Ճանաչենք իսլամը (94)
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28036-Ճանաչենք_իսլամը_(94)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը: Անշուշտ իսլամի մարգարեի կյանքի քննարկումը երկար ժամանակ է պահանջում, այդուհանդերձ մենք փորձել ենք անդրադառնալ նրա կյանքի առավել կարևոր դրվագներին: Մեր այսօրվա զրույցի թեման իսլամի մեծահարգ մարգարեի կյանքի վերջին դրվագն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 11:04 Asia/Tehran
  • Ճանաչենք իսլամը (94)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը: Անշուշտ իսլամի մարգարեի կյանքի քննարկումը երկար ժամանակ է պահանջում, այդուհանդերձ մենք փորձել ենք անդրադառնալ նրա կյանքի առավել կարևոր դրվագներին: Մեր այսօրվա զրույցի թեման իսլամի մեծահարգ մարգարեի կյանքի վերջին դրվագն է:

Վերադառնալով Հաջի ուխտագնացությունից հետզհետե Աստծո մարգարեի մոտ երևան են գալիս հիվանդության նշաններ: Մարգարեն գիտեր, որ շուտով պիտի ավանդի իր հոգին: Մարգարեի կյանքի վերջին տարում մի օր դառնալով Հազրաթ Ալիին ասում է. «Գաբրիելն ամեն տարի մեկ անգամ Ղուրանը կարդում էր ինձ համար, բայց այս տարի երկու անգամ կարդաց: Դրա պատճառը միայն կարող է այն լինել, որ սա իմ կյանքի վերջին տարին է: Ով Ալի, ես թույլատրված էին ընտրություն կատարել աշխարհիկ գանձերի ու այդտեղ հավերժանալու և Արարչին հանդիպելու և դրախտում հավիտենական կյանք ունենալու միջև, իսկ  ես ընտրեցին Արարչին ու դրախտը»:

Կյանքի վերջին օրերին մարգարեն շարունակ խորհում էր: Նկատում էր, որ մեծ թվով  մարդիկ իսլամ են ընդունել, սակայն դեռ նրանց սրտերում խոր հավատք գոյություն չունի և խմբավորումների մեջ մտնելն ու փառամոլությունը կարող է դեպի կործանում տանել հասարակությունն ու ժողովրդին և նրանց վերադարձնել խավարամտության շրջանը: Նա մտահոգված էր իրենից հետո իսլամի նորահաստատ ժողովրդի ճակատագրով: Հիշեց, որ Օհոդի պատերազմում թշնամին մուսուլմանների շարքերը պառակտելու համար ժողովրդի մեջ տարածեց մարգարեի սպանվելու լուրը: Դա զորքի հոգեկանը թուլանալու և ոմանց փախուստի պատճառ դարձավ:Իսլամի ապագա ճակատագրի հանդեպ մտահոգությունը մարգարեին մղում էր կյանքի վերջին օրերին ժողովրդին հիշեցնել այն ինչը, որ անհրաժեշտ է իսլամ ժողովրդի հավերժացման համար ու նրանց զգուշացնել իրենից հետո գործադրվող սադրանքների մասին: Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, մարգարեն իր Հաջի վերջին ուխտագնացության ժամանակ Մեքքայից վերադարձող մուսուլմանների հոծ բազմության առջև Ալիին իր կտակակատարն ու փոխանորդը ներկայացրեց և ժողովրդին կոչ արեց նրան հետևելով հարթել իրենց երջանկության ուղին: Հիմա արդեն ամիսներ անցել էին այդ իրադարձությունից և մարգարեն կյանքի վերջին օրերն էր ապրում: Իսլամը գրեթե տարածվել էր  Արաբիայի ողջ տարածքում: Բայց մարգարեն դեռ վտանգ էր զգում հռոեմացիների կողմից, քանզի նրանք շարունակ հյուսիսից սպառնում էին մուսուլմաններին: Ուրեմն մարգարեն զորք է հավաքում և Օսամա Էբն Զեյդին Հռոմի ճակատ մեկնող զորքի հրամանատար է նշանակում: Թեև մարգարեի աջակիցների ու գաղթականների մեջ կային առավել տարեց ու հայտնի անուններ, սակայն մարգարեն զորքի հրամանատարությունը վստահում է 20-ամյա Օսամային: Մարգարեն կյանքի վերջին օրերին կատարած այդ ընտրությամբ ապացուցում է, որ հասարակական ու քաղաքական դիրք զբաղեցնելու և նույնիսկ հասարակության առաջնորդի ղեկավարի դերում հանդես գալու համար կարևոր չեն տարիքն ու համբավը, այլ անհատի արժանավորությունն ու կարողությունները: Հետևաբար բոլորին հրահանգում է հետևել Օսամային: Մարգարեն շարունակ իր մերձավորներին հորդորում էր չհրաժարվել նրա հաստատած ավանդույթներից, Աստծո կրոնում նորամուծություն չկատարել և հարգել իր գերդաստանի սրբությունը:Երբ մարգարեն հայտնվեց հիվանդության մահճակալում, մարդիկ հավաքվելով մզկիթներում, սկսեցին սգալ ու արտասվել մարգարեի կորուստի պատճառով: Ոմանք էլ սխալ համոզումներից ելած հերքում էին մարգարեի մահը: Մարգարեն Ալիին ու Ֆազլ Էբն Աբբասին  խնդրում է բռնել իր ձեռքը և նրան օգնել որպեսզի մզկիթ գնա: Մարգարեն տեղավորվելով մզկիթի բեմում նախ փառաբանում է Աստծուն և ապա ասում է. «Ով մարդիկ, ի՞նչն է ձեզ մղել որպեսզի հերքեք ձեր մարգարեի մահը: Միթե մահը չի հաղթելու ինձ ու ձեզ՝ բոլորիդ: Եթե որոշված լիներ որևէ մեկը հավերժական լինի, ես ընդմիշտ կմնայի ձեզ մոտ: Իմացեք որ ես միանալու եմ իմ Արարչին, մինչդեռ ձեզ մոտ ավանդ եմ թողնում հիշատակներ, որոնց ապավինելու դեպքում երբեք չեք մոլորվի: Դրանք են ձեր ձեռքում գտնվող Աստծո գիրքը, որ ընթերցում էք գիշեր ու ցերեկ, իմ մաքրակենցաղությունն ու իմ գերդաստանը, որոնց նկատմամբ հարգանք պիտի ունենաք»:Դա մարգարեի ներկայությամբ գումարված վերջին նիստն էր: Մարգարեն այդ օրն էլ կրկին ուրվագծեց իսլամ ժողովրդի ապագա ուղին: Նա իր շուրջ հավաքվածներին ասաց. «Ով մարդիկ իմացեք, որ ինձանից հետո ուրիշ մարգարե չի գալու ու իմ ավանդույթներից հետո ուրիշ ավանդույթ չի հաստատվելու: Ով մարգարեության հավակնություն կատարեց, դա նրա սեփական հավակնությունն է լինելու և արժանի է դառնալու դժոխքին: Ով մարդիկ հաստատեք բարին, մի ցրվեք ու մնացեք մուսուլման, որպեսզի հավիտենական կյանք ունենաք»:

-------------------------

Ի վերջո վրա հասավ այն դառն ու ցավալի օրը: Մարգարեն հիվանդ պառկած էր մահճակալում ու ամեն պահ նրա վիճակն ավելի էր ծանրանում: Երբեմն փակում էր աչքերն ու ուշագնաց էր լինում և երբ ուշքի էր գալիս ժողովրդին իր վերջին կտակն էր ուղղում: Նրա կողքին էր գտնվում Ալին: Հասանն ու Հոսեյնը կանգնեցին և արտասվելով մոտեցան մարգարեին ու սեղմվեցին նրան: Ալին փորձեց նրանց հեռացնել: Մարգարեն բացեց աչքերն ու ասաց. «Սիրելի Ալի, թող նրանց հոտն առնեմ ու նրանք էլ իմ հոտն առնեն: Նրանցից պաշար ստանամ ու նրանք ինձանից պաշար ստանան»: Մարգարեի կողքին ՝ նրա սիրասուն դուստրը՝ Ֆաթեման, աչքերը հառած հորն արտասվում էր: Նա դեռ հույս ուներ, որ կյանքի արևը մեկ անգամ էլ կփայլի մարգարեի աչքերում: Նայում էր հորն ու ասում էր. «Բարության անձրևը քո գոյության շնորհիվ էր տեղում ու առաջնորդության Արեգակը փայլում էր քո աչքերի հորիզոնում: Դու որբերի ու անխնամակալ կանանց խնամատարն էիր»: Մարգարեն լսեց սիրելի դստեր ձայնն ու բացեց աչքերը: Նրանց հայացքները հանդիպեցին և նա շշուկով ասաց. «Աղջիկս այդպես մի ասա: Կարդա այս այան. «Մոհամմեդը միայն մարգարե է, որից առաջ էլ եղել են մարգարեներ: Արդյոք եթե նա մահանա կամ սպանվի, դուք պիտի նահանջեք»:Այս այայի գլխավոր ուղերձն այն է, որ մարգարեից հետո ժողովուրդը պիտի շարունակեն նրա ճամբան և վերադարձ չկատարեն դեպի խավարամտության մութ շրջանը:Մարգարեի մերձավորների վիշտը կրկնապատիկ էր դառնում նկատելով, որ բարության մարգարեն կյանքի վերջին պահերին էլ խորհում է իրենց երջանկության ու բախտավորության մասին:Այդ պահին մարգարեն Ալիին խնդրեց մոտենալ: Ալին կատարեց մարգարեի խնդրանքը: Մարգարեն առանձին կերպով որոշ բաներ շշնջաց Ալիի ականջում: Երբ Ալիին հարցրին, թե մարգարեն քեզ ի՞նչ ասաց, Ալին պատասխանեց. «Մարգարեն գիտության հազար դռներ բացեց իմ դիմաց, որոնցից յուրաքանչյուրը հանգում է հազար այլ դռների»:Ի վերջո ցավալի դեպքը պատահեց լուսնային հիջրեթի 11-րդ տարվա սաֆար ամսվա 28-ին: Երբ մարգարեն վախճանվեց Ալին ասաց. «Մարգարեի մահն այնպիսի ծանր վիշտ կուտակեց իմ սրտում, որ չեմ ենթադրում նույնիսկ լեռները կկարողանան դա կրել»: Ալին արցունքով աչքերով ու ցավոտ սրտով լվաց մարգարեի մարմինը: Ապա բացեց նրա երեսն ու ասաց. «Իմ հայրն ու մայրը քեզ մատաղ: Մաքուր ապրեցիր ու մաքուր էլ հեռացար աշխարհից: Քո մահով վերջ գտավ մարգարեության շարջանը, որը մյուս մարգարեներից հետո շարունակվել էր: Այնպիսի բարձր դիրք գրավեցիր, որ արժանի դարձար Աստծո ողջույնին ու այնքան ողջախոհ էիր, որ բոլոր մարդիկ քեզ համար հավասար էին: Իմ հայրն ու մայրը քեզ մատաղ: Արարչի մոտ հիշիր նաև մեզ ու բարեխոսիր մեզ համար»: Ապա խոնարհվեց ու վերջին անգամ համբուրելով Աստծո առաքյալի լուսավոր դեմքը, դա ծածկեց:Մարգարեի դիակի վրա աղոթք կարդաց Ալին և ապա ժողովրդին ասվեց, որ խումբ-խումբ աղոթեն մարգարեի դիակին, որից հետո Աստծու վերջին առաքյալի մաքուր մարմինը հանձվեց հողին:

--------------------

Իսլամի մեծահարգ մարգարեն առաջնորդող կերոն էր, որ Աստված դա վառեց մարդկության ճամբին, որպեսզի նրանց մեկ անգամ ընդմիշտ ցույց տա դեպի երջանկություն ու դժբախտություն տանող ուղիները: Այն ժամանակներում, երբ բոլորը կորած էին խավարի մեջ ու մխրճված էին չարության ճահճուտում, նա մարդկությանը զարթոնքի ու փրկության կոչեր ուղղեց: Այդ ճամբին տառապանքներ կրեց, սակայն չտատանվեց ու չհանձնվեց: Նա Արեգակի նման փայլեց խավարում ու դեռ նրա շողերը շարունակում են լույս սփռել ամեն տեղ: Ինչպես Աստված է Ղուրանում ասում. «Ով մարգարե, մենք քեզ վկա նշանակեցինք, ուղարկեցինք, որ ավետիս հնչեցնես ու նախազգուշացնես և Աստծո հրահանգով մարդկանց դեպի նրան առաջնորդես ու քեզ լուսավոր կերոն դարձրինք»:Թեև երկար ժամանակ անցնում է մարդկության այդ մեծ ուսուցչի վախճանումից, սակայն նրա ցույց տված ուղին հավերժական ու մնայուն է և անկասկած մարդկության այսօրվա և ապագայի սերունդները նրա վեհ ուսուցումների կարիքը զգալու են: