Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը ՝ ԱՄՆ Կոնգրեսի 11-սեպտեմբերյան դեպքերի մասին զեկույցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26569-Սաուդյան_Արաբիայի_դիրքորոշումը_ԱՄՆ_Կոնգրեսի_11_սեպտեմբերյան_դեպքերի_մասին_զեկույցի_կապակցությամբ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար ՝ Ադել Ալ-Ջոբայրը հակադարձել է 11-սեպտեմբերյան հարձակումների առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացրած զեկույցին , հույս հայտնելով , որ վերանալու են հարցի շուրջ կասկածները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 08:32 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը ՝ ԱՄՆ Կոնգրեսի 11-սեպտեմբերյան դեպքերի մասին զեկույցի կապակցությամբ

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար ՝ Ադել Ալ-Ջոբայրը հակադարձել է 11-սեպտեմբերյան հարձակումների առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացրած զեկույցին , հույս հայտնելով , որ վերանալու են հարցի շուրջ կասկածները :

Շաբաթ երեկոյան ողջունելով Կոնգրեսի 28 էջանոց զեկույցի հրապարակումը , Ադել Ալ-Ջոբայրն ասել է , որ իր երկիրը վախենալու պատճառ չունի և վճռակամ է հետապնդել ահաբեկիչներին և նրանց ֆինանսավորներին : Կոնգրեսի հետաքննիչ կոմիտեն հրապարակել է 11-սեպտեմբերյան դեպքերի մասին իր 28 էջանոց գաղտնի զեկույցը : Զեկույցում անդրադարձ է եղել ինքնաթիռների առևանգիչների և Սաուդյան Արաբիայի պետայրերի միջև կապերին : Կապեր , որոնք առանձնապես ոչինչ չեն հաստատում : Ամերիկացիները մտահոգված էին , որ գաղտնի փաստաթղթերը հրապարակվելով , Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները կվնասվեն : Կոնգրեսի պաշտոնական զեկույցից առաջ , դրա մի մասը հրապարակվել էր File-17 անվան ներքո , որտեղ նշվել էին հարձակումների հետ կապ ունեցող սաուդացի շուրջ 40 պետայրերի անունները : ԱՄՆ-ում բնակության տարիներին , ինքնաթիռների առևանգիչները վայելել են Արաբիայի աջակցությունը : Կոնգրեսի զեկույցը կրկին անգամ հաստատում է ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ երկրների քաղաքականությունը : Այդ կապակցությամբ քաշքշուկները գագաթնակետին են հասել և արդյունքում , միջազգային հանրության համար բացահայտվել է սաուդացիների դերակատարությունը : Հարձակմանը մասնակից ինքնաթիռների 19 առևանգիչներից 15-ը եղել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ :

Անկախ այն փաստից , որ զեկույցը հրապարակվել է դեպքից 15 տարի անց , անհերքելի է Ալ-Ղաիդայի , ԻԼԻՊ-ի և «Ալ-Նոսրա» ճակատի նման ահաբեկչական խմբավորումների ստեղծման և նրանց աջակցելու գործում Սաուդյան Արաբիայի դերակատարությունը : Սաուդյան Արաբիայի հսկողության տակ վահաբական ուսումնարաններն աշխարհում ծայրահեղականություն են տարածում : Դպրոցի շրջանավարտները մի օր թալիբների , մի օր Ալ-Ղաիդայի , իսկ այսօր ԻԼԻՊ-ի և «Ալ-Նոսրա» ճակատի անդամներ են դարձել ՝ աշխարհում ծայրահեղականություն տարածելով : Այսօր ԻԼԻՊ-ը սպառնում է Եվրոպական երկրների անվտանգությանը և ամեն օր այդ երկրների դեմ ահաբեկչական նոր քայլեր է իրականացնում : Վերջին օրերին Ֆրանսիայի Նիսում տեղի ունեցած դեպքերը , իսկ ավելի վաղ ՝ փարիզյան պայթյունները , արդյունքն են ահաբեկչությանը միջոց ծառայեցնելու և այն լավ ու վատ երկու խմբերի բաժանելու:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի խոսքերով , իր երկիրը համարվում է ահաբեկչության դեմ պայքարող երկիր : ԱՄՆ-ն ՝ որպես նրա դաշնակից , Ասիայի արևմուտքում իր պլաններն ունի և Սաուդյան Արաբիայի համար ապահով անկյուն ստեղծելով , օգնել է ԻԼԻՊ-ի և Թալիբների ստեղծմանը :