ՄԱԿ-ի իմաստավոր մտահոգությունը Մոսուլի ազատագրման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26839-ՄԱԿ_ի_իմաստավոր_մտահոգությունը_Մոսուլի_ազատագրման_կապակցությամբ
ՄԱԿ-ն անտեսելով Իրաքի տարբեր տարածքներում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների զավթողականության ու ոճրագործություններին վերջ տալու ուղղությամբ այդ երկրի կառավարության ջանքերը, մտահոգություն է հայտնել հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության հավանական հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2016 08:22 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի իմաստավոր մտահոգությունը Մոսուլի ազատագրման կապակցությամբ

ՄԱԿ-ն անտեսելով Իրաքի տարբեր տարածքներում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների զավթողականության ու ոճրագործություններին վերջ տալու ուղղությամբ այդ երկրի կառավարության ջանքերը, մտահոգություն է հայտնել հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության հավանական հետևանքների կապակցությամբ:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրման գրասենյակը երկուշաբթի օրը մի զեկույց ներկայացնելով և առանց անդրադառնալու հատկապես Մոսուլում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից իրաքցի խաղաղ բնակչության կոտորածին, հայտարարել է, որ Նեյնավա հյուսիսային նահանգի ազատագրման գործողությունը ցավալի հետևանքներ կունենա տարածքի քաղաքացիների համար: Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գլխավոր հենակետը համարվող Մոսուլի ազատագրման գործողության կապակցությամբ ՄԱԿ-ի ազդարարությունն ու հայտնած մտահոգությունն այն պայմաններում է հրապարակվում, երբ համաձայն նույն այս կառույցի տարբեր զեկույցների, 2014 թվականի հունիսին Իրաքի տարածքի որոշ բաժիններն ԻԼԻՊ-ի կողմից գրավվելուց հետո միջին հաշվով ամսական իրաքցի հազար քաղաքացիներ զոհվել են Իրաքում այդ խմբի կազմակերպած ահաբեկչական գործողությունների ընթացքում: «Սփայքեր» ավիաբազայի 1700 ուսանողների կոտորածը, պատմական կոթողների ավերումը, մարտերում հազարավոր որբ երեխաների չարաշահումն ու նրանց ահաբեկչական հարձակումների նպատակով վարժեցնելը և հինգ հազար եզդի կանանց ու աղջիկների պատանդ վերցվելն Իրաքում ԻԼԻՊ-ի գործած ոճիրների միայն մի բաժինն են համարվում: Այդուհանդերձ պարզ չէ, թե ինչո՞ւ նման զգայուն ժամանակահատվածում ՄԱԿ-ը Իրաքի ժողովրդի ցավին ու տառապանքին վերջ տալու նպատակով այդ երկրի բանակի ու կառավարության ջանքերը հովանավորելու փոխարեն, ամերիկացի ու սաուդացի պատասխանատուների հետ միասին մտահոգություն է հայտնում Մոսուլի ազատագրման մոտալուտ գործողության կապակցությամբ: Ավելի վաղ, Ալ-Անբար նահանգի Ֆալուջա քաղաքի ազատագրման համար Իրաքի բանակի հաջող գործողությունից հետո, ամերիկացի ու սաուդացի, ինչպես նաև ՄԱԿ-ի պատասխանատուներն առանց անդրադառնալու Իրաքի անվտանգության գործակցի հզորացման ուղղությամբ այդ տարածքի ազատագրման դերակատարությանը, առանց որևէ ապացույցի իրաքցի զորայիններին մեղադրեցին Ֆալուջայի բնակիչների դեմ բռնություններ գործադրելու մեջ: Այս դիրքորոշումն արժանացավ իրաքցի ժողովրդի ու պատասխաատուների խիստ հակազդեցությանը: Իրաքյան ուժերը խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար բազմիցս հետաձգել էին ֆալուջայի ազատագրման վերջին փուլը: Այդ մասին է վկայում Ֆալուջայի ազատագրումից հետո տարածքի ժողովրդի հայտնած ուրախությունն ու երախտագիտությունը: Անկախության ճանապարհին Իրաքի ժողովրդի ու կառավարության առնվազն տասնամյա փորձը վկայում է, որ երբ այս երկիրը հայտնվում է մի մեծ հաջողության սեմին, այդ երկրի զարգացման ու առաջադիմության թշնամիները տարբեր հարցերը միջոց ծառայեցնելով, փորձում են այդ երկրի ժողովրդին հեռու պահել իր վեհ նպատակներից: Սա ի տես այն բանի, որ Իրաքի սրտացավ պատասխանատուներն ու գործիչները, հատկապես շիա բարձրաստիճան հոգևորականությունը, նախազգուշացնելով ժողովրդի ու իրաքյան թայֆաների դեմ թշնամիների քայլերի մասին, հայտարարել են, որ իրական անկախության ու առաջադիմության հասնելու միակ ուղին ԱՄՆ-ի ու Արաբիայի նման թշնամիների բարդ ու տարատեսակ սադրանքների դիմաց ներքին խմբերի միասնականությունը և ժողովրդի զգաստությունն է: