ՄԱԿ-ի պասիվությունը Ալե Խալիֆայի ոճրագործությունների հանդեպ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i27592-ՄԱԿ_ի_պասիվությունը_Ալե_Խալիֆայի_ոճրագործությունների_հանդեպ
Մինչդեռ Ալե Խալիֆայի ռեժիմն իր ոճրագործությունները շարունակում է Բահրեյնում միջազգային կառույցներն, այդ թվում ՄԱԿ-ն այս ոճրագործությունների հանդեպ պասիվ մոտեցում են ցուցաբերում ու միայն բավարարվում են զգուշացումներ ու պարտադիր տեսք չունեցող դիմումներ կատարելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2016 13:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի պասիվությունը Ալե Խալիֆայի ոճրագործությունների հանդեպ

Մինչդեռ Ալե Խալիֆայի ռեժիմն իր ոճրագործությունները շարունակում է Բահրեյնում միջազգային կառույցներն, այդ թվում ՄԱԿ-ն այս ոճրագործությունների հանդեպ պասիվ մոտեցում են ցուցաբերում ու միայն բավարարվում են զգուշացումներ ու պարտադիր տեսք չունեցող դիմումներ կատարելով:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գրասենյակը ցավ հայտնելով «Ալ-Վեֆաղ» հավաքականությունը լուծարելու մասին Բահրեյնի դատարանի ընդունած որոշման կապակցությամբ Բահրեյնի ռեժիմին կոչ է արել վերատեսության ենթարկել հատկապես խաղաղ գործունեություն ունեցող տարբեր կազմակերպությունների աշխատանքն արգելելու մասին ընդունած իր որոշումները:

66 ամիս անցնում է Բահրեյնում ծագած ճգնաժամից: Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից հակապետական բողոքների ականատես է: Բահրեյնում ոչ-տեղացի և փոքրամասնություն համարվող Ալե Խալիֆայի ռեժիմը հակապետական բողոքների հանդեպ ընտրել է բրտարարքների կիրառման ու հալածանքի միջոցը և այդ կապակցությամբ նույնիսկ օգնություն է խնդրել Ալե Սաուդի ռեժիմի պաշտոնեաներից:

Ալե Խալիֆայի ռեժիմը բողոքող ու ընդդիմադիր զանգվածներին ճնշելու համար ոտնահարել է մարդու իրավունքների ամենագլխավոր օրենքները: Միջազգային կարևոր կոնվենցիաների համաձայն, որոնցից մի քանիսին միացել է նաև Բահրեյնը, արգելվում են կտտանքները, խտրականությունը, ապրելու իրավունքի անտեսումը, անհետացումներն ու պարտադիր աքսորները, քաղաքացիության իրավունքից զրկելը, մանուկ ու մեծահասակ քաղաքացիներին ուսման հնարավորությունից զրկելը, ինչպես նաև խոսքի, խղճի ու կրոնի ազատության սահմանափակումը: Բահրեյնի ռեժիմը կիրառել է հիշյալ բոլոր արգելված մեթոդները:

Կարևոր կետն այն է, որ միջազգային կառույցներն ու հատկապես ՄԱԿ-ը և նրան կից կառույցները Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից մարդու իրավունքների նման բացահայտ ոտնահարման դիմաց կամ լռել և կամ էլ պասիվ վերաբերմունք են ցուցաբերել:

Բահրեյնի ճգնաժամը սկսվելուն հաջորդած 66 ամիսների ընթացքում ՄԱԿ-ը միայն բավարարվել է Մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջաններում զեկույցներին ներկայացնելով: Այս զեկույցները որևէ երկրի, այդ թվում Ալե Խալիֆայի ռեժիմի համար որևէ պարտադրանք չեն պարունակում և միայն հորդորի բնույթ են կրում:

21-րդ դարի առաջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը Մարդու իրավունքների հանձնաժողովից առանձնացվելու պատճառներից մեկն այն է, որ հիշյալ հանձնաժողովը քաղաքականացվել էր:

Որոշված էր, որ Մարդու իրավունքների խորհուրդը նման թերություն չունենա, սակայն տարբեր ճգնաժամերի, այդ թվում Բահրեյնի ճգնաժամի պարագային այս խորհրդի գործունեությունն ապացուցել է, որ Մարդու իրավունքների խորհուրդն էլ քաղաքականացվել է և անտեսում է Ալե Խալիֆայի միջոցով մարդու իրավունքների ոտնահարումը: Ցավ հայտնելն ու վերատեսության կոչեր հղելը չի կարող Բահրեյնի ռեժիմին պարտադրել, որպեսզի հարգի մարդու իրավունքները:

Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար բան Կի-մունը Բահրեյնի ճգնաժամի, այդ թվում ընդդիմադիր ամենամեծ խմբի՝ «Ալ-Վեֆաղ» հավաքականության լուծարման վճիռ կայացվելը միայն «այդ երկրում մարդու իրավունքների սահմանափակման ուղղությամբ Բահրեյնի իշխանությունների վերջին քայլը» անվանեց և հրաժարվեց գործնական ու պարտադիր տեսք ունեցող որևէ քայլ ձեռնարկելուց:

Նման միջավայրում Ալե Խալիֆայի իշխանությունն անարգելք շարունակում է Բահրեյնում մարդու իրավունքների բացահայտ ու մեծ մասշտաբով ոտնահարումը: