Տնտեսական հանդես
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28009-Տնտեսական_հանդես
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցյալ շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր լուրերի քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 09:00 Asia/Tehran
  • Տնտեսական հանդես

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցյալ շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր լուրերի քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Անցյալ շաբաթ Թեհրան ուղևորվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: ՀՀ էներգետիկայի նախարարը Թեհրանում հանդիպում ու զրույց ունեցավ Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի, նավթի և արդյունաբերության և հանքերի ու առևտրի նախարարների հետ: Մեր հաղորդման ընթացքում ամփոփ հայացք կնետենք այս այցին ու դրա շրջանակներում կայացած հանդիպումներին:

Նշելով որ, Երևանի հետ տնտեսական հարաբերությունների հարցում Թեհրանը սահմանափակություններ նկատի չունի ՀՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի առաջին տեղակալն ասաց, որ պիտի անհապաղ վերսկսել Թեհրան-Երևան բանկային հարաբերությունները:

Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Մշակութային և քաղաքական ոլորտներում Իրանն ու Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունեն, ինչը անցնող տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելության շնորհիվ»:

Հույս հայտնելով, որ Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի Իրան կատարած այցը կնպաստի տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Մշակութային ու քաղաքական երկկողմ հարաբերությունների օրինակով պիտի ամրապնդվեն նաև տնտեսական երկկողմ հարաբերությունները»:

Հանդիպման ընթացքում նշելով որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Իրանը բնութագրել է որպես բարեկամ երկիր ու հավելել է.«Տարբեր խնդիրների հանդիպելիս մենք շարունակ զգացել ենք Իրանի կողմից դրսևորվող բարիացակամությունը»:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն էլ Լևոն Յոլյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հատկապես արդյունաբերության, հանքերի ու առևտրի բաժնում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումը:

Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն Թեհրանում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Համատեղ ներդրման ու առևտրի ընդլայնումն ապահովում է երկու երկրի շահերը և Իրանը ցանկանում է բոլոր բնագավառներում ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը»:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն էլ հանդիպման ժամանակ ասաց. «Հայաստանը, որպես ԵԱՏՄ-ի անդամ և Իրանի հետ ցամաքային սահման ունեցող երկիր կարող է լավ հնարավորություն ստեղծել, որպեսզի իրանական արտադրությունն առանց որևէ մաքսատուրքի այդ միության անդամ երկրների շուկաներ դուրս գա»:

«ԻԻՀ-ն ամենածանր պայմաններում ու այն պահին երբ Հայաստանն օժանդակության կարիք է ունեցել կանգնել է նրա կողքին և Հայաստանն այդ պատճառով երախտապարտ է Իրանի կառավարությանն ու ժողովրդին», -ասել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը Իրանին հիշելով, որպես Հայաստանի բարեկամն ու ռազմավարական գործընկերը:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը Թեհրանում հանդիպեց նաև ԻԻՀ նավթ նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ:      

Հանդիպումից հետո Իրանի նավթի նախարարը լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ 2018 թվականին դեպի Հայաստան արտահանվող Իրանի գազի ծավալները ներկայիս 1 միլիոն խմ-ից կավելանա 3 միլիոն խմ-ի:

Նա հայտարարել է, որ նաև կմեծանան Թեհրան-Երևան էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասաց.-«Հանդիպման ընթացքում քննարկվել է իրանական գազը Հայաստանի ճանապարհով տեղափոխելու հարցերը»:

Նրա խոսքերով այն բանից հետո երբ Իրանը առաջարկ ներկայացրեց իրանական գազը դեպի Վրաստան տեղափոխելու նպատակով ստեղծել մի նոր կազմակերպություն, Հայաստանը ողջունելով առաջարկը ներկա եղավ բանակցություններին:

Զանգանեն հստակեցրել է, որ բանակցությունների ընթացքում որոշվել է Հայաստանին գազ վաճառելու և Հայաստանի վրայով գազ արտահանելու պայմանագրերը ձևակերպվեն հենց այս կազմակերպություն միջոցով:

Հայաստանին գազ մատակարարելու ծավալների ավելացման մասին ներկայացված առաջարկի վերաբերյալ Իրանի նավթի Նախարարն ասաց.-«Հայաստանյան կողմը գազի արտահանման ծավալների ավելացման առաջարկը ներկայացրել է ապագայի համար, որով 2018 թ.-ին ներկայիս 1 միլիոն խմ գազի արտահանման ծավալները կբարձրանան 3 միլիոն խմ.-ի»: 

Հիշեցնենք, որ Հայաստանի միջոցով Իրանից գազի ներկրումը սկսվել է 2009 թվականից: Թեհրանն ու Երևանը վերջերս ստորագրեցին Իրանի ու Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման 400 կիլովոլտ երրորդ գծի կառուցման պայմանագիրը:

------------------------  

Իրանի ճանապարհների պահպանության միջազգային բեռնափոխադրումների ու տարանցման գրասենյակի գերատեսուչը տեղեկացրել է Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների ու տարանցման միջանցքի համաձայնագրի փաստաթուղթը ստորագրելու մասին:

Իրանի ճանապարհների պահպանության միջազգային բեռնափոխադրումների ու տարանցման գրասենյակի գերատեսուչ և Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների ու տարանցման միջանցքի համաձայնագրի փաստաթղթի մշակման փորձագիտական բանակցություններում իրանական պատվիրակության նախագահ Մոհամմեդ Ջավադ Աթրչիանն ասել է, որ Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան ու Հունաստանը Սոֆիայում կայացած նիստում եզրակացրել են այս համաձայնագրի փաստաթղթի նախագիծը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պարսից ծոց-Սև ծով միջազգային փոխադրության ու տարանցման միջանցքը որպես բեռնափոխադրումների բազմակողմ միջանցք, սկիզբ է առնում Իրանի հարավային նավահանգիստներից և անցնելով Իրանի հյուսիսային սահմաններից, Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով  միանում է Վրաստանում գտնվող Փոթի և Բաթումի նավահանգիստներին:

Իրանական արտադրանքներն այնուհետև Բուլղարիայում գտնվող Վարգաս նավահանգստի միջոցով անցնելու են Հունաստան  ու եվրոպական այլ երկրներ:

--------------------------------

ԻԻՀ ԱԳ նախարարը Աֆրիկայի մայրցամաք կատարած իր հերթական շրջայցի առաջին փուլում կիրակի օրը ժամանեց Նիգերիա:

Աֆրիկյան շրջայցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին ընկերակցում է տնտեսական ու քաղաքական մի պատվիրակություն:

Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը Նիգերիա, Գանա, Կոնակերյան Գվինիա և Մալի կատարած ուղևորությունների ընթացքում հանդիպում ու զրույց կունենա այդ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների հետ:

Աֆրիկյան 4 երկրներ ԻԻՀ ԱԳ նախարարի այցը կավարտվի ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

ԻԻՀ ԱԳ նախարարի Աֆրիկա կատարած ուղևորությանը զուգահեռ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարեց, որ Իրանի առևտրական ու տնտեսական 35 ընկերությունների ներկայացուցիչներ տնտեսական պատվիրակության կազմում գործուղվել են Աֆրիկա: Պատվիրակության անդամները աֆրիկյան շրջայցի ժամանակ ընկերակցելու են ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին և հանդիպում և զրույց են ունենալու աֆրիկյան այդ չորս երկրի առևտրականների, ներդրողների, տնտեսական ոլորտի գործարարների ու պատասխանատուների հետ: Պատվիրակության կազմում են ենթակառույցային, ինչպես նաև նավթի, գազի ու պետրոքիմիայի, հանքային պաշարների, սննդամթերքի, առողջապահական նյութերի ու դեղորայքի բաժիններում աշխատող ընկերություններ:

--------------------------

Իրանին է վստահվել աշխարհում խավիարի ստանդարդի մշակման պատասխանատվությունը:

Այս շրջագծում և խավիարի արտադրման ծավալների մեծացման համար Իրանում ընդլայնվելու է խավիարային ձկների մշակման կենտրոնները:

Խավիարի արտադրման, փաթեթավորման ու ներկայացման համաշխարհային ստանդարդները մշակվելու են իրանցի փորձագետների ջանքերով: Այս նախագծի պատասխանատուների հայտարարության համաձայն, այսուհետ համաշխարհային շուկա ներկայացվող ցանկացած տեսակի խավիար պիտի համապատասխանի Իրանի կողմից մշակված ստանդարդներին: