Իրավիճակը Հայաստանում շարունակում է լարված մնալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28087-Իրավիճակը_Հայաստանում_շարունակում_է_լարված_մնալ
Իրարամերժ լուրեր են հաղորդվում Հայաստանում պատանդառության դեպքի հետ կապված : Որոշ աղբյուրներ հաղորդում են Երևանում հակակառավարական բողոքի ակցիաների ու անհանդարտությունները շարունակվելու մասին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 14:22 Asia/Tehran
  • Իրավիճակը Հայաստանում շարունակում է լարված մնալ

Իրարամերժ լուրեր են հաղորդվում Հայաստանում պատանդառության դեպքի հետ կապված : Որոշ աղբյուրներ հաղորդում են Երևանում հակակառավարական բողոքի ակցիաների ու անհանդարտությունները շարունակվելու մասին :

Երևանյան մամուլը չորեքշաբթի օրը հաղորդել է Սերժ Սարգսյանի կառավարության ևս 30 ընդդիմադիրների ձերբակալման մասին : Հուլիսի 27-ին , Ինտերֆաքս գործակալության հաղորդմամբ , ընդդիմադիրները մտադիր են եղել ոստիկանության շենքի դիմաց բողոքի ցույցեր անցկացնել :

Փորձագետների համոզմամբ , ոստիկանական ուժերի և ընդդիմադիրների միջև բախումների տևակայումը վկայում է  այն մասին , որ վերջիններս վճռականորեն ցանկանում են ծնկի բերել իշխանություններին : Մինչդեռ , կառավարության ընդդիմադիրները մեծ թիվ չեն կազմում և չի թվում , թե նրանք կարող են հաջողել իրենց ծրագրում :

2013 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում , Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ երկրի նախագահ վերընտրվեց : Նա շահել էր ձայների ավելի քան 58 տոկոսը և այդպիսով կարողացել էր առաջ անցնել մյուս թեկնածուներից : Կարևոր է այն հանգամանքը , որ այս շրջանին հավաքած ձայները թվով գերազանցում էին ընտրությունների նախկին շրջանի ձայներին : Այնուամենայնիվ , ընդդիմադիրների մի մասը ձայների ամփոփման հաջորդ օրը սկսեց բողոքել ՝ փորձելով կառավարությանը պարտադրել հրաժարվել : Այս գործընթացը շարունակվելով , Երևանում բողոքի ակցիաներ անցկացվեցին , իսկ վերջին պատանդառության դեպքն ավելի է խորացրել ճգնաժամը :

ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանի կառավարությանը դեմ զինված խումբը հուլիսի 17-ին , գրոհելով մայրաքաղաքի ոստիկանակության պարեկա-պահակայաին ծառայության գունդի տարածքը , պատանդ վերցրեց մի քանի ոստիկանների : Զինյալները մի քանի բեռնատար մեքենաներով փակել էին ոստիկանության շենքի մուտքը ՝ իրենց ձեռքն առնելով տարածքի վերահսկողությունը : Պատանդառուները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին , հատկապես «Նոր Հայաստան» շարժման ղեկավար՝  Ժիրայր Սեֆիլյանին , ով ձերբակալվել է հունիսի 20-ին ՝ իշխանության դեմ քայլեր ձեռնարկելու , պետական մի քանի շենքերի գրավման մեղադրանքով :

Սարգսյանի կառավարությունը կործանելու համար տարվող լուրջ քայլերով հանդերձ , թվում է , թե ընդդիմադիրները վճռակամ են այդ հարցում : Դա այն դեպքում , երբ նոր պայմաններում , ցանկացած ժողովրդական ընդվզում կարող է սպառնալ երկրի անվտանգությանը : Նամանավանդ , որ ԼՂ հակամարտության կարգավորումը դրված է Երևան-Բաքու պետայրերի աշխատանքային օրակարգում , իսկ բողոքները կարող են սպառնալիք հնչել Սարգսյանի կառավարության դեմ :