ միայն աշխատանք են ծավալում խաղաղության պահպանման, ապազինման ու սպառազինության վերահսկման բնագավառներում, այլև գլխավոր դերակատարություն են ունենում նաև տեխնիկական, առևտրական, արդյունաբերական, շրջակա միջավայրի ու միջազգային հասարակայնության կառավարման ոլորտներում:
----------------------
Միջազգային կազմակերպությունները տարբեր տեսակներ ունեն: Միջազգային կազմակերպությունների տեսակների մեջ երկուսն առանձնանում են իրենց նշանակությամբ: Առաջինը կառավարական միջազգային կազմակերպություններն են, որոնք ձևավորվում և կառավարվում են ազգային պետությունների միջոցով: Այդ խմբի ամենահայտնի կազմակերպությունը ՄԱԿ-ն է:
Երկրորդ խումբը ոչ-կառավարական միջազգային կազմակերպություններն են, որոնց ձևավորման ու կառավարման գործում ազգային պետություններն ուղղակի դերակատարություն չունեն: Այդ կարգի կազմակերպություններից կարելի է հիշել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունն ու բազմաթիվ նման այլ կառույցներ:
Միջազգային կառավարական կամ ոչ-կառավարական կազմակերպություններն իրենց գործունության ոլորտը նկատի առնելով կարող են լինել միջազգային, ինչպես ՄԱԿ-ը և կամ տարածաշրջանային, ինչպես ԵՄ-ն: Այսօր փորձագետները կառավարական միջազգային կազմակերպությունների թիվը հաշվում են 300-ից մինչև 400, սակայն ոչ-կառավարական կազմակերպությունների մասին վիճակագրական հստակ տվյալներ չկան: 1995 թվականին ՄԱԿ-ի միջոցով համաշխարհային իշխանության մասին պատրաստված զեկույցի համաձայն այն օրերին գոյություն են ունեցել 29000 ոչ-կառավարական միջազգային կառույցներ: Անկասկած այսօր այդ թիվը տասը անգամով գերազանցում է կառավարական միջազգային կազմակերպություններին և Համաշխարհային առաջին պատերազմից հետո դրանց թիվը շարունակ հավելում է կրել:
Հիշյալ կազմակերպություններից յուրաքանչյուր ունի առանձին ընթացակարգ, որը ստեղծվել է անդամ պետությունների ներկայացուցիչների համաձայնությամբ: Այս ընթացակարգերը դիվանագիտական սովորական գործընթացների, օրինակ բազմակողմ բանակցությունների կողքին համարվում են այդ կազմակերպությունների գործունեության հիմնական երկու ուղղությունները: Հիշյալ կազմակերպություններն որոշումների գործադրման ու դրանց հետապնդման համար ընդհանրապես ունենում են տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած քարտուղարություններ: Իհարկե որոշ կառույցներ, ինչպես Չմիավորման շարժումը, չունենալով կանոնադրություն ու քարտուղարություն տարբեր բնագավառներում առավել ճկունություն են ցուցաբերում և նրանց մոտ տարբեր գործընթացներն արագ են արդյունքի հանգում:
Այսպիսով կարելի է ասել, որ միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրը օրենքով ձգտում է իրագործել իր անդամների ընդհանուր շահերն ու դիրքորոշումները ու քանի որ ցանկացած պետություն աշխատում է իր շահերի ապահովման ու միջազգային հասարակայնության մեջ դերակատարություն ունենալու ուղղությամբ, կարիք ունի անդամակցելու նման միջազգային կազմակերպություններին ու կառույցներին: Իհարկե պիտի հաստատել, որ վերջին տասնամյակներում նման կազմակերպություններում որոշումներն ու քայլերը ազդված են եղել ներքին ու արտաքին ճնշումներից ու երբեմն ոչ միայն հավաքական շահերն անտեսվել են, այլև որոշումներն ընդունվել են որոշ անդամ պետությունների ճնշման ներքո: Օրինակ վերջերս ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները պարզեցին, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան պատասխանատու է Եմենում խաղաղ քաղաքացիների ու հատկապես երեխաների սպանության և մարդու իրավունքների ոտնահարման հարցում, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Արաբիայի ճնշման ներքո այդ երկրի անունը հանեց երեխաների իրավունքները ոտնահարող պետությունների ցուցակից:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության փորձագետներից Բելղեյս Վիլին բողոքելով այդ որոշման դեմ ասել է. «Երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Արաբիայի անվան կրճատումը հարցականի տակ է տանում ՄԱԿ-ի գործունեությունը»: Նա անդրադարձել է սաուդացիների միջոցով ՄԱԿ-ին կատարվող ֆինանսական օժանդակությունները սահմանափակելու լծակի օգտագործմանն, ավելացրել է. «Սա ՄԱԿ-ից բռնատուրք պահանջելու համար փողի լծակից օգտվելու պարզ օրինակներից է համարվում, որի դիմաց դժբախտաբար հանձնվեց ՄԱԿ-ը»:*
Հետևաբար կարելի է նկատել, որ միջազգային կազմակերպություններն ու պայմանագրերը երկսայրանի սուրի նման են աշխատում: Նրանց ընդունած որոշումները թե կարող են աշխարհում կարգ ու կանոն հաստատվելու և գերպետությունների մենաշնորհների դիմաց բոլոր երկրների հավասար իրավունքների պաշտպանության ուղղությամբ հույս առաջացնել և թե ինքնակամ ու խռովության ձգտող պետությունների ձեռքում լծակ դառնալ միջազգային հասարակության իրավունքների ոտնահարման համար: Իհարկե սա չի կասեցրել դեպի համաշխարհային համերաշխության ձգտող միջազգային հասարակայնության երթը ու դեռ հույսի նշույլ գոյություն ունի, որ հիշյալ կազմակերպությունները կպահպանեն իրենց անկախությունը և միջոց չեն ծառայի այն երկրների համար, որոնք հրաժարվում են իրենց ուժը կիսել այլ երկրների հետ:
---------------------------
ԻԻՀ-ն մեկն է այն երկրներից, որոնք վերջին տարիներ ընթացքում շարունակ բողոքել է միջազգային կազմակերպություններում գոյություն ունեցող այդ ընթացքի դեմ: ԻԻՀ-ն նկատի առնելով իր աշխարհագրական դիրքը, նաև իր ազգային ընթացակարգն ու շահերն, իսլամական հեղափոխության հաջորդած տարիների ընթացքում ընդառաջել է միջազգային կազմակերպություններին անդամակցությունն ու այդ կառույցների հետ գործակցությունը և նրա քաղաքականությունն ընդհանրապես հիմնված է եղել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ու համընթացության վրա: Այդուհանդերձ համաշխարհային տիրակալ ուժերին դիմակայելու պատճառով ԻԻՀ-ն հիշյալ կազմակերպությունների կողմից երկակի և տարբեր դիրքորոշումների ականատես է եղել: Օրինակ միջուկային ու մարդու իրավունքների հարցերում միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը և նրանց կիրառած երկակի չափանիշները Իրանի էլիտայի մոտ այն պատկերացումն են առաջացրել, որ Իրանը շարունակ այդ կազմակերպությունների կողմից խտրականության ականատես է եղել:
Մեր այս զրուցաշարում ներկայացնելով միջազգային տարբեր կազմակերպությունները, քննարկեցինք նրանց պարագային ԻԻՀ-ի վարած քաղաքականությունն ու Իրանի հանդեպ նրանց փոխադարձ վերաբերմունքը: Հաջորդ հաղորդման ընթացքում կզրուցենք ՄԱԿ-ի և Իրանի միջև հարաբերությունների մասին: