Ջեյմս Ուորլիքը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հերքել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ այդ խմբի հասցեին ուղղված Բաքվի կառավարության մեղադրանքները:
Փետրվարի 5-ին, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանից առաջ համանախագահների տարածած հաղորդագրությանը և միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը այդ խմբի միջամտության կապակցությամբ Բաքվի կառավարության հայտարարությանը, Ջեյմս Ուորլիքն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն իր միջնորդական առաքելությունն իրականացնում է ամենայն ազնվությամբ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այդ հաղորդագրության տարածումից հետո, Բաքվի կառավարությունը հայտարարել է, որ Մինսկի խումբը կողմնակալ վերաբերմոնք է ցուցաբերում այս բազմամյա հակամարտության նկատմամբ և չի ձգտում դրա արդար կարգավորմանը:
Հիշեցնենք, հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկեց Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված կերպով զրկված է ջրից » զեկույցին (98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ):
Իսկ նույն օրը բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևի նախագիծը տապալվեց: Դահլիճում ներկա պատգամավորներից 66-ը քվեարկեցին «կողմ», 70-ը՝ «դեմ» և 45-ը «ձեռնպահ»:
ԵԽԽՎ-ում այդ բանաձևերի քվերակությունից հետո, Բաքվի կառավարությունը հայտարարեց, թե Հայաստանի դեմ և Ադրբեջանի օգտին ԵԽԽՎ-ի բանաձևերի հրապարակումը կարող է Ղարաբաղյան խաղաղության բանակցությունների գործընթացը փոխել հօգուտ այդ երկրի շահերի, սակայն Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հաղորդագրությունը հուսահատեցրեց Բաքվին: Բաքվի կարծիքով Մինսկի խմբի համանախագահները այդ համատեղ հայտարարությամբ փաստորեն փորձեցին մեկ անգամ ևս հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրենց մոնոպոլիան է:
Իհարկե, Միսկի խմբի գործունեության վերաբերյալ Բաքվի քննադատությունը երկար անցյալ ունի : Հայաստանը նույնպես բազմիցս քննադատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Դիտորդների կարծիքով, Մինսկի խմբի միջնորդությանն ուղղված Բաքվի ու Երևանի քննադատական վերաբերմունքը բխում է ոչ թե ընթացիկ իրողություններից և հակամարտության կարգավորման համար միջնորդ խմբի ներկայացրած առաջարկների ձևից, այլ միտված է միմիայն բավարարել Ադրբեջանում և Հայաստանում գործող ազգայնամետ խմբերի ու հանրային կարծիքի պահանջնեը: Իսկ ԱՄՆ-ի , Ֆրանսիայի և ՌԴ-ի համանախագահությամբ Մինսկի խմբի կազմը խոսում է այն վարկածի մասին ,որ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում վերջ դնել Ղարաբաղյան հակամարտությանը և նպատակ ունեն ձգձգել այն: Ինչքան ,որ Մինսկի խումբն է անկարող եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդքան էլ Ալիևի կառավարությունը չի կարողացել դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի գրավյալ տարածները հետ ստանալու հարցում: Եվ այս պարադոքսը ոչ միայն չի խանգարել Ադրբեջանին ,որ վերջ դնի Մինսկի խմբին ուղղած քննադատություններին ,այլ Բաքուն պնդում է ,որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կողմից վերջ դրվի Ղարաբաղյան հակամարտությանը: Ընդ որում, հայկական կողմը և Բաքվի կառավարության քննադատները այդ վերաբերմունքը նմանեցնում են Մինսկի խմբի կեղծ ու երկակի չափանիշներով վերաբերմունքին: