Իրանը գաղտնի փաստաթղթերի պահպանման կապակցությամբ կրկին զգուշացրեց ՄԱԳԱՏԷ-ին
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին տեղեկացրել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատուներին տրված բանավոր ու գրավոր լուրջ զգուշացման կապակցությամբ:
«Ասոշիետդպրես»-ն անցած շաբաթ հրապարակել է մի հոդված, որտեղ մեջբերված են ավելի վաղ գործակալությանը ներկայացված Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման, ինչպես նաև ուրանի հարստացման ծրագրի որոշ բաժինները: Այս գաղտնի փաստաթղթի հրապարակումից հետո ՄԱԳԱՏԷ-ն Իրանից բողոքի նոտա ստացավ: Գործակալությունն ուրբաթ օրը պատասխանելով Իրանի բողոքին մերժեց ՄԱԳԱՏԷ-ից Իրանի լրացուցիչ արձանագրության նախնական հայտարարության մասին ցանկացած տեղեկության արտահոսքի հավանականությունը:
Քյամալվանդին ասաց. «Թեև գործակալությունը խստիվ մերժել է իրեն ուղղված մեղադրանքը, այդուհանդերձ չպիտի մոռանա, որ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից շահում են նրանք, ովքեր ցանկանում են ԱՄՆ-ի նախընտրական մթնոլորտում դրա օգնությամբ ճնշում գործադրել այդ երկրի կառավարության վրա»:
Օբամայի կառավարությունը հավակնում է, որ դադարեցրել է Իրանի միջուկային ծրագիրը և կրճատել է ուրանի հարստացման ծավալը, սակայն Իրանի ու գործակալության միջև համաձայնեցված ժամանակացույցի որոշ բաժինները պարունակող գաղտնի տեղեկությունների հրապարակումը վկայում է, որ տասը տարի անց վերցվելու են Իրանի միջուկային ծրագրի համար ստեղծված սահմանափակությունները և Իրանը գործակալության վերահսկողության շրջագծում շարունակելու է իր միջուկային ծրագրի ընդլայնումը:
«Այս տեղեկությունների հրապարակումը մի կողմից Իրանի օգտին է, սակայն միևնույն ժամանակ կարող է խնդիրներ հարուցել, հատկապես որ որոշ երկրներ ցանկանում են դրանք շահարկել իրենց քաղաքական շահերի, ինչպես նաև ԻԻՀ-ի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ»,-ասել է Քյամալվանդին:
Իր կանոնադրության համաձայն գործակալությունն ունի որոշ պարտականություններ և երկրների հետ ստորագրած պայմանագրերի համաձայն պարտավորություն է ստանձնել պահպանելու նրանց փաստաթղթերի ու տեղեկությունների գաղտնիությունը: Հետևաբար անդամ երկրների գաղտնի փաստաթղթերի պահպանումն այս գործակալության բնական պարտականություններից է: Այս մտահոգությունը նկատի առնելով էլ Իրանը լրջորեն զգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին: Մեկ տարի առաջ՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրման հետ միաժամանակ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն՝ Ամանոյի Թեհրանում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Սալեհիի հետ հանդիպման ավարտին հրապարակված համատեղ հաղորդագրության մեջ ընդգծվեց գործակալության մոտ Իրանի փաստաթղթերի գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը:
Այսօր նույնիսկ եթե գործակալությունը փորձի մերժել այդ կապակցությամբ իրեն ուղղված մեղադրանքը, վերջին դեպքը պահանջում է դրա կրկնվելը կանխելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Քանի որ գործակալության մոտ այս թուլությունը նախընթաց է ունեցել: Գործակալությունը չի հարգել Կառավարիչների խորհրդի առաքելության շրջագծում իր պարտականությունները և չնայած անդամ երկրների կողմից եղած բողոքներին հրաժարվում է հայտարարել Իսրայելի ատոմային ռումբերի թիվը:
Սա վկայում է այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ն գտնվում է քաղաքական ճնշումների ազդեցության ներքո: Այս մտահոգությունները նկատի առնելով ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Գործակալության պատասխանատուներին լուրջ զգուշացում է կատարվել այս կառույցի բոլոր պարտականությունները և կրած պատասխանատվությունը հարգելու կապակցությամբ»: