ԵՄ-ը ներկայացրել է տնտեսական առաջարկի փաթեթ
Եվրոհանձնաժողովը տնտեսական բոլոր սեկտորներին է ներկայացրել ջերմոցային գազերի կրճատման մեթոդները փոխելու առաջարկի նոր փաթեթը :
ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոս Սեֆցովիչն ասել է , որ ԵՄ-ն արտանետումների փոխանակման համակարգում բարեփոխումների առաջարկ է ներկայացրել : Բարեփոխումների մասին առաջարկը երկուշաբթի օրը ներկայացվել է անդամ երկրներին : Դա ամրապնդում է 2030 թվականին կլիմայական ու էներգետիկայի նախագծերի նպատակները : Ներկայիս տրանսպորտի բաժինը կազմում է Եվրոպայում ջերմոցային գազերի մեկ քառորդի արտանտետման աղբյուրը , որը համարվում է օդի աղտոտվածության գլխավոր պատճառը :
175 երկրի կողմից Փարիզյան կլիմայական համաձայնագրի կնքումից , նաև հիշյալ համաձայնագրի իրականացման մեթոդների հարցով 195 երկրի մասնակցությամբ Գերմանիայում կլիմայական փոփոխությունների թեմայով նիստի անցկացումից հետո , այսօր ԵՄ-ը սկսել է գործել գլոբալ տաքացման գլխավոր պատճառը համարվող ածխածնի երկօկսիդի արտանետման ծավալների կրճատմանն ուղղված համաձայնության հիմունքով : Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի դանդաղեցնել գլոբալ տաքացման գործընթացը : Համաձայնագիրը ստորագրած երկրներն արտադրում են ջերմոցային գազերի 93 տոկոսը և պատասխանատու են գլոբալ տաքացման երևույթի համար : Եվրոպական շատ երկրներ արդյունաբերական են ու զարգացած և անհերքելի դերակատարություն ունեն ջերմոցային գազերի արտադրման և երկիր մոլորակի ջերմաստիճանը բարձրանալու գործում : Ջերմոցային գազերից ավելի շատ վնասվում են Ասիայում և Աֆրիկայում զարգացող երկրները : Փարիզյան համաձայնագրի ստորագրումից առաջ , վնասատու գազերի արտանետման ու տարածման համար պատասխանատու երկրները ոչ մի ազդեցիկ քայլ չեն կատարել ՝ տուժած երկրներին օգնելու ուղղությամբ : Վտանգ կա , որ վնասակար գազեր արտադրող երկրները տարբեր եղանակներով խույս են տալու Փարիզյան համաձայնագրի իրագործումից : Նման քայլ անդառնալի վնասներ է պատճառելու երկիր մոլորակի և նրա բնակչության համար : Նամանավանդ , որ գլոբալ տաքացման գործընթացն արագացել է : Տվյալների համաձայն , 2015 թվականը ճանաչվել է ամենատաք տարին, վերջին տասնամյակն ամենատաք , իսկ 2015 թվականի մարտ ամիսն ամենատոթ մարտ ամիսն է ճանաչվել : Իսկ անցյալ տարին ակնհայտորեն պակասել էին բևեռային սառույցները : Օվկիանոսների ջրի մակարդակի բարձրացման պատճառով , Հնդկական օվկիանոսում Մալդիվյան շրջանի որոշ տարածքներ և ափամերձ որոշ քաղաքներ ջրի տակ են հայտնվելու և անխուսափելիորեն պետք է ազդեցիկ քայլեր արվեն՝ այս գործընթացը կանխելու համար : Այսօր Եվրոհանձնաժողովը ՝ որպես Եվրամիության գործադիր գլխավոր կառույց , իր տնտեսական առաջարկների փաթեթն է ներկայացրել ՝ ջերմոցային գազերի կրճատմանն ուղղված տնտեսական ու արդյունաբերական գործունեություններին ուղեկցելու համար : Նախագիծը վերջնականապես հաստատվելու դեպքում , կարելի է հույս ունենալ , որ եվրոպական երկրներն ազդեցիկ քայլեր են անելու ջերմոցային գազերի կրճատման ուղղությամբ և արդյունքում ՝ նկատելիորեն պակասելու են աշխարհում ավերիչ ու վնասակար գազերի արտանետման ծավալները: