Ռուսաստանի 40-օրյա զորավարժությունը Տաջիկստանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28249-Ռուսաստանի_40_օրյա_զորավարժությունը_Տաջիկստանում
Ռուսաստանի բանակի մամլո ծառայությունը տեղեկացրել է Տաջիկստանում ու այդ երկրի որոշ տարածքներում ՀՕՊ 40-օրյա զորավարժության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 14:06 Asia/Tehran
  • Ռուսաստանի 40-օրյա զորավարժությունը Տաջիկստանում

Ռուսաստանի բանակի մամլո ծառայությունը տեղեկացրել է Տաջիկստանում ու այդ երկրի որոշ տարածքներում ՀՕՊ 40-օրյա զորավարժության մասին:

Այս զորավարժությունը ավելի քան 800 ռազմական ջոկատների մասնակցությամբ շարունակվելու է շուրջ 40 օր և իրականացվելու է Տաջիկստանում ու Ռուսաստանի տարածքի որոշ բաժիններում:

Ասվում է, թե Ռուսաստանի բանակի կենտրոնական բաժնի ՀՕՊ-ի հրետանային զորաբաժանման ավելի քան 3000 զորայիններ մասնակցում են միաժամանակ Ռուսաստանի Աստրախանում, Օրենբուրգում ու Չելյաբինսկում ու նաև Տաջիկստանի որոշ տարածքներում անցկացվող զորավարժությանը:

Ռուսաստանն ու Տաջիկստանը մի առ ժամանակ առաջ ահաբեկչության դեմ զորավարժություն էին կազմակերպել:

Այդ զորավարժության ընթացքում Տաջիկստանի ու Ռուսաստանի զինված ուժերը Տաջիկստանի բանակի ցամաքային ուժի տեղակալի և Ռուսաստանի 201-րդ ռազմաբազայի ռուս հրամանատարի համատեղ գլխավորությամբ արտասահմանյան ծայրահեղական ուժերի ցանկացած հարձակմանը դիմակայելու համատեղ վարժություններ կատարեցին և երկու երկրի համատեղ զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ Տաջիկստանի սահմաններում «t-95» տեսակի ռմբարկուներ կիրառվեցին:

Այս զորավարժության նպատակն էլ ահաբեկչության դեմ պայքարը և արտակարգ իրավիճակներում ահաբեկչական խմբերի դեմ անհրաժեշտ գործնական քայլերի կիրառումն է:

Իրականության մեջ Տաջիկստանի հարավային տարածքները սահմանակից են Աֆղանստանի հյուսիսային տարածքներին ու վերջին ամիսներին Թալիբների ու ԻԼԻՊ-ի ակտիվացումն անվտանգության շուրջ մտահոգություններ են առաջացրել Աֆղանստանի սահմաններից այն կողմ:

Այս անապահովությունների դեմ պայքարի նպատակով և Ռուսաստանի ու Տաջիկստանի համատեղ զորավարժությունների շրջանակներում ռուսական կողմը «Ռուսլան» տեսակի փոխադրական ինքնաթիռներից բացի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե է փոխադրել վարչական շարժական կայաններ ու կապի ավտոմատ համակարգեր: Այս համակարգերը ռազմական ջոկատների միջև պատգամի փոխանակման հնարավորություն ստեղծելուց բացի նաև հող են պատրաստում զորավարժության հրամանատարության ուղերձների ու հրամանների փոխանցման և երկու երկրի զորայինների քայլերի համադրման համար:

Բացի այդ երկու երկրի զորավարժություններին մոտոռային հետիոտն ուժերի, տանկերի ու հրետանու ներկայությունը վկայում են Մոսկվա-Դուշանբե ռազմական ու անվտանգության ոլորտում համագործակցությունների անհրաժեշտությունն ու նշանակությունը:

Հատկապես որ Աֆղանստանի հետ Տաջիկստանի բնական ու հիմնականում լեռնային սահմանները ընդգծում են տաջիկ սահմանապահ ուժերի օպերատիվ պատրաստվածության, ինչպես նաև Ռուսաստանի զորայինների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը, որը նպատակ ունի կանխել Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ անապահովության ներթափանցումը:

Հետևաբար հիմնականում թշնամու գործողությունները կանխելու և չեզոքացնելու նպատակով իրականացվող Ռուսաստանի ու Տաջիկստանի համատեղ զորավարժությունները վերջին շրջանում ուշագրավ չափերով հավելում են կրել:

Դրան զուգահեռ Տաջիկստանի ու Ռուսաստանի պաշտպանական, ռազմական ու անվտանգության ոլորտներում համագործակցությունն ինքնին հող է պատրաստում քաղաքական, տնտեսական ու տեղեկատվական այլ բնագավառներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար: դա ի տես այն բանի, որ տարածաշրջանի զարգացումների ընթացքը և Աֆղանստանում ու նույնիսկ Պակիստանի պես հարևան երկրներում անապահովության տարածումը, նաև այդ անապահովությունը հարևան երկրներ տարածվելու շուրջ մտահագությունը հակակշռի տակ է առել տարածաշրջանային երկրների հետ Կենտրոնական Ասիայի երկրների տարբեր տեսակի համագործակցությունները և դրանք կենտրոնացրել է ռազմական ու անվտանգության բնագավառներում:

Նույն շրջագծում կարելի է քննարկել Ռուսաստանի ու Տաջիկստանի իրարահաջորդ զորավարժությունները: