Շեյխ Ղասեմի դատավարությունը՝ Բահրեյնում լարվածությունների սրման ազդակ
Բահրեյնի դատական իշխանությունների կողմից շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմի դատավարության սկսվելն արժանացել է այդ երկրի ժողովրդի ու միջազգային կառույցների աննախընթաց բողոքին:
Մեկ օր նրանից հետո երբ հայտարարվեց, որ շիաների առաջնորդ և Ալե Խալիֆայի իշխանության հալածողական քաղաքականությունների դեմ Բահրեյնի ժողովրդի խաղաղ ընդվզման ղեկավար Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը սկսվելու է չորեքշաբթի հուլիսի 26-ին, այդ երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այդ երկրի տարբեր տարածքներում ու հատկապես Շեյխ Ղասեմի բնակավայրը համարվող Ալ-Դարազում հանրահավքներ կազմակերպելով իրենց նողկանքը հայտնեցին Բահրեյնի թագավորության ցեղապաշտական որոշումների հանդեպ:
Բահրեյնում ժողովրդային բողոքի ալիքի մեծ ծավալի պատճառով անվտանգության ուժեը երկրում անվտանգության հատուկ քայլեր են ձեռնարկել և ձգտում են կանխել բողոքի ալիքի մայրաքաղաք Մանամայում ծավալվելը:
Ալե Խալիֆայի ռեժիմը, որ մի քանի շաբաթ առաջ Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմին զրկել էր քաղաքացիության իրավունքից, հայտարարել է, որ այդ հոգևորականի դատավարությունը սկսվելու է այսօր:
Սա ի տես այն բանի, որ Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը դրան զուգահեռ նաև արձակեց այդ երկրի ընդդիմադիր ամենամեծ խմբավորում՝ «Ալվեֆաղ» հավաքականության լուծարման հրահանգը, ինչն արժանացավ միջազգային հասարակայնության ու հատկապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բողոքին:
Քաղաքական ու կրոնական ակտվիստների դեմ ճնշումների խստացման կապակցությամբ համաշխարհային բողոքներն Ալե Խալիֆայի իշխանության կողմից անտեսվելով Բահրեյնի ռեժիմի ընդդիմադիր հեղափոխական ուժերն էլ ժողովրդին կոչ արեցին այդ երկրի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմի դատավարության դեմ ի նշան բողոքի չորեքշաբթի օրը բողոքի երթեր կազմակերպելով իրենց նողկանքն ու զայրույթը հայտնեն Բահրեյնի թագավորական իշխանության քաղաքականությունների դեմ:
Այս միջոցին Բահրեյնի ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ խիստ կերպով ճնշելու է բողոքի ցանկացած հանրահավաք:
Բահրեյնի շիա հոգևորականության հավաքականությունը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը շիա դավանանքը և նրա օրենքներն ու հոգևորականությանը դատի տալու իմաստով է:
Լիբանանի «Ալ-Ահդ» լրատվական կայքը հաղորդեց, որ աշխարհի հինգ մայրցամաքներից ավելի քան 90 կազմակերպություն, հավաքականություն ու միություն մի հաղորդագրություն հրապարակելով դատապարտել են Բահրեյնում Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Շեյխ Իսա Ղասեմի ու շիա դավանանքի հետևորդերի հանդեպ ցանկացած ոտնձգություն:
Որոշ հաղորդումների համաձայն Բահրեյնի դատարանն այսօր շիա բարձրաստիճան հոգևորական և այդ երկրի ժողովրդի խաղաղ ընդվզման առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմից բացի խափանարարության և արտասահմանյան ու այդ թվում Իրանի գործակալների հետ համագործակցության մեղադրանքով դատելու է մի շարք այլ անձանց:
Այս պայմաններում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ընդգծելով, որ Իրանը պաշտպանում է տարածաշրջանում ու Բահրեյնում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն, ավելացրեց. «Բահրեյնի իշխանությունները եթե պատմությունից դասեր չառնեն ու կրկնեն իրենց սխալները անկասկած տուժելու են, հետևաբար այդ երկրի իշխանավորներն օտարների փոխարեն պիտի հենվեն իրենց ժողովրդի վրա»:
Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը մատնանշելով այն կետը, որ Բահրեյնում ճգնաժամի լուծումը սոսկ քաղաքական է, ասաց, որ Շեյխ Ալի Սալմանի անօրինական ազատազրկմանը վերջ տալը, Շեյխ Իսա Ղասեմի հարգանքի պահպանումը և անվտանգության քայլերի դադարեցումն անհրաժեշտ են Բահրեյնում քաղաքական լուծման համար: