Իրանը և միջազգային կազմակերպությունները (2)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Եթե հիշեք նախորդ հաղորդման ժամանակ զրուցեցինք ժամանակակից աշխարհում միջազգային կազմակերպությունների նշանակության մասին: Ասացինք, որ այս կազմակերպությունները մտքերի փոխանակման ու համախոհության կենտրոն համարվելով կարող են բավարարել իրենց անդամների կարիքներ այն բաժինը, որ նրանք չեն կարող միայնակորեն կատարել և կարգավորել խնդիրները:
Ժամանակակից աշխարհում ուշագրավ դիրք ունեցող կազմակերպություններից է ՄԱԿ-ը: Այսօր ձեզ ծանոթացնելով այս կազմակերպության հետ կքննարկենք այս կազմակերպության մեջ ԻԻՀ-ի դիրքն ու Իրանի հետ կապված տարբեր հարցերի առնչությամբ ՄԱԿ-ի գործունեությունը:
--------------------------
Համաշխարհային երկրորդ պատերազմի բռնկումը կանխելու հարցում մարդկային հասարակության անկարողությունն այն համոզումն առաջացրեց, որ միջազգային համագործակցության գործունյա համակարգի ստեղծումը կարող է ազդեցիկ լինել աշխարհը մեկ այլ պատերազմից հեռու պահելու հարցում: Նման մտահղացմամբ 1945 թվականին համաժողով գումարվեց Սանֆրանցիսկոյում և աշխարհի 51 երկրներ մշակեցին ՄԱԿ-ի հռչակագիրը: Այս համաժողովից հետո ՄԱԿ-ը 1945 թվականի հոկտեմբերին պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Այս կազմակերպության գործունեության սկզբից գերապատվությունը տրվեց խաղաղության պահպանմանը: Նաև որոշվեց խաղաղության պահպանման համար գործնական ամուր երաշխիքներ ստեղծնել և ի վերջո որոշվեց պատերազմը կանխելու պարտականությունը մի քանի կառույցների վստահելու փոխարեն դա ամբողջությամբ հանձնել Անվտանգության խորհրդին, իսկ ՄԱԿ-ի լիազորությունները չտարածել երկրների ներքին հարցերի վրա: ՄԱԿ-ի անդամների թիվը 1950-ական ու 60-ական թվականներին հավելում կրեց,1988 թվականին հասնելով 159-ի, իսկ 2011թվականին՝ 193 երկրի:
Այսօր ՄԱԿ-ը միջազգային խաղաղության ու անվտանգության թեմայով բանակցությունների ու համաժողովների գլխավոր կենտրոնն է: Այս կազմակերպության դերակատարությունն հիմնականում դրսևորվում է բախումները կանխելու կամ սահմանափակելու և ի վերջո խաղաղություն հաստատելու ուղղությամբ : Իհարկե փորձի, նախաձեռնությունների ու աշխատանքների ծավալման արդյունքում այսօր այս կազմակերպությունը լիովին տարբերվել է այն ինչից, որի մասին նախատեսում էր կատարվել Սանֆրանցիսկոյի համաժողովում:
Հետևաբար ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն այս կազմակերպության հետապնդած կարևոր նպատակն առաջին հերթին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումն է: Այս շրջագծում հիշյալ կազմակերպությունը պիտի ջանք գործադրի հավաքական ազդեցիկ քայլերով և խաղաղ միջոցներով , ինչպես նաև արդարության ու միջազգային իրավունքների սկզբունքների համաձայն կանխել կամ վերացնել խաղաղության դեմ ուղղված սպառնալիքները: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի նպատակներից մեկը հավասար իրավունքի ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաստատումն ու համաշխարհային խաղաղության ամրագրման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն է: ՄԱԿ-ի երրորդ գլխավոր առաքելությունը տնտեսական, հասարակական, մշակութային կամ հումանիտար ոլորտներում միջազգային հարցերի կարգավորման ուղղությամբ համագործակցության պայմանների ստեղծումն ու բոլորին մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու կոչ անելն է: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ հռչակագիրն ընդհանրապես հատուկ ուշադրություն է ցուցաբերել խաղաղության պահպանմանը և ոտնձգությունների կանխմանն ու դրանց վերացմանը: Իհարկե կարևոր հարցն այն է, որ արդյոք միջազգային այս կազմակերպությունը կարող է անկողմնակալ պայմաններում իրագործել իր առաքելությունը:
ՄԱԿ-ն ունի բազմաթիվ գլխավոր ու կողմնակի կառույցներ: Գլխավոր ասամբլեան ու Անվտանգության խորհուրդն այս կազմակերպության գլխավոր կառույցներն են: Գլխավոր ասամբլեան կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների մտքերի փոխանակման և խորհրդակցական կառույցն է: Ասամբլեայում յուրաքանչյուր անդամ մեկ ձայնի իրավունք ունի ու այդ պատճառով է, դա համաշխարհային Ասամբլեան՝ խորհրդարան են անվանում: Խաղաղության ու անվտանգության հետ առնչվող կարևոր հարցերի, բյուջեի վավերացման ու նոր անդամներ ընդունելու համար որոշումներն ընդունվում են ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, իսկ մյուս հարցերում բավարար է ձայների մեծամասնությունը: Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշումներն ու բանաձևերն ընդհանրապես հռչակագրի ու հորդորի բնույթ ունեն, այդուհանդերձ այդ բանաձևերից որոշները ժամանակի ընթացքում կրկնվելու պատճառով մեծ մասամբ պարտադիր բնույթ են ստացել բոլոր անդամների համար, ինչպես մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը:
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի գլխավոր ու կարևոր կառույցն է: Այս խորհրդին է վստահվել միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման պարտականությունը: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Անվտանգության խորհրդի լիազորությունների մեջ են մտնում խաղաղապահ ուժերի գործուղումը, միջազգային պատժամիջոցների մասին բանաձևերի ընդունումը և թշնամի երկրի դեմ բռնի ուժ կիրառելու մասին որոշման ընդունումը: Այս խորհրդի որոշումները ներկայացվում են բանաձևի տեսքով: Անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական և 10 ընտրովի անդամներ: Հինգ մնայուն անդամները խորհրդի որոշումներում ու քվեարկություններում վետոյի իրավունք ունեն: Վետոյի իրավունք ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանն ու Բրիտանիան: Ոչ-մշտական անդամները երկամյա ժամանակաշրջանով ընտրվում են Գլխավոր ասամբլեայի միջոցով:
------------------------
Ասացինք, որ ՄԱԿ-ի գլխավոր առաքելությունը միջազգային բոլոր մակարդակներում խաղաղության ու արդարության պահպանումն է, սակայն քննարկելով վերջին քանի տասնամյակներում Միջին Արևելքում, Հնդկաստանի ու Պակիստանի միջև, Կիպրոսում, Պաղեստինում, Իրաքում ու Աֆղանստանում ծագած հակամարտությունների կարգավորման ուղղությամբ այս կազմակերպության դերակատարությունը կարելի է եզրակացնել, որ այս կառույցը հաճախ ազդված է եղել գերպետությունների շահերից և համաձայն նրանց շահերին տարբեր ու երկակի մոտեցում է ցուցաբերել միջազգային ճգնաժամերի հանդեպ: Երկրներից մեկը, որ հատկապես անվտանգության խորհրդի կողմից հաճախ նման վերաբերմունքի է արժանացել ԻԻՀ-ն է:
ՄԱԿ-ի հռչակագրի ընդունումից հետո Իրանը 1945 թվականի հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անդամ դարձավ: Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իսլամական Հանրապետության հաստատումից հետո Իրանն ակտիվ ներկայություն է ունեցել ՄԱԿ-ում, իհարկե դժբախտաբար վերջին տասնամյակներում որոշ պարագաներում այս կազմակերպության ու հատկապես Անվտանգության խորհրդի երկակի մոտեցումը տարբեր հարցերի հանդեպ մտահոգություն է պատճառել Իրանի մուսուլման ժողովրդին:
Այդուհանդերձ Իրանը պահպանել է կազմակերպության մեջ իր ակտիվությունը: Այս կառույցին ԻԻՀ-ի առաջարկները միշտ էլ հիմնված է եղել ոտնձգության, տարածքային ամբողջականության պահպանման ու անդամ երկրների քաղաքական անկախության վրա: Իրանը պահանջում է ՄԱԿ-ի փորձի և միջազգային երաշխիքների հիման վրա ստեղծել հավաքական անվտանգության համակարգ, որտեղ ապահովված կլինեն ավելի փոքր պետությունների անկախությունը: Այս շրջագծում Իրանի ներկայացուցչական պատվիրակությունը մի շարք այլ երկրների հետ միասին ձգտել է ընդլայնել Գլխավոր Ասամբլեայի լիազորությունները՝ Անվտանգության խորհրդի դիմաց, որտեղ գերակշռում են գերպետությունները: Իրանն Անվտանգության խորհրդի կառույցի քննարկմանը նվիրված համաժողովի ժամանակ առաջարկել է մեծացնել այդ խորհրդի ոչ-մշտական անդամների թիվը:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և պատերազմի ընթացքում ոտնձգողին պաշտպանող ՄԱԿ-ի կողմնակալ դիրքորոշումը գլխավոր ազդակ հանդիսացավ, որպեսզի ԻԻՀ-ն հիասթափվի միջազգային կազմակերպություններից: Անվտանգության խորհուրդը, որ ըստ երևույթին գլխավոր դերակատարությունն ունի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցերում պատերազմի սկզբում նվազագույն ջանքը գործադրեց պարտադրյալ պատերազմին վերջ տալու համար: Պատերազմի առաջին օրերին ՄԱԿ-ի հայտարարություններում ու նաև գլխավոր քարտուղարի արտահայտություններում շարունակ ակնարկ էր կատարվում երկու երկրի միջև հարաբերությունների լարվածության կապակցությամբ և շարունակ կողմերին կոչ էր արվում ինքնազսպվածություն ցուցաբերել: Այս հայտարարություններում ՄԱԿ-ը որևէ ակնարկ չեր կատարում Իրանի դեմ Իրաքի ոտնձգությանը:
Այս անտարբերությունը և խորհրդավոր լռությունը պատճառ դարձավ, որ բռնապետական մի ռեժիմի գլուխ կանգնած՝ Սադդամ Հոսեյնն ինքնակամ՝ երեք տարի շարունակ վայրագ հարձակման թիրախ դարձնելով քաղաքները կոտորի անմեղ ժողովրդին ու ավերի Իրանի քաղաքներն ու շինությունները: Պատերազմի տարիներին թեև ԻԻՀ-ը շարունակ դատապարտել է Անվտանգության խորհրդի քայլերը, սակայն միևնույն ժամանակ պաշտպանել է գլխավոր քարտուղարի միջնորդական ջանքերը և երբեմն չի արգելել գլխավոր քարտուղարի ներկայացուցիչների այցն Իրան: Այս ընթացքը նույնպես շարունակվեց քաղաքների պատերազմով և Իրանի կառավարությունը գլխավոր քարտուղարին բազմաթիվ նամակներ հղելով և նրան տեղյակ պահեց Իրանի ոչ-ռազմական տարածքների դեմ Իրաքի բանակի նոր ռմբակոծությունների մասին: Իրանի հղած բոլոր նամակներում պախարակվել է Անվտանգության խորհուրդը, որի գործունեությունը Իրաքին խրախուսեց շարունակել խաղաղ բնակչության դեմ ուղղված միջազգային իրավունքի ոտնահարումը:
Անվտանգության խորհրդի կողմից բազմաթիվ ապարդյուն բանաձևեր հրապարակվելուց հետո պատերազմին վերջ տալու նպատակով միջազգային աճող ճնշման ներքո 1987 թվականի հուլիսի 20-ին ՄԱԿ-ը վավերացրեց թիվ 598 բանաձևը: Իրանն արձագանքելով այս բանաձևին նախ դրա ընդունումը առկախեց, սակայն մեկ տարի անց ընդունեց պայմանագիրը և հրադադար հաստատվեց:
-----------------------
Իհարկե Իրանի պարագային Անվտանգության խորհրդի երկակի մոտեցումը միայն պարտադրյալ պատերազմով չի սահմանափակվում: ԱՄՆ-ի միջոցով Իրանի ճամբորդատար ինքնաթիռի կործանման դեպքի ժամանակ էլ ապարդյուն անցան այս խորհրդին ներկայացված Իրանի բողոքները, քանի որ խորհուրդն չփորձեց դատապարտել ԱՄՆ-ին: ԻԻՀ-ի պարագային խտրական մոտեցումների մասին զրույցը դեռ կարելի է շարունակել, սակայն նկատի առնելով որ մեր հաղորդմանը հատկացված ժամանակն ավարտված է , դա կթողնեք մեր հաջորդ հաղորդմանը: