Իրանի երկարատև ծրագիրը ՝ միջուկային էներգիայի ոլորտում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է , որ Իրանը ճանաչվել է International Thermonuclear Experimental Reactor Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի միջազգային նախագծի 36-րդ անդամ :
Ալի Աքբար Սալեհին խոսել է Իրանի երկարատև ծրագրերի , նաև միջուկային էներգիայի առավելություններից օգտվելու մասին ՝ լուսաբանելով ջերմամիջուկային նախագծին Իրանի միացման մանրամասները : Պարզաբանելով ջերմամիջուկային առավելությունները , Սալեհին ասել է , որ նախագծի իրականացման արդյունքում , 500 ՄՎՏ էներգիա է արտադրվելու : Նախագծին միանալու առաջին քայլերն արվել են Սալեհիի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում : Սալեհին տեղեկացրել է նաև ջերմամիջուկային հարցում առանձին համագործակցոթյան հարցի շուրջ ԻԻՀ-ի և Ֆրանսիայի միջև կայացած համաձայնության մասին : Նա ասել է , որ օրեր առաջ ոլորտի վեց փորձագետներ են Ֆրանսիայից Իրան ժամանել , որոնք ատոմային էներգիայի կազմակերպությունում , մտքերի փոխանակում են կատարում ՝ քննարկելով առկա հնարավորությունները , որպեսզի մասնագետների ու առկա սարքավորումների օգնությամբ , կարողնանք մուտք գործել ջերմամիջուկային գիտության ոլորտ : Գիտական նախագծի անդամներ են ՝ ԵՄ-ի անդամ երկրները , նաև Ռուսաստանը , ԱՄՆ-ը , Հնդկաստանը , Հարավային Կորեան և ճապոնիան : Սալեհին , ջերմամիջուկային նախագիծը համարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային գիտությանը զուգահեռ զարգացող առանցքային նախագծերից մեկը : Նա հույս է հայտնել , որ առաջիկայում նոր նվաճումների ականատես ենք լինելու : Միջուկային էներգիայի դաշտում Իրանի դիրքորոշումը հիմնված է երկարատևում այդ խոշոր երևույթի գիտական առավելություններից օգտվելու սկզբունքի վրա :
2015 թվականի հուլիսի 14-ին կայացած միջուկային համաձայնությունն ունի առանցքային ցուցիչներ , որոնք երաշխավորում են խաղաղանպատակ միջուկային էներգիայի բնականոն զարգացման տեխնոլոգիաների կիրառումը : Իսկ արևմուտքը փորձում է Իրանի միջուկային ծրագիրը ներկայացնել մակերեսային ու չեզոք գործունեություն , որը նույնացվում է Իրանի միջուկային օբյեկտների փակվելու հետ : Այսօր Իրանը ՝ որպես միջուկային տեխնոլոգիաների տեր երկիր , միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի , ուրանի հարստացման և ռեակտորին անհրաժեշտ ծանր ջրի արտադրման հարցերում , ճանաչվել է միջազգային հանրության կողմից : Սալեհիի խոսքերով , Իրանում ծանր ջրի արտադրման ծավալները հասնում են տարեկան 20 տոննայի : Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադարձել է սպառող երկրներում ծանր ջրի կիրառմանը և ասել է , որ դա անհրաժեշտ է ջերմամիջուկային գիտության և քիմիական ու դեղագրոործական ոլորտներում : Փաստորեն , այն երկրները , որոնք միտում էին խափանել Արաքի ծանր ջրի օբյեկտների աշխատանքը , այսօր դարձել են սպառող երկրներ և ողջունում են Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի միջազգային նախագծում Իրանի անդամակցությունը :