Իրաքը դեմ է Մոսուլի ազատագրման օպերացիային ամերիկացիների մասնակցությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28495-Իրաքը_դեմ_է_Մոսուլի_ազատագրման_օպերացիային_ամերիկացիների_մասնակցությանը
Հակադարձելով Մոսուլի ազատագրման օպերացիայում Իրաքի ռազմական ուժերի ներկայության կապակցությամբ ԱՄՆ որոշ պետայրերի խոսքերին , Իրաքի պաշտպանության նախարարն ասել է , որ Մոսուլն ազատագրելու համար , Իրաքը կարիք չունի ԱՄՆ զինծառայողներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2016 14:45 Asia/Tehran
  • Իրաքը դեմ է Մոսուլի ազատագրման օպերացիային ամերիկացիների մասնակցությանը

Հակադարձելով Մոսուլի ազատագրման օպերացիայում Իրաքի ռազմական ուժերի ներկայության կապակցությամբ ԱՄՆ որոշ պետայրերի խոսքերին , Իրաքի պաշտպանության նախարարն ասել է , որ Մոսուլն ազատագրելու համար , Իրաքը կարիք չունի ԱՄՆ զինծառայողներին:

Իրաքի պաշտպանության նախարարի ասածով , Մոսուլն ազատագրվելու է միայն իրաքցի ուժերի ջանքերի արդյունքում : Ավելի վաղ , ԱՄՆ բանակի կենտրոնական շտաբի պետ ՝ Ջոզեֆ Վոյթելն ասել էր, որ իր երկիրը և դաշնակիցները պատրաստվում են Մոսուլի ազատագրման օպերացիային մասնակցելու համար : Մոսուլի ազատագրման գործողությանը արտասահմանյան ուժերի ներկայությանը իրաքի ՊՆ-ի կտրուկ հակադրումը ՝ ԻԼԻՊ-ի ձեռքից Իրաքի արևմտյան Ֆալուջայի ազատագրման գործողության դրական փորձի արդյունքն է : Ֆալուջայի օպերացիան իրաքցիներին ապացուցեց , որ քաղաքական միասնությունը և մարտունակությունը , լավագույն ճանապարհն են ՝ Իրաքում ԻԼԻՊ-ին ոչնչացնելու համար և արտաքին ուժերի , այդ թվում ամերիկացիների միջամտության կարիք չկա : Ներքին ուժը բավականին վստահելի է իրաքցիների համար , որի օգնությամբ կարող են կարգավորել սեփական խնդիրները : Քաղաքական միասնությունն անհրաժեշտ է քաղաքական ու ռազմական դաշտերում Իրաքի հաջողության համար :

Դա ապացուցվեց Ֆալուջայի պատերազմի ժամանակ , ինչի արդյունքում կրկնապատկվեց իրաքցի ուժերի մարտունակությունը : Այս արդյունավետ քայլի շնորհիվ , ազատագրվեցին Իրաքի արևմտյան գլխավոր կենտրոնները : Այսօր Իրաքի արևմուտքում անվտանգություն է հաստատվել և անօթևանները մտադիր են տուն վերադառնալ : Ֆալուջայի մարտի փորձի կրկնությունը , հաջողություն է բերելու նաև Մոսուլի ազատագրման գործին: Նինվեի կենտրոնը 2014 թվականի հունիսի 10-ից ի վեր եղել է բաասական-ԻԼԻՊ-ական դավերի զոհը : Մոսուլի բնակիչները սպասում են այն օրվան , երբ քաղաքը կազատագրվի ԻԼԻՊ-ականների ձեռքից : Մոսուլի բնակիչների համար կյանքը դժվարացել է ԻԼԻՊ-ի սահմանած օրենքների պատճառով և քաղաքի ազատագրման վերջնական օպերացիայի մեկնարկը և ԻԼԻՊ-ի կործանումը , անվտանգության ու ռազմական ուժերից և կառավարությունից Մոսուլի բնակիչների պահանջն է : Ֆալուջայի մարտերում ժողովրդական ուժերն Ալ-Անբար նահանգում  բանակայինների կողքին պայքարել են ԻԼԻՊ-ի դեմ և Մոսուլի ազատագրման գործողությունում նրանց մասնակցությունը օգտակար է լինելու :

Իրաքի վարչապետի վերջին հրահանգով , միատարր Իրաքի թշնամիներն այլևս պատրվակ չունեն : Վարչապետի հրամանով , ժողովրդական ուժերը լինելու են վարչապետին կից պաշտոնական ուժեր , որոնք կառավարման ու ղեկավարման կետեր են ունենալու : Ելնելով վարչապետի հրամանից , ժողովրդական կամավոր ուժերը ահաբեկչության դեմ պայքարի ուժերի նման գործունեություն են ունենալու ՝ սպառազինվելու և վարժեցվելու են :

Ժողովրդական ուժերի դիրքերի ամրապնդումը վկայում է Իրաքի սահմանները պաշտպանելու հարցում նրանց իրավասության մասին և այդ ուժերի նկատմամբ վստահությունն ապահովելու է Իրաքի տարածքային ամբողջականությունը : Հաշվի առնելով իրաքցի համատեղ ուժերի մարտունակությունը , երկրի պաշտպանության նախարարը 2016 թվականը հայտարարել է Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացման ու կործանման տարին: