«Ալ-Վեֆաղ» հավաքականության լուծարումը և ժողովրդավարության դեմ Ալե-Խալիֆայի պայքարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26752-Ալ_Վեֆաղ_հավաքականության_լուծարումը_և_ժողովրդավարության_դեմ_Ալե_Խալիֆայի_պայքարը
Անտեսելով Բահրեյնի ժողովրդի պահանջները , Ալե-Խալիֆայի ռեժիմը շարունակում է բռնաճնշումները և պնդում է , որ այդ երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը կործանման եզրին են գտնվում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2016 14:49 Asia/Tehran
  • «Ալ-Վեֆաղ» հավաքականության լուծարումը և ժողովրդավարության դեմ Ալե-Խալիֆայի պայքարը

Անտեսելով Բահրեյնի ժողովրդի պահանջները , Ալե-Խալիֆայի ռեժիմը շարունակում է բռնաճնշումները և պնդում է , որ այդ երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը կործանման եզրին են գտնվում :

Խաղաղ բողոքի ակցիաների դեմ ռեժիմի դիրքորոշումը , միայն Բահրեյնի ժողովրդի նկատմամբ բռնություններով չեն սահմանափակվում և ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները մեկը մյուսի հետևից լուծարվում են : Բահրեյնի մի դատարան վերջնական դատավճիռ է արձակել Ազգային «Ալ-Վեֆաղ» իսլամական հավաքականության դեմ ՝ առգարվելով նրա ակտիվները : Վճռի համաձայն , հավաքականության ունեցվածը գրավվել է ռեժիմի օգտին : Ավելի վաղ , Բահրեյնի վարչական դատարանը կասեցրել էր Ազգային «Ալ-Վեֆաղ» իսլամական հավաքականության գործունեությունը ՝ հիմք ընդունելով այդ երկրի արդարադատության նախարարության հարուցած գործը : Ալե-Խալիֆայի ռեժիմի դատավճռի համաձայն , լուծարվել են նաև «Ալ-Թոիյա» և «Ալ-Ռեսալա Ալ-իսլամիայի» քաղաքական խմբակցությունները :

Ալե-Խալիֆայի ռեժիմը երեք մակարդակներում է շարունակում ժողովրդի դեմ բռնաճնշումները : Բողոքարարների ձերբակալումը , խոշտանգումը և ի վերջո ՝ նրանց քաղաքացիության իրավունքից զրկելը , բռնաճնշումների առաջին մակարդակն էին համարվում , որոնք մեկներկել են 2011 թվականի փետրվարի 14-ի հեղափոխությունից ի վեր : Վերջին հինգ տարիներին բողոքարարների դեմ բռնի միջոցների կիրառումը ձախողակ քայլ է եղել , քանզի այդ երկրի հեղափոխական ժողովուրդն առաջին օրերի նման , շարունակում է իր պայքարը : Փողոցներում հեղափոխության առաջին օրերի նման , ներկա են բողոքարար երիտասարդ բահրեյնցիները : Ժողովրդական բողոքների ծավալմամբ , Ալե-Խալիֆայի ռեժիմն օրակարգում է դրել հեղափոխության քաղաքական ու գաղափարական առաջնորդների դեմ քայլերի ձեռնարկումը : Ալե-Խալիֆայի ռեժիմը ՝ որպես հեղափոխականների հավաքատեղի ՝ մզկիթներն ավերելով և այդ երկրի գիտնականներից օգտվելով ՝ հեղափոխության ուղին ճշտելու հարցում , գործնականապես սկսեց ժողովրդի ճնշման երկրորդ փուլը : Վերջին օրերին , ճնշողական քայլերն ինտենսիվացել են կրոնագետների ձերբակալմամբ և նրանց քաղաքացիության իրավունքից զրկելով : «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար ՝ Շեյխ Ալի Սալմանի կալանավորման ժամկետը չորսից իննը տարվա ավելացումը , նաև բահրեյնցի հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքից զրկելը, համարվում են Բահրեյնի ժողովրդի հեղափոխության գաղափարական հիմքերի դեմ Ալե-Խալիֆայի քաղաքականության հիմքերը :

Ալե-Խալիֆայի ռեժիմը 2016 թվականի օգոստոսին դատապարտելու է Շեյխ Իսա Ղասեմին ՝ այսպես կոչված գույքերի անօրինական հավաքման և փողերի լվացման մեղադրանքով :

Բահրեյնի քաղաքական խմբակցությունների լուծարումը , համարվում է խաղաղ ցույցերի դեմ ռեժիմի բռնության քաղաքականության երրորդ մակարդակը : Բահրեյնի հեղափոխության քաղաքական առաջնորդող հավաքականության կրճատումը վկայում է Ալե-Խալիֆայի ռեժիմի բռնապետական քաղաքականության մասին : Ռեժիմ , որի համար մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ոչ մի արժեք չունեն :

Ալե-Խալիֆայի ռեժիմի կողմից «Ալ-Վեֆաղ» հավաքականության լուծարումը վկայում է Բահրեյնում քաղաքական գործընթացի քայքայման մասին , որը ջանում է ոչնչացնել շիա մեծամասնությանը և նրանց հարող կառույցները : Ալե-Խալիֆայի ռեժիմը որդեգրել է մենաշնորհային քաղաքականություն , իսկ դա միմիայն ՝ Բահրեյնում բողոքների արմատավորման , խորացման ու տարածման է հանգեցնելու :

.