Հիլարի Քլինթոնն ընդունեց Դեմոկրատական կուսակցության թեկնածությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28339-Հիլարի_Քլինթոնն_ընդունեց_Դեմոկրատական_կուսակցության_թեկնածությունը
Հիլարի Քլինթոնը դեմոկրատականների ազգային կոնվենցիայի չորրորդ և վերջին օրվա ընթացքում ընդունեց հառաջիկա նոյեմբերին կայանալիք այդ երկրի նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2016 14:03 Asia/Tehran

Հիլարի Քլինթոնը դեմոկրատականների ազգային կոնվենցիայի չորրորդ և վերջին օրվա ընթացքում ընդունեց հառաջիկա նոյեմբերին կայանալիք այդ երկրի նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածությունը:

Այսպիսով ԱՄՆ-ի 240-ամյա պատմության մեջ առաջին անգամ մի կին այդ երկրի երկու գլխավոր կուսակցություններից մեկի կողմից նախագահական ընտրությունների թեկնածու է առաջադրվում: Դեմոկրատականների ազգային կոնվենցիայի կայացմամբ ավարտին հասավ ներկուսակցական պայքարի փուլը և մեկնարկում է Սպիտակ տուն մուտք գործելու համար թեկնածուների հիմնական ընտրապայքարը: 100 օր հետո ԱՄՆ-ի ժողովուրդը Հանրապետական կամ Դեմոկրատական թեկնածուների միջից պիտի ընտրի ԱՄՆ-ի հառաջիկա նախագահին: Իհարկե նախորդ ընտրությունների նման այս ընտրություններում էլ ներկա են առավել փոքր կուսակցությունների թեկնածուները, որոնք հայտնի են երրորդ կուսակցություններ անվամբ: Այդուհանդերձ ԱՄՆ-ի քաղաքական, կուսակցական ու ընտրական համակարգն այնպես է մշակված, որ այդ երկրի ժողովուրդն իր երկիրը կառավարելու համար երկու գլխավոր կուսակցությունների թեկնածուների միջև ընտրություն կատարելուց բացի այլ ելք չունի: Սա ի տես այն բանի, որ աննախընթաց մի երևույթ առաջանալով այս անգամ դեմոկրատական ու հանրապետական երկու թեկնածուներից ոչ մեկը սիրված չե ամերիկացի քվեարկողների կողմից: Որոշ սոհարցումների արդյունքներ Հիլարի Քլինթոնի չսիրված լինելը  մինչև 55, իսկ Դոնալդ Թրամփինը մինչև 70 տոկոս են հայտարարել:

Նկատի առնելով ամերիկացի քաղաքացիների մեծամասնության մոտ գոյություն ունեցող  այդ բացասական հայացքը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների երկու գլխավոր թեկնածուները կենտրոնացել են հասարակությանը մյուս թեկնածուից վախեցնելու վրա:

Թրամփն անգամներ հայտարարել է, որ Քլինթոնի հաղթելու դեպքում ԱՄՆ կկորցնի իր հզորությունն ու ավտորիտար ուժը և կմխրճվի առավել ծավալուն անապահովության ու չքավորության մեջ: Մինչդեռ Քլինթոնն ընդգծում է, որ Թրամփի հաղթելու դեպքում կսրվեն ցեղային ու կրոնական հողի վրա տարաձայնությունները և ԱՄՆ-ն կկորցնի իր ներկա դիրքը: Նրանցից յուրաքանչյուն իր տեսակետը հաստատող ապցույցներ է ներկայացնում: Այդուհանդերձ ԱՄՆ-ի ներկա քաղաքական պայմանները վկայում են, որ Քլինթոնն ու Թրամփը նույնիսկ իրենց կուսակցությունների շարքերում ամերիկացի քաղաքացիների մեծամասնությանը համոզելու հետ կապված խնդիրներ են ունեցել: Իհարկե ներկա դրությամբ Քլինթոնի պայմանները համեմատաբար ավելի լավ են թվում: Դեմոկրատական կուսակցության երկու գլխավոր թևերը որոնք  համախմբվել էին Բերնի Սանդերզի ու Հիլարի Քլինթոնի թիկունքում հիմա միավորվել են: Դեմոկրատականների ազգային կոնվենցիայի ժամանակ ելույթ ունեցան ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման, նախկին նախագահ և դեմոկրատական կուսակցության ներկա թեկնածուի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը և կուսակցության մի շարք հայտնի գործիչներ, այդ թվում ԱՄՆ-ի անդրսահմանային պատերազմներից մեկի ժամանակ զոհված մուսուլման մի զորայինի հայրը: Նրանք բոլորն էլ ընդգծեցին Հիլարի Քլինթոնի արժանավորությունն ու կարողությունները: Այդուհանդերձ դեմոկրատականների ազգային կոնվենցիան այն պայմաններում ավարտեց իր աշխատանքը, երբ դրա կայացման վայրից դուրս բողոքող ամերիկացիները կարգախոսներ էին վանկարկում Քլինթոնի ու Թրամփի դեմ:

Շատերը համոզված են, որ նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում վատի ու վատագույնի միջև ընտրություն է լինելու և դա ի տես այն բանի, որ նրանից շատերը դեռ կասկածում են այն հարցում, թե ով է նրանց համար լինելու վատագույն թեկնածուն՝ դեմոկրատական Հիլարի Քլինթոնը, թե հանրապետական Թրամփը: