Արաբիայի ու ԱՊԼ-ի հրահրումները Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26989-Արաբիայի_ու_ԱՊԼ_ի_հրահրումները_Իրանի_դեմ
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն այդ լիգայի առաջիկա օրերին Մուրիտանիայում գումարվելիք գագաթնաժողովի օրակարգի կապակցությամբ «Ալ-Արաբիա» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ այսպես կոչված Իրանի սպառնալիքների թեման դրված է այս նստաշրջանի օրակարգում և Բահրեյնը դրա քննարկման պահանջ է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 08:25 Asia/Tehran
  • Արաբիայի ու ԱՊԼ-ի հրահրումները Իրանի դեմ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն այդ լիգայի առաջիկա օրերին Մուրիտանիայում գումարվելիք գագաթնաժողովի օրակարգի կապակցությամբ «Ալ-Արաբիա» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ այսպես կոչված Իրանի սպառնալիքների թեման դրված է այս նստաշրջանի օրակարգում և Բահրեյնը դրա քննարկման պահանջ է ներկայացրել:

Այս արտահայտություններին զուգահեռ Արաբիայի ԱԳ նախարարն էլ կրկնել է Իրանի, Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի Հեզբոլլահի դեմ իր հայտարարությունները և ասել է, որ Արաբիան որևէ քայլ չի ձեռնարկել Իրանի դեմ:

Ադել Ալ-Ջոբայրը տարածաշրջանում ահաբեկչությունը հովանավորելու ուղղությամբ Արաբիայի բացահայտ դերակատարությունը քողարօելու նպատակով հայտարարել  է, որ Իրանը Սիրիայում, Իրաքում, Քուվեյթում, Բահրեյնում, Արաբիայում ու Եմենում պաշտպանում է ահաբեկչությունն ու խռովարարական քայլերը և հենց դա էլ թայֆայականության պատճառ է դառնում:

Այս հայտարարությունների վերլուծությունից պարզվում է, որ սա ծրագրված քայլ է և տեղավորվում է Համատեղ ակտի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում Իրանի մեկուսացմանն ուղղված քաղաքականությունների շրջագծում:

Առաջին կետը վերաբերում է  միջուկային համաձայնությունից հետո Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելուն, որն իր բացահայտ դրսևորումն է գտել Համատեղ ակտի համապարփակ ծրագրի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցի այդ բաժինը մտածված է ու մշակվել է ԱՄՆ-ի ճնշման ներքո:

Հաջորդ կետը թաքնված է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի և Արաբիայի ԱԳ նախարարի կողմնակալ վերլուծություններում, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին զուգահեռ փորձում են Իրանին հեռու պահել տարածաշրջանային զարգացումների ընթացքից և նրան մխրճել լուսանցքային  ու մաշողական թեմաների մեջ:

Այս հայտարարություններն ավելի վաղ ներկայացվում էին միջուկային հարցի առանցքայնությամբ և Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք ներկայացնելով: Սակայն միջուկային համաձայնությամբ այս հրահրումները մասամբ մեղմացան ու հիմա հայտարարությունները կենտրոնացել են այն հարցի շուրջ, թե Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք է համարվում տարածաշրջանի անվտանգության համար:

Արաբիան մեծամիտ քաղաքականություն է գործադրում տարածաշրջանում ու այդ կողմնորոշմամբ Եմենին մխրճել է անցանկալի պատերազմի մեջ: Դա ի տես այն բանի, որ Սիրիայում, Բահրեյնում ու Լիբանանում էլ Ռիադն իր միջամտություններով ճգնաժամեր է առաջացրել: Բացի Եմենում զինվորական միջամտություն կատարելուց և ԻԼԻՊ-ի թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչներին ֆինանսական ու սպառազինական հովանավորություն ցուցաբերելուց, Արաբիան Բահրեյնում էլ մասնակից է եղել ժողովրդի դեմ կիրառվող հալածանքներին: Ռիադն այսօր իրեն պարտված է համարում տարածաշրջանային զարգացումների քաղաքական խաղում և ջանք է գործադրում ԱՊԼ-ի պոտենցիալներն օգտագործել տարածաշրջանում ճգնաժամ հարուցելու և Իրանին դիմակայելու համար:

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն ու ԱՊԼ-ն որոշ ժամանակ առաջ Արաբիայի ճնշման ներքո Լիբանանի Հեզբոլլահի անունը ներառեցին ահաբեկչական խմբերի ցուցակում ու այդպիսով ուրախություն պատճառեցին Սիոնիստական ռեժիմին:

Այժմ այն հարցն է ծագում, թե Արաբիայի նման կողմնորոշում ինչքանո՞վ է կարող նրան օգնել: Քաղաքական դիտորդներն ասում են, որ իր միջոցով ստեղծված մարտահրավերներից փրկվելու Արաբիայի միակ միջոցը Ռիադի կողմնորոշումների ստուգումն ու անցյալի սխալների սրբագրումն է: