Ֆուադ Մաասումի իրատեսությունը և Բարեզանիի անիրատեսությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28192-Ֆուադ_Մաասումի_իրատեսությունը_և_Բարեզանիի_անիրատեսությունը
Հակադարձելով Իրաքից Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանն ուղղված որոշ ջանքերին , Իրաքի նախագահն ասել է .-«Մենք ՝ քուրդես ի՞նչ հիմքերով ենք խոսում Քուրդստան երկիր ձևավորելու մասին» :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 08:55 Asia/Tehran
  • Ֆուադ Մաասումի իրատեսությունը և Բարեզանիի անիրատեսությունը

Հակադարձելով Իրաքից Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանն ուղղված որոշ ջանքերին , Իրաքի նախագահն ասել է .-«Մենք ՝ քուրդես ի՞նչ հիմքերով ենք խոսում Քուրդստան երկիր ձևավորելու մասին» :

Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար ՝ Մասուդ Բարեզանին մերթ ընդ մերթ և տարբեր առիթներով , խոսում է Քուրդստանի անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Հարց , որին համաձայն չեն նույնիսկ քուրդերը և հաշվի առնելով առկա բոլոր հնարավորությունները և անկանխատեսելի հետևանքները , չեն ողջունում այդ առաջարկը : Իրաքի քուրդ կարևոր դեմքերը մշտապես բացասական դիրքորոշում են ունեցել Բարեզանիի նկատմամբ , իսկ Իրաքի Քուրդստանի անկախությունն ՝ այդ երկրի քուրդերի իրավունքների պաշտպանության համար վստահելի հնարավորություն չեն գնահատում : Իրաքի նախագահը ևս բազմիցս քննադատելով Քուրդստան երկրի ձևավորման գաղափարը , նշել է .-«Այս հարցում պետք է հաշվի առնել անկախ երկրի ձևավորման մեխանիզմները , նաև նրա կառավարումը , արտաքին հարաբերությունները և ժողովրդավարության սկզբունքները» : Ֆուադ Մաասումի խոսքերով , Իրաքից Քուրդստանի անջատումը և մի այլ երկրին միանալը , նոր աղետ է ծնելու : Իրաքի Քուրդստանի տարածքի ներկա իրավիճակը ՝ նպատակների իրականացման հարցում Մասուդ Բարեզանիին լուսավոր հեռանկար չի խոստանում : Դա պայմանավորված է ԻԼԻՊ կոչվող սպառնալիքով և քաղաքական ու տնտեսական ճգնաժամային իրավիճակով : Իրաքի Քուրդստանը շուրջ մեկ տարի է քաղաքական լարված վիճակում է գտնվում : 2015 թվականի օգոստոսի 19-ից ի վեր ՝ Մասուդ Բարեզանիի օրինական ղեկավարության շրջանն ավարտվելով , տարածքը տնտեսական ու քաղաքական լարվածության մեջ է եղել , ինչը թեժացնում է բողոքի կրքերը : Անցյալ տարվա ընթացքում , ծավալվել են ներքին տարաձայնությունները : Բարեզանիի նախագահության օրինական շրջանն ավարտվելով ՝ղեկավարության հարցը չկարգավորվելը , վկայում է քրդական տարբեր խմբերի միջև տարաձայնությունների առկայության մասին : Դա ապացուցում է , որ հանրաքվեի մասին խոսելիս , Բարեզանին հաշվի չի առել քրդերի հարյուր տոկոսանոց միասնությունը , միաձայնությունը և համագործակցությունը : Բացի դրանից , Իրաքի նկատմամբ տարածաշրջանային ու միջազգային կողմնորոշումն է ՝ օրինական ու մի դրոշի ներքո տարածքային ամբողջականության ու միատարրության պահպանումը :

Իրաքի կենտրոնական իշխանությունից անջատվելու հարցում , իրատեսական են հնչում   Քուրդստանի ապագայի  համար արտաքին հարաբերությունների ու ժողովրդավարության սկզբունքների կապակցությամբ Ֆուադ Մաասումի մտահոգությունը :

Հանրաքվեի մասին ներկայացված թեմաների դեմ ներքին ու արտաքին դիրքորոշումը , ճանապարհ չի հարթելու Բարեզանիի համար ՝ իր նախագծերն իրականացնելու համար : Բարեզանին այնպիսի հանգամանքներում է անհնարին հիմքերի վրա ծրագրեր մշակում , երբ Իրաքի ներկա իրավիճակը քրդերի համար նպաստավոր է : Քուրդերը դեր ունեն Իրաքի Սահմանադրության մշակման գործում և կարող են այդ շրջագծում իրենց իրավունքներն ունենալ : Ջալալ Թալեբանիի խոսքերով , քուրդերը քվեարկել են Սահմանադրության օգտին և որոշել են հետևել դրան : Սահմանադրության օգտին է քվեարկել քրդերի 95 տոկոսը , որը կարևորում է Բաղդադում կենտրոնական իշխանության հետևելով ֆեդերալ  համակարգի առկայությունը :