Եվրոպան անցյալ շաբաթվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i27694-Եվրոպան_անցյալ_շաբաթվա_ընթացքում
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցյալ շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Եվրոպայի անցյալ շաբաթվա մի քանի կարևոր իրադարձությունների քննարկմանը, որոնցից էին անվտանգության բնագավառում Ֆրանսիայի կառավարության գործունեության հանդեպ քննադատությունը, Գերմանիայի Մյունխենում մահաբեր հարձակումը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հետևանքների վերաբերյալ առաջացած մտահոգությունը և Ուկրաինայի արևելքից ծանր սպառազինությունը դուրս հանելու պահանջը: ---------------------
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 11:10 Asia/Tehran
  • Եվրոպան անցյալ շաբաթվա ընթացքում

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցյալ շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Եվրոպայի անցյալ շաբաթվա մի քանի կարևոր իրադարձությունների քննարկմանը, որոնցից էին անվտանգության բնագավառում Ֆրանսիայի կառավարության գործունեության հանդեպ քննադատությունը, Գերմանիայի Մյունխենում մահաբեր հարձակումը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հետևանքների վերաբերյալ առաջացած մտահոգությունը և Ուկրաինայի արևելքից ծանր սպառազինությունը դուրս հանելու պահանջը: ---------------------

Անցյալ շաբաթ՝ Նիսում ահաբեկչական հարձակումից հետո սրվեցին անվտանգության ոլորտում Ֆրանսիայի նախաձեռնությունները: Քննադատների ընդգծմամբ «Եվրո-2016» ֆուտբոլային մրցաշարն ավարտվելուց հետո Ֆրանսիայում անվտանգության հետ կապված քայլերը միանգամից նվազեցին, ինչը հարմար առիթ ստեղծեց ահաբեկիչների համար:

Այդուհանդերձ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անցյալ ուրբաթ օրը պաշտպանեց Եվրոպայի ֆուտբոլային առաջնության ընթացքում ու դրանից հետո անվտանգության ապահովման ուղղությամբ իր կառավարության գործունեությունը և ասաց, որպես ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ մի երկիր Ֆրանսիան կընդլայնի ահաբեկչության դեմ պայքարի հանդեպ իր սպառազինական հովանավորությունը:

Անվտանգության ոլորտում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված մտահոգությանը զուգահեռ նաև մեծացել է ահաբեկչական այս դեպքից հետո այդ երկրի մուսուլմանների դեմ հարձակումների թիվը, որի հետևանքով նաև ավելացել է մտահոգությունը:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն անցյալ չորեքշաբթի օրը արտակարգ իրավիճակի երկարաձգման մասին օրինագիծը Սենատին հանձնելու ժամանակ ազդարարեց Ֆրանսիայում բնակվող մուսուլմանների դեմ հարձակումների վտանգի մասին և ասաց, որ այդ երկիրը դիմագրավելու է ծանր ու երկարատև մի պատերազմ:

Վալսն ակնարկելով ահաբեկչական վերջին հարձակումներին ավելացրել է, որ այսուհետ անկասկած Ֆրանսիան այլ հարձակումների ականատես կլինի:

Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ պիտի պաշտպանել բոլոր ֆրանսիացիներին, այդ թվում մուսուլման քաղաքացիներին ու նրանց մշակույթը:

Ֆրանսիայի վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ Նիսում ահաբեկչական հարձակումը կրկին իսլամատյացության ալիք է ծավալել Ֆրանսիայում ու եվրոպական այլ երկրներում:

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս Դի Մայզերերն անցյալ շաբաթ այդ երկրի «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում ակնարկելով Նիսում իրականացված հարձակմանն ասաց, որ մուսուլման ծայրահեղական խմբեր իրենց քայլերն արդարացնելու համար չարաշահում են կրոնը և այն ինչ առավել մեծ նշանակություն ունի այն իրողությունն է, որ իրենք՝ մուսուլմանները, բացահայտ ու հստակ կերպով հեռու են մնում նման ծայրահեղական գաղափարներից: Նա ասել է, որ մուսուլմանների հանդեպ կասկածամտությունը կարող է վտանգել հասարակական միասնականությունը:

-----------------------

Ռուսաստանը մտահոգված է իր սահմաններին մոտ՝ Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում «փոթորկոտ իրադարձությունների» կապակցությամբ և ուշադիր հետևում է իրավիճակին: Անցյալ շաբաթ լրագրողների հետ զրույցում Կրեմլի մտահոգության մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Հրաչ Մելքումյանը:

---------------------

Անցած շաբաթ Եվրոհանձնաժողովը մի  նամակ հղելով Եվրամիության ղեկավարներին պահանջեց առկախել Պորտուգալիայի ու Իսպանիայի տնտեսական ենթակառույցների բաժնին հատկացվող ֆինանսական օժանդակությունները:

Այսպիսով ԵՄ-ի օրենքներում հստակեցված բյուջեի դեֆիցիտի առավելագույն չափը չհարգելու պատճառով Պորտուգալիան ու Իսպանիան գտնվում են իրենց տնտեսական ենթակառույցներին տրամադրվող օժանդակությունները կորցնելու սեմին:

Եվրոհանձնաժողովի նամակում ընդգծվել է տարբեր անվանակարգերում Պորտուգալիայի պարագային՝ 12, իսկ Իսպանիայի պարագային՝ 60 օժանդակության փաթեթների լիարժեք կամ մասնակի առկախումը: Այս կարգի օժանդակությունները հատկացվում են անդամ երկրների տնտեսական ենթակառույցների բաժնին նպատակ ունենալով վերացնել ԵՄ-ի անդամ երկրների միջև գոյություն ունեցող անհավասարությունները: Սա առաջին անգամ է, որ Բրյուսելն օգտվում է անդամ երկրների բյուջեների կապակցությամբ պատժիչ քայլեր կիրառելու իր լիազորություններից, ինչը մեծացնելու է եվրոպական այս կառույցում լարվածություններն ու տարաձայնությունները:

Ի դեպ, Եվրոգոտու ֆինանսների նախարարները հուլիսի 12-ին գումարած նիստում համաձայնեցին այդ միության բյուջեի դեֆիցիտի սահմանագիծը գերազանցելու պատճառով Իսպանիայի ու Պորտուգալիայի դեմ պատժամիջոցների գործադրմանը: Եվրոգոտու պաշտոնատարների դիտանկյունից Պորտուգալիան և Իսպանիան թերացել են բյուջեի դեֆիցիտը կրճատելու պարտադրանքի հարցում և նրանց բյուջեի դեֆիցիտը գերազանցում է այն չափը, որ թույլատրելի է համարվում տնտեսական ճգնությանը հաջորդած տարիների համար:

ԵՄ-ում բյուջեի դեֆիցիտի թույլատրված չափը Համախռն Ներքին Արատադրության 3 տոկոսն է, մինչդեռ դա 2015 թվականին Պորտուգալիայի պարագային՝ 4.4 տոկոս, իսկ Իսպանիայի դեպքում 5.1 տոկոս է կազմում:

Պորտուգալիան ու Իսպանիան 10-օրյա ժամկետում կարող էին ԵՄ-ի որոշումը փոխելու ուղղությամբ քայլեր վերցնել, սակայն Եվրոհանձնաժողովը գործնականում նախաձեռնողի դերում հանդես գալով և նամակ հղելով ԵՄ-ի ղեկավարներին պահանջել է գործադրման հանձնել այս որոշումը:

--------------------

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդն անցյալ շաբաթ պահանջեց շտապ քայլեր ձեռնարկելով վերջ տալ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու պատճառով ստեղծված անկայունությանը: Լագարդն ուրբաթ օրը հաստատելով, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը ազդել է համաշխարհային տնտեսական աճի վրա, ասել է, որ այս կառույցը նույն պատճառով ընթացիկ տարվա տնտեսական համաշխարհային աճի համար կատարած կանխատեսումը կես տոկոսով նվազեցրել է: Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն լքելու համար Բրիտանիայի ընդունած որոշման հետևանքով առաջացած անվստահությունը պիտի ամենասեղմ ժանկետներում վերացվի: Մեծ Քսանյակի ֆինանսների նախարարների նստաշրջանի սեմին Լագարդը հավելել է. «ԱՄՀ-ի շտապ ու առաջին հորդորն է ինչքան շուտ վերացնել այդ հարցի հետևանքով ծագած անկայունությունը, քանզի լավապես տիրապետում է առևտրական այն պայմաններին ու այն հնարավոր ուղիներին, որոնց միջոցով Բրիտանիան կարող է շարունակել համաշխարհային տնտեսության շրջագծում իր գործունեությունը»:

ԱՄՀ-ն անցյալ չորեքշաբթի օրը հրապարակված վերջին զեկույցում կրճատել է աշխարհում ընթացիկ տարվա ու նաև 2017 թվականի համար կատարած կանխատեսումը և հայտարարել է, որ 2017 թվականին Բրիտանիայի տնտեսական աճը մեկ տոկոս նվազելու է: Զեկույցում ընդգծված է, որ նույնիսկ եթե Բրիտանիան այդ երկրի պարագային առևտրական արգելքներ չգործադրելու ուղղությամբ ԵՄ-ի մյուս 27 անդամների հետ համագործակցության համաձայնության հանգի, ԱՄՀ-ն կրճատում է 2017 թվականին այդ երկրի տնտեսական աճի համար կատարած իր կանխատեսումը, ինչը ուշագրավ անկում կարող է համարվել զարգացած ցանկացող տնտեսության համար: ԱՄՀ-ն նաև 2 տոկոսով կրճատել է 2016 թվականին Բրիտանիայի տնտեսական աճի համար կատարած իր կանխատեսումը:

Ի դեպ, Բրիտանիայի Բրէքզիթի նախարար Դեյվիդ Դեյվիսը տեղեկացրել է, որ 2017 թվականի սկզբից Բրիտանիայի պարագային գործադրման կհանձնվի ԵՄ-ի անդամակցությունից հրաժարվելու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը:

Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թրեզա Մեյը ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ այդ երկիրը հրաժարվում է 2017 թվականին ԵՄ-ում իր հերթական նախագահությունից: Մեյի խոսնակն ընդգծել է, որ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ից հեռանալու բանակցությունների հետ կապված ահռելի աշխատանք ունի կատարելու համար:

------------------------

ԵԱՀԿ-ն անցած ուրբաթ օրը մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում ծանր սպառազինության օգտագործման կապակցությամբ պահանջել է Դոնբասի տարածքից ծանր սպառազինության լիարժեք դուրս բերումը: ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ այս կազմակերպության դիտորդները Դոնբասում Ուկրաինայի կառավարության միջոցով վերահսկվող տարածքում գրադ տեսակի հրթիռներ արձակման 8 կայանք, իսկ ընդդիմության միջոցով վերահսկվող բաժնում էլ նման այլ սպառազինություն են նկատել:

Չնայած մեկ ու կես տարի անցնում է Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից  և Ուկրաինայից բաղկացած Նորմանդիի խմբի միջոցով Մինսկ-2 համաձայնագրի ստորագրումից, սակայն դրա կետերի ազդեցիկ գործադրման համար  հրադադար հաստատվելուց և մեծ ու միջակ տրամաչափի սպառազինությունը որոշ չափով բախման շրջաններից հեռացնելուց բացի այլ քայլ չի վերցվել:

Ուկրաինայի արևելքում բախման տարածքի իրավիճակի շուրջ մտահոգությունները սրվելուն զուգահեռ ԵՄ-ին չանդամակցող վեց երկրներ՝ Նորվեգիան, Ալբանիան, Լիխտնշտայնը, Վրաստանը, Մոնտենեգրոն և Ուկրաինային անցյալ շաբաթ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելու դեմ ի նշան բողոքի միացան Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ-ի շրջափակումներին: