Իրանը բողոքել է ՄԱԳԱՏԷ-ից գաղտնի տեղեկությունների արտահոսքի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i27658-Իրանը_բողոքել_է_ՄԱԳԱՏԷ_ից_գաղտնի_տեղեկությունների_արտահոսքի_դեմ
Իրանի միջուկային գաղտնի տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ ԻԻՀ-ի բողոքի պաշտոնական նոտան այսօր Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցչության միջոցով կփոխանցվի ՄԱԳԱՏԷ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 07:18 Asia/Tehran
  • Իրանը բողոքել է ՄԱԳԱՏԷ-ից գաղտնի տեղեկությունների արտահոսքի դեմ

Իրանի միջուկային գաղտնի տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ ԻԻՀ-ի բողոքի պաշտոնական նոտան այսօր Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցչության միջոցով կփոխանցվի ՄԱԳԱՏԷ-ին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցին տված մասնավոր հարցազրույցում այդ լուրը փոխանցելով նշեց. «Մի քանի օր առաջ «Ասոշիետդպրես»-ը մի հոդված հրապարակեց, որտեղ ներկայացվել են Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման, ինչպես նաև ուրանի հարստացման երկարաժամկետ ծրագրի որոշ բաժինները, ինչն ավելի վաղ տրամադրվել է ՄԱԳԱՏԷ-ին»:

«Իհարկե փաստաթուղթն ամբողջությամբ չի բացահայտվել, սակայն դրա որոշ բաժինները հրապարակվել են : Դա ընդգծում է մի քանի կարևոր կետ: Առաջինը գործակալությանը վստահված տարբեր երկրների գաղտնի փաստաթղթերի պաշտպանվածությունն է և ակնկալվում է, որ դրանք զգուշությամբ ու խնամքով պահպանվեն»,-նշել է Քյամալվանդին հավելելով, որ դա իհարկե Իրանի աշխատանքներին կապված ու գործակալությանը տրամադրված փաստաթղթերից միայն մեկն է ու դա միայն Իրանով չի սահմանափակվում, այլ տարածվում է անդամ այլ երկրների պարագային:

Քյամալվանդին վերլուծելով այդ  խնդիրը նաև ակնարկել է մի այլ կետի և դա այն որ ոմանք հավատացած են ԱՄՆ-ն ու եվրոպական պետություններն իրենց պարտված են համարում Համատեղ ակտի համապարփակ ծրագրի հարցում և դա ապացուցելու համար փորձում են ձեռք բերել որոշ փաստաթղթեր ու ապա հավակնել, որ համաձայնության գործադրման 10-րդ տարուց հետո Իրանի կարողությունները մեծանալու են, իսկ 15-րդ տարում տիրանալու է արդյունաբերական բարձր կարողության:

Նույնիսկ այս ենթադրությունը ճիշտ լինելով, պիտի ասել, որ դա անսպասելի կամ անսովոր բան չե, քանզի սկզբից էլ որոշված է եղել, որ Իրանը երկարատևում իր միջուկային աշխատանքներում արդյունաբերական մակարդակի հասնի և սա միջուկային համաձայնության շրջագծի մեջ է տեղավորվում: Հետևաբար այս փաստաթղթի հրապարակումը հպարտություն է Իրանի համար և պարզում է, թե Համատեղ ակտի համապարփակ ծրագիրն ինչ կողմնորոշմամբ է հետապնդվում:

Այդուհանդերձ Քյամալվանդին ընդգծել է, որ այս հարցում մանրամասնություններ կան, որոնք չպիտի բացահայտվեն, քանի որ եթե տեղեկությունների ու փաստաթղթերի հրապարակումը սովորական երևույթի վերածվի, գոյություն ունեն այլ գաղտնի փաստաթղթեր, որոնց հրապարակումը անվտանգության ու տեխնիկական առումով նպատակահարմար չե և պիտի այս ընթացքը կասեցվի:

Շուրջ մեկ տարի առաջ, Համատեղ ակտի համապարփակ ծրագրի հետ միաժամանակ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Սալեհին և ՄԱԳՏԷ-ի գերատեսուչ Ամանոն հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ ընդգծվել էր գործակալության մոտ փաստաթղթերը գաղտնի մնալու անհրաժեշտությունը:

Ի վերջո գործակալությունն իր կանոնադրությամբ ունի հստակ պարտականություններ և անդամ երկրների հետ ստորագրած պայմանագրի համաձայն իր վրա պարտավորություն է վերցրել պաշտպանել նրանց փաստաթղթերի ու տեղեկությունների գաղտնիությունը: Հետևաբար գործակալությունն ունի որոշակի պարտականություն, ինչը պիտի հարգի որպես աշխատանքային շրջանակ:

Մտահոգիչ երևույթը գաղտնի տեղեկություններին տարբեր փորձագետների և հատկապես նման գործերի հետ չառնչվող փորձագետների հասանելիություն ունենալու ձևերն են: Հետևաբար թվում է, որ այս ընթացքը լուրջ վերատեսության կարիք ունի: 

Իրանը որպես գործակալության հանձնառու անդամներից մեկն ակնկալում է, որ գործակալության պատասխանատուներն ուշադիր լինեն գաղտնի տեղեկությունների պաշտպանվածության պարագային:

Այլ դեպքում գործակալության հետ անդամ երկրների համագործակցությունը կարող է կասկածի տակ առնվել: