Միջին Ասիան և Կովկասն անցյալ շաբաթվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i27547-Միջին_Ասիան_և_Կովկասն_անցյալ_շաբաթվա_ընթացքում
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն» անցյալ շաբաթվա ընթացքում հաղորդաշարի հերթական համարը ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի իրադարձությունների քննարկմանը, որոնց իհարկե գլխավորում էին երևանյան իրադարձությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2016 09:08 Asia/Tehran
  • Միջին Ասիան և Կովկասն անցյալ շաբաթվա ընթացքում

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն» անցյալ շաբաթվա ընթացքում հաղորդաշարի հերթական համարը ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի իրադարձությունների քննարկմանը, որոնց իհարկե գլխավորում էին երևանյան իրադարձությունները:

Անցյալ շաբաթ «Սքայ Նյուզ»-ն առաջիններից, որ հրապարակեց Հայաստանում պատանդառության դեպքի լուրը և տեղեկացրեց մեկ հոգու սպանվելու և մի քանի ուրիշների վիրավորվելու մասին:

ԼՂ-ի պատերազմի մի խումբ նախկին մասնակիցներ՝ զինված գործողության դիմելով պահանջում էին իրենց զինակիցներից մեկի ազատ արձակումն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:  

Քիչ անց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ընդգծված էր, որ իրականության չի համապատասխանում Երևանում մի քանի շենքերի գրավման մասին տարածված տեղեկատվությունը և զինված անձինք գրոհելով Էրեբունիի շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության պահակապարեկային գունդի տարածքը պատանդ են վերցրել ոստիկանության մի քանի աշխատակցի:

Նրանք պահանջում էին ԼՂ-ի պատերազմի մասնակիցներից Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ով անօրինական զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով կալանավորվել է:   

ՀՀ Ազգային անավտանգության  ծառայությունը նաև հայտարարել էր, որ հարցը լուծելու համար բանակցություններ է սկսել զինված անձանց հետ:

Դրան զուգահեռ մի խումբ քաղաքացիներ պաշտպանելով գրոհայինների պահանջները ցույց են կազմակերպել Երևանում ու հատկապես Մովսես Խորենացի փողոցի շրջակայքում:

Հինգշաբթի վաղ առավոտյան ցույցերը հանգեցին սաստիկ բախումների և բերման ենթարկվեցին հարյուրավոր ցուցարարներ:  

-------------------------------

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ թեմային անդրադարձել է Արմեն Քոլոյանը:

--------------------

Ալիևն իր իշխանության շրջանը երկարաձգելու համար սահմանադրական բարեփոխումների առաջարկ է ներկայացրել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անգամ Սահմանադրական դատարանին փոխանցել է այդ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկը:

Ադրբեջանի նախագահը առաջարկել է բարեփոխում մտցնել Սահմանադրության 100-րդ և 101-րդ հոդվածներում:

Սահմանադրական բարեփոխումների համար Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջարկը արժանացել է այդ երկրի Մուսավաթ կուսակցության բացասական հակազդեցությանը:

Այս կուսակցությունն ի բողոք Սահմանադրական նոր բարեփոխումների հայտարարեց, որ Բաքվի իշխանությունները հասարակության զարգացման ճամբին արգելք առաջացնելու համար պահանջում են Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել:

Ասվում է, թե Իլհամ Ալիևը միայն Ալիևների կլանի շահերը պաշտպանելու համար է նման բարեփոխումներ առաջարկ ներկայացրել և նախատեսվում է, որ Ադրբեջանի կուսակցություններն ու տարբեր խմբավորումներ կհակազդեն դրան:

Ալիևի առաջարկած բարեփոխումներից մեկի համաձայն Սահմանադրության 100-րդ հոդվածից հանվում է նախագահի տարիքային սահմանափակությունը, որտեղ նախագահի թեկնածվի նվազագույն տարիք է սահմանում 35 տարեկանը:

Ադրբեջանի Սահմանադրության 101-րդ հոդվածում, նշված է, որ այդ երկրում 5 տարին մեկ անգամ նախագահական ընտրություններ են անցկացվում:

Իլհամ Ալիևն իր դիմումի մեջ ընդգծել է, որ պատերազմական պայմաններում գտնվող երկրում, երբ ռազմական գործողությունների պատճառով հնարավոր չի լինում նախագահական ընտրություններ կազմակերպել, նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմական պայմանների վերացումն ու ռազմական գործողությունների ավարտվելը:

------------------------------

Անցած շաբաթ Ղազախստանի ամենամեծ քաղաքում հնչած կրակոցներից սպանվեց երկու մարդ:

Ղազախստանի անվտանգության պաշտոնատարներ անդրադառնալով, որ զինված անծանոթ անձինք Ալմաթիում սպանել են ոստիկանության ուժերի երկու աշխատակիցների, հայտարարեցին, որ հարձակման հետևանքով կան նաև վիրավորներ:

Ղազախստանի անվտանգության պաշտոնատարները նաև տեղեկացրել են հրաձգության հեղինակներից առնվազն մեկի ձերբակալման մասին:

Դրանից հետո Ղազախստանի ՆԳ նախարարությունը զգուշացման արտագարգ դրություն հայտարարեց:

Մինչ այսօր հրաձգության հետ կապված երեք կասկածյալներ են կալանավորվել: Զգուշացման կարմիր վիճակ հայտարարվելով ոստիկանությունը թույլատրված է առանց օրենքով սահմանված կարգը հարգելու խուզարկություններ կատարել ավտոներում, տներում ու այլ վայրերում:

Ղազախստանի նախագահը ահաբեկչական գործողություն համարելով Ալմաթի քաղաքում իրականացված հրաձգությունը Ղազախստանի քաղաքացիներին կոչ արեց պահպանելով միասնականությունը դիմակայել հրահրիչ քայլերին ու գործողություններին:

Ալմաթիում անցած շաբաթ իրականացված հարձակումն ահաբեկչական անվանելով Ղազախստանի ՆԳ նախարարը նաև տեղեկացրեց արտասահմանյան ծայրահեղական խմբերի անդամներին Ղազախստանի քաղաքացիությունից զրկելու մասին:

Նաև հայտարարվել է, որ այդ երկրի կառավարությունն այսուհետ ամենախիստ վերաբերմունքն է ցուցաբերելու ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի հանդեպ և արտասահմանում ահաբեկչական խմբերին անդամակցող Ղազախստանի քաղաքացիներն կզրկվեն  այդ երկրի քաղաքացիության իրավունքից:

---------------------------

Թուրքմենստանի նախագահն անցյալ շաբաթ թույլ գործունեություն ունենալու և կառավարության ենթակա կառույցներում առկա թերությունների պատճառով աշխատանքից հեռացրեց այդ երկրի որոշ բարձրաստիճան պատասխանատուների:

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովն այդ երկրի նախարարների հետ նիստից հետո, որը հատկացված էր տարվա առաջին վեցամսյակում պատասխանատուների գործունեության քննարկմանը, հայտարարեց հիշյալ անձանց պաշտոնազրկման մասին: Երկրի ավիացիայի ազգային ընկերության, Թուրքմենստանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների ազգային ընկերության, Թուրքմենստանի նավթի ու գազի արդյունաբերության տեխնիկական ու ինժիներական նախագծերի գործադրման ազգային ընկերության և «Խալղբանք» պետական բանկի տնօրեններն ու Թուրքմենստանի քաղաքային ծառայությունների նախարարն անցյալ շաբաթ Թուրքմենստանում պաշտոնից ազատված հինգ պատասխանատուներն են:

Հանձնարարված պարտականություններում թերանալու և կոռուպցիայի պատճառով Թուրքմենստանի գործադիր պաշտոնատարներին իրենց պաշտոններից ազատելու ավանդույթը Թուրքմենստանի հանգուցյալ նախագահ Սաֆար Մուրադ Նիազովի պաշտոնավարության շրջանից սկսած միջոցներից է եղել կառավարության կազմը թարմացնելու Թուրքմենստանի գործադիր իշխանության մեջ փոփոխություններ առաջացնելու նպատակով :