Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (97)
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26587-Իրանցի_հանրահայտ_գործիչներ_համաշխարհային_պարծանքներ_(97)
Թեյմուրյանների շրջանում արվեստի ծաղկման գլխավոր գործոններից մեկը արվեստագետ և արվեստասեր արքայազնների ու պալատականների գոյությունն էր, որոնք իրենց հովանավորություններով գլխավոր դերակատարություն են ունեցել արվեստի ծաղկման գործում: Այսօր Ձեզ ծանոթացնելու ենք այդ արքայազններից որոշների և Իրանում արվեստի ծաղկման ուղղությամբ նրանց տարած ջանքերին: ----------------
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 10:42 Asia/Tehran
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (97)

Թեյմուրյանների շրջանում արվեստի ծաղկման գլխավոր գործոններից մեկը արվեստագետ և արվեստասեր արքայազնների ու պալատականների գոյությունն էր, որոնք իրենց հովանավորություններով գլխավոր դերակատարություն են ունեցել արվեստի ծաղկման գործում: Այսօր Ձեզ ծանոթացնելու ենք այդ արքայազններից որոշների և Իրանում արվեստի ծաղկման ուղղությամբ նրանց տարած ջանքերին: ----------------

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել:

Ասացինք, որ Թեյմուրյանների իշխանության շրջանը Իրանում իշխանական տոհմերի տիրապետության ամենափառավոր շրջաններից է եղել և նկատի առնելով մշակույթի ու արվեստի հանդեպ այդ հարստության ցուցաբերած հովանավորությունը Իրանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ ձևավորվել է փայլուն մի շրջան: Իշխանական դիրքերում մշակութային էլիտայի ներկայությունն այս ժամանակաշրջանի գլխավոր յուրահատկություններից է: Այս շրջանի ականավոր դեմքերից է Սոլթան Հոսեյն Բայղորայի գիտնական ու արվեստասեր նախարար՝ Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին Հարաթում, գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Ուսման տարբեր փուլերն անց կացնելով Սոլթան Հոսեյն Բայղորայի իշխանության շրջանում նա նշանակվում է ավագ դիվանապետի պաշտոնում և արժեքավոր ծառայություններ է մատուցում ժողովրդին: Այդ օրերին արվեստի գործիչները տարբեր քաղաքներից մեկնում էին Սոլթան Հոսեյն Բայղորայի արքունիքն ու վայելում էին Ամիրի հովանավորությունը՝ հարստացնելով Իրանի արվեստի ու գրականության գանձարանը: Մի առ ժամանակ անց պալատականների նախանձի ու թշնամությունների պատճառով Ամիր Ալիշիր Նավային հրաժարվում է նախարարի պաշտոնից և Սոլթան Հոսեյն Բայղորայի հրամանով երկու տարի վարում է Ասթարաբադի նահանգի կառավարիչի պաշտոնը և լուսնային հիջրեթի 906 թվականին վախճանվում է այդտեղ:

Անկասկած Թեյմուրյանների շրջանում արվեստի ծաղկման գլխավոր գործոններից մեկը արվեստագետ ու արվեստասեր արքայազնների ու պալատականների գոյությունն էր, որոնք իրենց հովանավորություններով գլխավոր դերակատարություն են ունեցել արվեստի ծաղկման գործում: Թեյմուրյանների գլխավոր օրինակն ու չափանիշն ինքը՝ Թեյմուրն էր: Նա առավելագույն ջանքն ի գործ դրեց Սամարղանդի շենացման ու ծաղկման գործում: Իր գրավված տարածքներից նա բազմաթիվ ճարտարապետների, արհեստավորների ու գիտնականների բերեց մայրաքաղաք Սամարղանդ, որպեսզի նրանց արհեստն ու վարպետությունն օգտագործի մայրաքաղաքի առավել գեղեցկացման համար: Նրանից հետո նրան հաջորդող իշխաններն էլ նույն ընթացքը կիրառեցին: Թեև թեյմուրյան արքայազնների քաղաքական հզորությունը գնալով նվազում էր, այդուհանդերձ արվեստի հանդեպ հետաքրքրությունը շարունակում էր գոյատևել և նրանց արքունիքը մշակութային ու գեղարվեստական մեծ շարժումների կենտրոնն էր համարվում և ականավոր արվեստագետների ու գրողների ներկայության շնորհիվ ամենուրեք տարածվում էր մշակույթի հանդեպ նրանց հետաքրքրության համբավը:

Թեյմուրյան Էմիրներին զուգահեռ այս հարստությանը մաս կազմող բոլոր պալատականներն էլ արվեստասեր էին: Այնպես որ Թեյմուրի ու Շահրոխի մի քանի կանանց հովանավորությամբ բազմաթիվ շինություններ են կառուցվում: Շահրոխի որդիներն էլ արվեստի ու մշակույթի հանդեպ սեր ունեին և նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն մեծ ջանք էր գործադրում արվեստագետների հովանավորման ուղղությամբ այլ իրենք էլ օժտված էին տարբեր արվեստներով ու նրանցից որոշները չեին զիջում տարբեր ճյուղերի վարպետներին: Շահրոխի ավագ որդին՝ Միրզա Օլողբեյկը երբ հոր հրամանով Սամարղանդի իշխան է նշանակում այդ քաղաքը վերածում է գիտական ու մշակութային կենտրոնի: Օլողբեյկը, որ հատուկ ընդունակություն ու հմտություն ուներ աստղագիտության բնագավառում Ղիասեդդին Ջամշիդ Քաշանիի նման գիտնականների օգնությամբ կառուցում է Սամարղանդի մեծ ու եզակի աստղադիտարանը: Նա նաև ուշադրություն էր ցուցաբերում բանաստեղծներին ու տարբեր ճյուղերի արվեստագետներին և նրանց հովանավորելու ուղղությամբ որևէ ջանք չեր խնայում:

Այս ժամանակաշրջանի արվեստագետ ու արվեստասեր ամենահայտնի արքայազնը Միրզա Բայսոնղոր Էբն Շահրոխն է, որ շատ պատմագիրների ու բանասերների վկայությամբ բանաստեղծ, գեղագիր ու երաժշտասեր լինելուց բացի համարվում է աշխարհում արվեստի ու գրքի ամենամեծ հովանավորներից: Նրա արվեստանոցում բազմաթիվ գրիչներ ու ծաղկողներ պատկերազարդում էին պարսից գրականության գլուխգործոցները: Բայսոնղորի Շահնամեն Ֆերդուսիի ստեղծագործության արժեքավոր օրինակներից է, որը մշակվել է այդ թագավորի իշխանության շրջանում ու նրա հրամանով:

------------------------

Սոլթան Հոսեյն Բայղորայի նման արվեստասեր իշխանի կողքին կանգնած էր Ամիր Ալիշիր Նավայիի նման խոհեմ ու արվեստագետ մի նախարար: Նավային, որ ինքն էլ վարպետ բանաստեղծ էր և արվեստի բարձր ճաշակ ուներ, իր ամբողջ ջանքն ի գործ դրեց արվեստն ու մշակույթը, ինչպես նաև Իրանի արվեստագետներին հովանավորելու ուղղությամբ: Թեյմուրյան շրջանի արվեստի պատմության մեջ նրա նշանակությունն այն աստիճանի է, որ կարելի է ասել Թեյմուրյանների ամբողջ շրջանում որևէ մեկը նրա չափ ուշադրություն չի ցուցաբերել արվեստի հանդեպ և նրա ներկայությունը բավարար է եղել, որպեսզի այդ շրջանը դառնա Իրանի արվեստի պատմության ամենափայլուն շրջաններից մեկը: Արվեստի ու արվեստագետների հանդեպ ուշադրություն ցուցաբերելու ուղղությամբ Ամիր Ալիշիրի անխոնջ ջանքերը նրան դարձրել է եզակի ու անկրկնելի անձնավորություն:

Նավայիի հովանավորությամբ կառուցվել են բազմաթիվ ապարանքներ: Բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում Ղոլ Մոհամմեդ Աըուդին, Բեհզադն ու Սոլթան Ալիշահը Ամիր Ալիշիր Նավայիի մերձավորներից են եղել ու առաջադիմել են նրա ցուցաբերաց հովանավորության շնորհիվ:

Ամիր Ալիշիրը կապեր է ունեցել բոլոր ճյուղերի արվեստագետների հետ ու նրանց հովանավորելով օգտվել է նրանց ծառայություններից: Նրա հովանավորությունների շնորհիվ շատ արվեստագետներ, այդ թվում գրողներ, ճարտարապետներ ու երաժշտագետներ իրենց աշխատանքի ոլորտում ծաղկում են ապրում: Նա ինքն էլ պարսկերեն ու թրքերեն լեվով բազմաթիվ գրքեր է գրել: Նրա անվամբ ու հովանավորությամբ բազմաթիվ գրքեր են հորինվել:

Իրանցի մտավորական այս նախարարի մշակութային կարևոր քայլերից մեկը արվեստագետներին հովանավորելն է եղել: Ամիր Ալիշիրը գագաթնակետին է հասցնում Հարաթի գրական ու գեղարվեստական դպրոցը և այդ քաղաքը դարձնում է պոեզիայի, գրականության, երաժշտության, գեղանկարչության, գեղագրության ու ոսկեզարդման կենտրոն: Ֆախր Հերավին «Մաջալես-ալ-Նաֆաես» գրքում ներկայացնելով Ամիր Ալիշիրի կենսագրությունը գրել է. «Նրա մոտ այնքան մեծ թվով գեղագիրներ, գեղանկարիչներ, ոսկեզարդողներ, պատկերազարդողներ ու բանաստեղծներ են դաստիարակվել , որը դժվար թե որևէ այլ ժամանակահատվածում իր օրինակն ունեցած լինի: Ինքն էլ այդ արվեստներից ու հատկապես պոեզիայից հատուկ բաժին ուներ»:

Նա Սոլթան Հոսեյն Բայղորայի ընկերակցությամբ մեծ գումարներ է ծախսում թանկարժեք գրքերի ստեղծման համար, որոնք մինչ այդ ժամանակաշրջանն իրենց նախընթացը չեն ունեցել: Հայտնի գեղագիր Սոլթան Ալի Մաշհադին երիտասարդ տարիքում Սոլթան Աբու Սաիդի հրավերով մեկնում է Հարաթ, իսկ հետագային արժանանում է Սոլթան Հոսեյն Բայղորայի ու Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրությանը: Նա Ամիր Ալիշիրի «Մաջալես-ալ-նաֆաես» գիրքը գեղեցիկ գրերով դաջում է Ամիրի տան ավազանի մարմարյա քարերի վրա: Զահիրեդդին Բաբերն իր հուշերում ասում է, որ Մոլանա Սոլթան Ալի Մաշհադին «ամեն օր Սոլթան Հոսեյն Բայղորայի համար երեսուն երկտող, իսկ Ամիր Ալիշիրի համար քսան երկտող էր գրում»: Ամիր Ալիշիրի պալատի գեղագիրներից կարելի է հիշել Սոլթան Ալի Ղաենիի, Մոլանա Սոլթան Ալի Սաբզ Մաշհադիի ու Մոլանա Սոլթան Մոհամմեդ Խանդանի նման հայտնի գեղագիրների, որոնք արժեքավոր դերակատարություն են ունեցել պարսից լեզվի արժեքավոր ստեղծագործությունները գեղեցիկ գրերով արտագրելու գործում:

Իրանցի այս հայտնի նախարարի մշակութային մյուս կարևոր քայլերից է եղել բանասերների հանդեպ անսակարկ հովանավորությունը և նրանց դիրքի մեծարումը: Այդ շրջանում Ամիր Ալիշիրի հովանավորությունը վայելող շատ գիտնականներ նրան բազմաթիվ գրքեր են նվիրում:

Ամիր Ալիշիրը նաև հատուկ ուշադրություն է ցուցաբերում արհեստավորների ու արվեստագետների հանդեպ: Նա մեծ սեր ուներ հանդեպ ճարտարապետությունը և շենքերի ու կամուրջների կառուցումը և դրանց գեղեցկացման համար օգտվում էր տարբեր արվեստներից: Օրինակ կարելի է հիշել քարե մեծ ու գեղեցիկ ամբիոնը, որ նրա հրամանով կառուցել և տեղադրել են Հարաթի մեծ մզկիթում: Թեև այդ կառույցիցից որևէ հետք չի մնացել, սակայն Խանդմիրի նկարագրությունից կարելի է մասամբ ըմբռնել դրա նրբությունն ու գեղեցկությունը: Խանդմիրն այդ կապակցությամբ գրել է. «Քանի որ փայտից պատրաստված նախկին ամբիոնը փշրվել էր Ամիրը հրահանգում է մարմար քարից ամբիոն պատրաստել: Ամիրի գործակալները սկսում են քարեր որոնել ու Խաֆի նահանգում մարմար քար են գտնում և այն գնելով անմիջապես տեղափոխում են այդ սրբավայրը: Վարպետ Շամսեդդին Սանգթարաշն աշխատանքի է անցնում և կառուցվում է մի ամբիոն, որը եզակի էր իր ժամանակում: