Եվրոպոլը ահաբեկչական գործողությունների թվի հավելման կապակցությամբ հանդես է եղել հաղորդագրությամբ
ԵՎրոպայի ոստիկանություն ՝ Եվրոպոլը տեղեկացրել է Եվրոպայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար հարյուրավոր ահաբեկիչների պատրաստության մասին:
Եվրոպալը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի համար կռված ահաբեկիչները Եվրոպա են վերադառնում: Եվրոպոլի ընդգծմամբ ահաբեկչական խմբերի անդամներն ու ծայրահեղականներ հաճախ կեղծված կամ իսկական անցագրերով են Եվրոպա մուտք գործում ու դրա համար մարդու թրաֆիկինգով զբաղվող բանդաներին կարիք չունեն: Եվրոպայի ոստիկանությունը ԵՄ-ի քաղաքացի Սիրիայում ու Իրաքում կռվող ահաբեկիչ ծայրահեղականների թիվը 5000 հոգի է կանխատեսել, որոնց շուրջ 1500-ից 1800-ը վերադարձել է Եվրոպա:
Եվրոպայում ահաբեկչական գործողությունների թվի հավելման կապակցությամբ Եվրոպոլի հաղորդագրությունը իմաստ է ստանում Եվրոպայի մեծ երկրներում՝ հատկապես Ֆրանսիայում ու Գերմանիայում իրականացված ահաբեկչական հարձակումների շրջագծում: Ահաբեկչական վերջին գործողության ընթացքում հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում ԻԼԻՊ-ին հարող անձը իր բեռնատարով մխրճվեց բազմության մեջ ու նրանց վրա երթի ենթարկելով սպանեց 84 և վիրավորեց 200 հոգու: Այս օրերին Եվրոպայում ահաբեկչական նման հարձակումներն այլևս երևակայական բնույթ չեն կրում, այլ նկատի առնելով դրանց կրկնվելը եվրոպացի որոշ պաշտոնատարներ այդ թվում Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը բացահայտ կերպով հայտարարել են, որ Ֆրանսիայի ժողովրդի համար ահաբեկչական հարձակումների կողքին ապրելը սովորության է վերածվել:
Հակասական կետն այն է, որ անվտանգության ոլորտի եվրոպական կառույցներն ու պաշտոնատար անձինք այն պայմաններում են ահաբեկչական սպառնալիքների սրման մասին արտահայտվում, երբ ԵՄ-ի որոշ մեծ երկրներ, հատկապես Ֆրանսիան ու Բրիտանիա, ԱՄՆ-ի ու նրա արաբ դաշնակիցների հետ հիմնական դերակատարություն են ունեցել Սիրիայում՝ ԻԼԻՊ-ի, ինչպես նաև թաքֆիրական այլ խմբերի ստեղծման ու հզորացման գործում: Նրանց այդ քայլի արդյունքը Եվրոպայում դրսևորվել է երկու տարբեր ձևով: Առաջինը դեպի Եվրոպա փախստականների ծավալուն ալիքն է, որը ԵՄ-ին կանգնեցրել է հիմնադրման օրից իր դիմագրաված ամենալուրջ մարտահրավերի առջև: Դրա մյուսը պտուղը Եվրոպայում ահաբեկչության տարածումն է իրենց երկրները վերադարձող եվրոպացի թաքֆիրական տարրերի միջոցով: Եվրոպացիներն ու հատկապես ֆրանսիացիները չէին կարող պատկերացնել, որ Սիրիայում ահաբեկչական խմբերի ստեղծմանն ու տարածմանը ցուցաբերած օժանդակության հետևանքները մի օր կարող են վերադառնալ Եվրոպայի կողմը: Իրականության մեջ եվրոպական պետությունները քաղում են Միջին Արևելքում տարածած ահաբեկչության սերմի պտուղները: Փորձը ցույց է տվել, որ ահաբեկչական խմբեր ահաբեկչական հարձակումներում հանդես են գալիս նախաձեռնողի դերում և կարող են ծրագրավորել հարձակման ժամանակն ու գործադրման մեթոդը: Սա պատճառ է դարձել, որ չնայած անվտանգության խիստ նախաձեռնությունների, այդ երկրների անվտանգության կառույցներն ու ոստիկանության ուժերը հաճախ հայտնվեն կատարված գործի դիմաց: Նիսում ու Փարիզում, ինչպես նաև 2016 թվականի մարտին՝ Բրյուսելում, ահաբեկչական վերջին հարձակումները համարվում են ահաբեկչությունը միջոց ծառայեցնելու և դրան լավ ու վատ տեսակների բաժանելու արդյունքը: Արևմուտքցիներն ու նրանց արաբ դաշնակիցերը իրենց շահերի ու նպատակների իրագործման համար թև ու թիկունք են հանդիսացել թաքֆիրական խմբերին ու ահաբեկչական տասնյակ նման այլ խմբերին և դրա արդյունքում հիշյալ խմբերը ուշագրավ մարդուժ ներգարվելով Եվրոպայի կենտրոնում իրականացրել են ահաբեկչական ծավալուն գործողություններ, որոնց իրագործումը շատերը չէին էլ կարող պատկերացնել: