ԱՊԼ-ի գագաթնաժողովը և Իրանի դեմ Արաբիայի ու Բահրեյնի խեղաթյուրումները
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը երկուշաբթի օրը Մավրիտանիայի մայրաքաղաք Նովակշուտում գումարված Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին առանց անդրադառնալու տարածաշրջանում արյունալի բախումների առաջացման հարցում Ալե Սաուդի գաղտնի դերակատարությանն ու առանց ակնարկելու Իսրայելի հետ Արաբիայի հարաբերություններին, Իրանին մեղադրեց տարածաշրջանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը պաշտպանելու մեջ:
Ալ-Ջոբայրն ասել է, որ Պաղեստինի հարցն ընդմիշտ կմնա ԱՊԼ-ի օրակարգում: Դա ի տես այն բանի, որ սիոնիստների համար Արաբիայի միջոցով ստեղծված անվտանգության գոտին հող է պատրաստել Իսրայելի ոճրագործությունները շարունակվելու համար:
Իրականությունն այն է, որ Արաբիան ոչ մի անգամ Պաղեստինի հարցի կարգավորմանը չի ձգտել:
Նույն քաղաքականությունն է հետապնդվել նաև Սիրիայի պարագային: Արաբիան շարունակ արգելում է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը: Եմենի դեպքում էլ նույն շրջագծում է գտնվում Արաբիայի վարած քաղաքականությունը:
ԱՊԼ-ի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նման նիստերում Արաբիան ճգնաժամերի ու իսլամ աշխարհի բարդությունների հիմնական պատճառներին ու ազդակներին անդրադառնալու փոխարեն փորձում է հաղորդագրություններ հրապարակելով Լիբանանում ահաբեկիչ ներկայացնել իսլամական դիմադրությանը , սադրանքներ մշակել Սիրիայի համակարգը կործանելու համար և կամ տարածաշրջանում պառակտում սերմանելու ուղղությամբ Իրանի դեմ շշուկներ տարածել:
Այդ ընթացքից չեր բացառվում նաև Նովակշութի գագաթնաժոովը: Արաբիայի ԱԳ նախարարը Բահրեյնի ներկայացուցչի ընկերակցությամբ մեծ ջանք գործադրեցին, որպեսզի Իրանին ներկայացնեն, որպես տարածաշրջանում սպառնալիքների ու խնդիրների ազդակը:
Ադել Ալ-Ջոբայրը հավակնել է, որ արաբական երկրների հարցերին Իրանի միջամտությունը և հեղափոխությունը տարածելու ուղղությամբ փորձերը հակասում են բարի դրացիության մասին միջազգային սկզբունքներին և սադրանքներ առաջացնելով մտահոգությունների տեղիք են տալիս:
Բահրեյնի փոխվարչապետ Մոհամմեդ Բեն Համեդ Ալե Խալիֆան նույնպես կրկնեց Իրանի դեմ իր հավակնությունները և ահաբեկչությունը կապեց այն ինչին, որը նա Իրանի միջամտության դիմակայում է անվանել:
Արաբիան ահաբեկչության դեմ պայքարի համար ցուցական կոալցիա է ձևավորել, մինչդեռ Եմենում խաղաղ քաղաքացիները, կանայք ու երեխաներ սպանվում են սաուդական ռազմական ինքնաթիռների ռմբակոծությունների ներքո: Թաքֆիրական գաղափարների տարածման հարցում Արաբիայի վարած քաղաքականությունն ու թույլ տված սխալները պատճառ են դարձել, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը վերագրվեն իսլամին, մինչդեռ ճշմարիտ իսլամը մերժում է նման գաղափարները: Արաբիան պատառ-պատառ է անում իսլամ աշխարհը և նրա վարած քաղաքականությունները լի են հակասություններով և դեմ են իսլամ աշխարհի շահերին և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Սաուդյան Արաբիա իր անտրամաբանական պահվածքով միայն տարածաշրջանում անկայունության սրման պատճառ է դառնում: Սաուդացիների պասիվ արտահայտությունները վկայում են, որ նրանք մխրճվել են տարածաշրջանում իրենց միջոցով ստեղծված ճգնաժամի մեջ և փորձում են որևէ միջոց գտնել փրկվելու համար նման իրավիճակից, սակայն իրենց արարքը սրբագրելու փոխարեն փորձում են կոծկել դրանք:
Այս սխալներն այնքան բացահայտ են, որ ԱՊԼ-ի ղեկավարները նույնսիկ չկարողացան ցուցական համաձայնության հանգել և նրանց երկօրյա գագաթնաժողովն ավարտվեց մեկ օրով: