Իրանի նավթարդյունաբերության ոլորտում արտասահմանյան ներդրումային նոր մոդելները
Արտասահմանյան ընկերությունները ողջունել են նավթային նոր համաձայնագրերով իրանական ընկերությունների հետ համագործակցության մոդելը :
Առևտրական ու միջազգային հարցերով Իրանի նավթի փոխնախարար ՝ Ամիր Հոսեյն Զամանինիան ասել է .-"Նավթի նախարարության կողմից ներկայացվել են ոլորտի ակտիվ ութ ընկերություններ: Նավթարդյունաբերության համաձայնագրային նոր մոդելը վերջանականացման փուլում է գտնվում : Նավթի նախարարությունը մշակում է նավթային համաձայնագրերի նոր մոդել , որը կոչվում է չորրորդ տեսակի համաձայնագրի մոդել : Այստեղ երկու առանցքային նպատակներ են նկատի առնվել : Առաջինը ՝ Դիմադրողական տնտեսության քաղաքականության առնչությամբ զարգացման 6-րդ ծրագրի համապատասխան նավթարդյունաբերության և այդ համատեքստում նավթի դիրքի զարգացումն է : Երկրորդ նպատակը , որն ի դեպ առաջինի լրացուցիչն է համարվում ՝ իրանական արդյունահանման ու արտադրման ընկերությունների թողունակության ամբողջական օգտագործումն է" :
Նավթի շուկայի համաշխարհային պայմանները և նախկին մոդելները փոխելու անհրաժեշտությունից ելնելով , Իրանում նավթարդյունաբերության համաձայնագրային նոր մոդելի օգտագործումն անխուսափելի է համարվում : Նավթի միջազգային շուկայի ներկա պայմանները և համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները , առիթ են ստեղծում օգտվել համաձայնագրերից , որոնք Դիմադրողական տնտեսության շրջանակում իրականացնում են նավթի արդյունաբերության զարգացումային նպատակները : Ուստի , արտասահմանյան ներդրումների գրավման անհրաժեշտությունը պրոցես է և նոր մոդելի օգնությամբ պետք է առիթներ ստեղծել կապիտալն ու տեխնոլոգիան միաժամանակ արդյունաբերության դաշտ բերելու համար :
Հաշվի առնելով հարցի կարևորությունը , նավթի նախարարությունը և խորհրդարանը նախատեսել են բարեփոխումների ծրագիր, որի համաձայն , նավթային նոր համաձայնագրերում կարևորվում է տեխնոլոգիաների փոխանակման հարցը : Քանզի տեխնոլոգիայի փոխանակումը նավթային համաձայնագրային նոր մոդելի գլխավոր նպատակներից է , որը պետք է գործադրման ամուր երաշխիքներ ունենա :
Մյուս կողմից , նավթային նոր համաձայնագրերի իրականացման գործում իրանական ընկերությունների դերն այն դեպքում կարող է զգալի դառնալ , երբ այն իրականացվի տեխնոլոգիաների հիմունքով և կրի էթնիկ բնույթ : Այս նպատակից ելնելով , պետք է ամուր հիմքեր ստեղծել այն գաղափարի համար , որ իրանական ընկերությունները կարող են երկարատևում տեխնոլոգիաների ու նավթի զարգացման ոլորտում արժանի դիրքերի հասնել : Այդպիսով , նավթի նախարարությունը նոր համաձայնագրերում օգտվելու է նոր մոդելից , որը երաշխավորելով նավթարտադրող երկրի իրավունքները , կարող է գրավական լինել ներդրող կողմի համար ՝ չհակադրվելով միջազգային նորմերին , նաև նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը :